ՄՈՒՇԵՂ ԻՇԽԱՆ
Երկիր հնամեայ, երկիր հայրենի,
Ոչ մի աստղ պայծառ և ոչ մի լուսին
Քո յաւերժական հմայքը չունեն,
Լեռներից այն կողմ, ամպերից անդին:
Երկիր հնամեայ, երկիր հայրենի,
Ոչ մի աստղ պայծառ և ոչ մի լուսին
Քո յաւերժական հմայքը չունեն,
Լեռներից այն կողմ, ամպերից անդին:
Որքան էլ քեզնից ես սուրամ հեռու,
Որքան էլ օտար հողերում լինեմ,
Անհունութեան մէջ, միջոցին թափուր,
Ես քեց կ’որոնեմ, հայրենի իմ տուն:
Որքան էլ օտար հողերում լինեմ,
Անհունութեան մէջ, միջոցին թափուր,
Ես քեց կ’որոնեմ, հայրենի իմ տուն:
Դու առաջին սէր և վերջին կարօտ,
Յուշերի նաւակ, ուրախ ու ցաւոտ,
Շրթերիս վրայ կը մնաս միշտ դու,
Մայրական համբոյր, իմ կարօտ տխուր:
Յուշերի նաւակ, ուրախ ու ցաւոտ,
Շրթերիս վրայ կը մնաս միշտ դու,
Մայրական համբոյր, իմ կարօտ տխուր:
Երկիր հնամեայ, երկիր պապենի,
Քո ոգուց շաղուած լեզու մայրենի,
Քո ոգուց բուսած տենչանք ու կարօտ,
Ի՞նչ եմ առանց քեզ՝ միայն անտունի:
Քո ոգուց շաղուած լեզու մայրենի,
Քո ոգուց բուսած տենչանք ու կարօտ,
Ի՞նչ եմ առանց քեզ՝ միայն անտունի:
Ամպամած ձմեռ, թե պայծառ գարուն,
Արցունքի հովիտ կամ դրախտավայր,
Ես քեզ կը տենչամ, ես քեզ կե կանչեմ,
Ես քեզնով կ’ապրեմ, հայրենի իմ տու
Արցունքի հովիտ կամ դրախտավայր,
Ես քեզ կը տենչամ, ես քեզ կե կանչեմ,
Ես քեզնով կ’ապրեմ, հայրենի իմ տու

Комментарии
Отправить комментарий