ՀՈԳՈՒ ՀՆՉՅՈՒՆ-Հայաստանս
Քարերդ – Նախշե՜ր,
Լեռներդ - Խոհո՜ւն,
Մայրերդ - Պատկե՜ր,
Զինվորներդ - Տոկո՛ւն…
Տառերդերկիմա՜ստ
Խոսքերդ նրբահյո՜ւս,
Երգերդ ամեն տեսակ
Ներշնչող սե՜ր ու հույս…
Աչքերումդ Թախի՜ծ,
Ձեռքերումդ Կարո՜տ,
Կանչերումդ Մասիս՝
Այդքան հեռու ու Մոտ….
Դու ոչ հո՜ղ, ոչ տարա՜ծք,
Դու մեր Սի՜րտ բաբախող,
Աստված չանի հանկարծ
Քեզ նայեն չար աչքով…
… Քարերդ – Նախշե՜ր,
Լեռներդ - Խոհո՜ւն,
Մայրերդ – Պատկե՜ր,
Զինվորներդ - բազո՛ւմ…
Տե՞րն է հսկում հայրաբար,
Թե՞ արցունքը քույրերի,
Թե՞ աղոթքներն անդադար
Որդեկորույս մայրերի…
Ա՜խ, երբ պետք է հոգիդ
Լինի հանգիստ քնած,
Արարատի ձյունե
Գլուխները գրկած…
Ս.Ումառ-Հարությունյան
Քարերդ – Նախշե՜ր,
Լեռներդ - Խոհո՜ւն,
Մայրերդ - Պատկե՜ր,
Զինվորներդ - Տոկո՛ւն…
Տառերդերկիմա՜ստ
Խոսքերդ նրբահյո՜ւս,
Երգերդ ամեն տեսակ
Ներշնչող սե՜ր ու հույս…
Աչքերումդ Թախի՜ծ,
Ձեռքերումդ Կարո՜տ,
Կանչերումդ Մասիս՝
Այդքան հեռու ու Մոտ….
Դու ոչ հո՜ղ, ոչ տարա՜ծք,
Դու մեր Սի՜րտ բաբախող,
Աստված չանի հանկարծ
Քեզ նայեն չար աչքով…
… Քարերդ – Նախշե՜ր,
Լեռներդ - Խոհո՜ւն,
Մայրերդ – Պատկե՜ր,
Զինվորներդ - բազո՛ւմ…
Տե՞րն է հսկում հայրաբար,
Թե՞ արցունքը քույրերի,
Թե՞ աղոթքներն անդադար
Որդեկորույս մայրերի…
Ա՜խ, երբ պետք է հոգիդ
Լինի հանգիստ քնած,
Արարատի ձյունե
Գլուխները գրկած…
Ս.Ումառ-Հարությունյան

Комментарии
Отправить комментарий