Պատմում են մարտական ընկերները
Ասում են Մոնթեն քմահաճ չէր ոչ մի հարցում՝ կարող էր օրերով չուտել, չքնել, չհագնել նոր համազգեստ, բայց ուներ մի թուլություն՝ շատ էր սիրում քաղցր:
Մի անգամ Մոնթեն ու իր մարտիկները ճաշարանում ընթրելիս են լինում, եւ երբ խոհարարը բերում է թեյը, Մոնթեն հարցնում է.
- Քանի՞ գդալ շաքարավազ ես ավելացրել իմ թեյի մեջ:
- Չորս, - պատասխանում է խոհարարը (նա լավ գիտեր Մոնթեի քաղցրասիրության մասին):
- Իսկ տղաների՞:
- Մեկ ու կես, - անկեղծորեն խոստովանում է խոհարարը:
Մոնթեն խառնում է իր բաժակի թեյն ու ավելացնում տղաների թեյերին՝ իրեն թողնելով մի երկու կում:

Комментарии
Отправить комментарий