Գիշերը ամբողջ հիվանդ, խելագար
Ես երազեցի արևի մասին:
Շուրջս ոչ մի ձայն ու շշուկ չկար.
Գունատ էր շուրջս` գիշեր ու լուսին:
Ես երազեցի արևի ոսկին,
Տենչացի նրա հրաշքը խնդուն`
Ուզեցի սիրել շշուկն իմաստուն`
Արևանման, արնավառ խոսքի,-
Բայց շուրջս այնպես գունատ էր, տկար.
Խոսքեր չկային ու արև չկար...
(Չարենց)


Комментарии

Популярные сообщения из этого блога