Հանճար
Ամեն հանճար անցյալի մեկնաբանն է ու գալիքի մարգարեն (Վահրամ Փափազյան):
Հանճար լինելուց առաջ և լինելու համար պետք է նախ մարդ լինել, ինչպես որ համամարդկային լինելուց առաջ և լինելու համար հարկավոր է նախ մարդկային լինել (Պարույր Սևակ):
Տաղանդն աշխատում է, հանճարն` արարում (Շուման):
Հանճարը մտքի համբերությունն է, որ կենտրոնացած է մի որոշակի ուղղությամբ (Իսահակ Նյուտոն):
Տաղանդները ապրում են մի որոշակի ժամանակաշրջանում, իսկ հանճարները` բոլոր ժամանակաշրջաններում (Հովհաննես Թումանյան)::
Մտքի լայնություն, երևակայության ուժ ու հոգու ակտիվություն` ահա թե ինչ է հանճարը (Դենի Դիդրո):
Միակ բանը, որ պահանջվում է հանճարից, սերն է ճշմարտության հանդեպ (Վոլֆգանգ Գյոթե):
Հանճարը ոչ այլ ինչ է, եթե ոչ վիթխարի համբերության պարգև (Ժորժ Բյուֆոն):

Комментарии

Популярные сообщения из этого блога