«Որդիների պայքարը հայրերի դեմ» - ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ
Մեզ պէտք չէ՛ Անկախ Հայաստան,- դեռ այսօր էլ աղմկում են քո հայրերէն ոմանք:
- Անկախ Հայրենիքը անհրաժեշտ է հենց նրա համար, որ ձեզ` հոգով թզուկներիդ դարձնի կատարեալ մարդ եւ Հայ, արժանի Անկախութեան,-պատասխանում է Մայիս Քսանութի շէնքը իր ուսերին կրող ժողովուրդ -հսկան:
- Պէտք չէ՛,- յամառում են մտքի մանկաբարոյութեամբ բռնւածները, առանց հասկանալու, թէ անկախութիւնից զուրկ ժողովուրդները դատապարտւած են մահւան, ծառայելով գերիշխան ազգերի համար որպէս պարարտացուցիչ աղբ, ապաւառ:
- Պէ՛տք է,- կարճ կտրում է ժողովուրդը:
Այսպէս, բորբոքւում է ներքին կռիւը եւ մեր ցեղի տկար տարրերը դժւարանում են հասկանալ, թէ «ՙպէտք չէ» - ասել է` պէտք չէ որ ապրի հայութիւնը:
Նրանք չեն ուզում հասկանալ, որ իրենց յաղթանակը պիտի լինի արտաքին թշնամու յաղթանակը:
Քո սկսած պայքարի մեջ, ուղղված հայրերիդ դեմ, կզարնվի կեղծիքը: Ճշմարտությունը կտոնե իր հաղթանակը՝ վերագրավելով իր գահը մեր հասարակական և անհատական կյանքում: Նրա արևը կլուսավորե մեր հոգևոր կյանքը՝ փրկելով մեզ մտավոր կուրությունից: Կբացվեն աչքերը, և նրանք, որոնք բաց աչքերով կապրեն աշխարհում, բայց չեն տեսնի, իրերը և երևույթները տեսնել ու հասկանալ կսկսեն իրենց ճշմարիտ լույսի մեջ: Շարժվել կսկսեն ճշմարտությամբ օծուն գրիչներ: Ստեղծագործ ոգևորության մի հեղեղ կանցնի հայ աշխարհի վրայով՝ աճեցնելով հոգիներն ու կամքերը:
Հայ մարդ՝ ծանոթ ինքնաճանաչության օրենքներին, կզարգացնի իր ներքին թաքուն ուժերը իր ներքին մարդը, որի բաղդատմամբ ինքն այժմ թզուկ է միայն: Կհրապարակախոսեն վսեմ ու խանդավառ շրթունքներ, և երեկվա, հակասություններով այնքան հարուստ մեր կյանքը կիմաստանանա բարոյական ճշմարտություններով:
Խոսելուց առաջ ամեն ոք ոսկե կշռով նախ կկշռի իր խոսքը:
Մայրերը զգաստության և ուղղության կհրավիրեն ազգայնորեն տկարացածներին՝ դաստիարակելով իրենց զավակները նախ հայրենիքի՛ համար:
Դպրոցը կդառնա ազգային ոգու և ուխտի դպրոց:
Մամուլը՝ լուս և ջերմություն սփռող:
Կինը՝ ընկեր ընկերն ու օգնականը և ոչ՝ աղախինը տղամարդու:
Ուսուցիչն ու աշակերտը կունենան իրենց ընդհանուր ուսուցիչը՝ լուսավոր ժողովրդասիրությունը, այսինքն՝ որ բավարարեր անհատի իմացականությունը ջերմացներ սիրտը, զորացներ հույսը՝ վսեմ ժողովրդասիրություն, որից հայությունը կարողանար ստեղծել մի հրաշագործ ուժ:
<<Որդիների պայքարը հայրերի դեմ>>
Կեղծիքը զինաթափած ժողովուրդը
Գարեգին Նժդեհ
«Եղի՛ր իդեալիստ, երիտասա՛րդ ընթերցող, քանզի նյութապաշտը դառնում է մարդ մեքենա, կոկորդ ու ստամոքս միայն, իսկ նմանը և՛ ապրում է, և՛ չի ապրում, իսկ նմանը ավելի անասուն է, քան մարդ: Եղի՛ր իդեալի ընդունակ, և բավական մի՛ համարիր իմացականությամբ զարգացումը, որ առանց սրտի կրթության, աշխարհի չարիքները մեղմացնելու փոխարեն աճեցնում է հաճախ: Եղի՛ր ընդունակ՝ ինքնանորոգումի ճամփով սատար հանդիսանալ հասարակության բարոյական վերանորոգմանը, խորապես գիտակցելով, թե միակ մարդը, որին կարող ես բարձրացնել՝ դա ի՛նքդ ես: Սկսի՛ր քեզանից», -
Գարեգին Նժդեհ։

Комментарии

Популярные сообщения из этого блога