Կոմիտաս (Սեր)

ՀՈՎ ՈՒ ԾՈՎ ՍԵՐ
Կապույտ երկինքն էր եռում ,
Կարմիր երկիրն էր ջեռում .
Հուր ու Հարավ հևուհև
Թախիծ ու տոթ էր բերում :
Հոգիս եկավ հովի պես ,
Սերը սրտում ծովի պես .
Ծոցին վարդեր՝ ասաց.
Տե՜ս, Քեզ սիրելու եկա ես:
Վարդ ու քրքում էր բուրեց.
Սիրտս սրտում գուրգուրեց.
Արև-Լուսին պագերով՝
Երազ-երազ համբուրեց:
Հոգի՜ս, ասաց ու ծռեց.
Ծամեր բացավ ու փռեց.
Ստինք-ստինք փարելով՝
Հույզս մարավ ու լռեց:
ԱՆՄԱՐ ՍԵՐ
Քեզ չսիրե՞լ
Գեհեն կորե լ
Ու կըրակով հոգին փորել։
Քեզի սիրել՝ Դըրախտ երթալ
Ու վարդերով քընանալ:
Комментарии
Отправить комментарий