- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Ի՞նչ ես գազազում, ի՛մ վիրավոր սիրտ,
Որ գազազում ես, ի՞նչ պիտի անես.
Աշխարհը իրեն ճամփով կընթանա,
Դո՛ւ խեղճ, դո՛ւ անզոր, ի՞նչ պիտի անես:
Մարդն այս աշխարհում, ինչպես մի թռչուն
Անդուռ ու անել մեծ վանդակի մեջ.-
Սի՛րտ իմ, գազազիս, ի՞նչ պիտի անես
Անդուռ ու անել այս վանդակի մեջ:
Մարդ ծնած օրից գերեզմանի հետ
Շղթայված է պիրկ, ո՛ւր էլ որ երթա.-
Սի՛րտ իմ գազազիս, ի՞նչ պիտի անես,
Ո՞ւր պիտի թռնիս թևերիդ շղթա:
Տոկա՛, համբերիր, ի՛մ վիրավոր սիրտ,
Վճիտ հայացքով աշխարհին նայի՛ր.
Աշխարհը իրեն ճամփով կընթանա,
Է՜յ, վիրավոր սի՛րտ, դու մի՛ գազազիր Ա.Իսահակյան
Որ գազազում ես, ի՞նչ պիտի անես.
Աշխարհը իրեն ճամփով կընթանա,
Դո՛ւ խեղճ, դո՛ւ անզոր, ի՞նչ պիտի անես:
Մարդն այս աշխարհում, ինչպես մի թռչուն
Անդուռ ու անել մեծ վանդակի մեջ.-
Սի՛րտ իմ, գազազիս, ի՞նչ պիտի անես
Անդուռ ու անել այս վանդակի մեջ:
Մարդ ծնած օրից գերեզմանի հետ
Շղթայված է պիրկ, ո՛ւր էլ որ երթա.-
Սի՛րտ իմ գազազիս, ի՞նչ պիտի անես,
Ո՞ւր պիտի թռնիս թևերիդ շղթա:
Տոկա՛, համբերիր, ի՛մ վիրավոր սիրտ,
Վճիտ հայացքով աշխարհին նայի՛ր.
Աշխարհը իրեն ճամփով կընթանա,
Է՜յ, վիրավոր սի՛րտ, դու մի՛ գազազիր Ա.Իսահակյան
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения

Комментарии
Отправить комментарий