Տաթևի գավազանը․ճոճվող սյան առեղծվածը

Սյունիքում գտնվող IХ-Х դարերի Տաթևի վանական համալիրի ամեն մի այցելու տեսել է և գիտի ճոճվող սյան՝ համալիրի ամենահետաքրքիր ու ամենաառեղծվածային կառույցի մասին։
893-895 թվականներին Սուրբ Երրորդության պատվին կառուցված այս պաշտամունքային հուշարձանը 8,3 մետր բարձրությամբ ութանկյուն կոթող է։ Այն կազմված է 12 շարքից,որը առիթ է տալիս ենթադրելու, որ սյունը օգտագործվել է նաև ընթացիկ ժամանակի չափման համար, այն օգնում է սյունին հավասարակշռությունը պահել Երկրի մակերեսի նկատմամբ 90° անկյան տակ։Սյունը ավարտվում է զարդանախշ քիվով, որի վրա Երկիրը խորհրդանշող գալարաձև գունդ է տեղադրված։ Դրա վերևում խաչքար է դրված։ Սյան վրա ժամացույց և թռչուններ են պատկերված։
Հետաքրքիր է, որ սա միակ կառույցն է, որը դարերի ընթացքում չի քանդվել ոչ բնության, ոչ էլ մարդկանց ազդեցությունից։

Սյունը կառուցվել է հիմքում հոդակապային յուրահատուկ հանգույցի վրա, որը հնարավորություն է տալիս սեյսմիկ ցնցումներից կամ ֆիզիկական ուժերի ազդեցությունից ճոճվելու և նորից վերադառնալու իր սկզբնական դիրքին: Ճոճվող սյան կառուցման նպատակի մասին տարբեր վարկածներ են շրջանառվում: Ավելի շատ խոսվում է ռազմական, հակասեյսմիկ և հոգևոր նշանակության մասին
:Ասում են, որ սյունը հնում որպես երկրաշարժագիր է ծառայել,նախագծվել է այնպես, որ ճոճվելու միջոցով ծառայի որպես տագնապի նախազգուշացման համակարգ,զգուշացնելով մարզի բնակիչներին,։վանականներինոչ միայն երկրաշարժերի,բնական աղետների մասին, այլև զավթիչ բանակների մոտեցման վտանգի մասին,թշնամու զորքի հարձակման մասին՝ ճոճվելով հեծելազորի դղրդյունից։
Ինչու՞ են մեր նախնիները հենց այդ հատվածում ութ մետրանոց քարե սյուն տեղադրել։
Կան շատ հետաքրքրաշարժ վարկածներ ճոճվող հուշասյան կառուցման նպատակի մասին, սակայն փաստն այն է, որ այն իսկական ճարտարագիտական հրաշալիք է, որը վկայում է Տաթևի վանքի նորարության և ինտելեկտուալ հարուստ ավանդույթների մասին:
Սյունը տեղադրվել է Տաթևի վանքը կառուցելուց երկու տարի առաջ (պատմաբան Ստեփանոս Օրբելյանի վկայությամբ)։ Ընդ որում՝ դրա հիմնադրումն ու տեղադրումն իրականացվել է Նավասարդի՝ հայկական Նոր տարու ժամանակ, որն օգոստոսի 11-ին է նշվում։ Սյունը ճշգրիտ երկնային կողմնացույց է, որը կողմնորոշված է Հայկ-Օրիոնի գոտուն։
«Գավազանը ցույց է տալիս ժամանակի հաշվարկման զրոյական կետը, որի շնորհիվ կարելի է մեծ ճշգրտությամբ հաշվարկել ինչպես մեկ աստղային տարին (25920 տարի կամ մեկ պերեցեսոին տարի), այնպես էլ ուղղել մեկ երկրային տարին։ Սյունը մարդկության ստեղծած ամենաճշգրիտ աստղագիտական գործիքն է։
Ինչպես արդեն ասվել է, գավազանը գտնվում է Սյունիքի մարզում։ Այդպիսով, տվյալ մարզն իր անվանումը ստացել է հենց այդ սյուն-գավազանից. Սյունիք՝ երկիր, որն ունի ժամանակի գլխավոր ցուցանշան կամ երկնային կողմնացույց՝ Սյուն։

Комментарии

Популярные сообщения из этого блога