Բոլորն ունեն սկզբունքներ, բայց հետաքրքիր է տեսնել, թե ինչպես են դրանք քանդվում, երբ մենք սիրահարվում ենք……

◕‿◕ ◕‿◕ ◕‿◕ ◕‿◕ ◕‿◕

«… Ամենակարևոր բաները մեզ ոչ ոք չսովորեցրեց։ Առաջին դասարանում անցանք այբուբենը, դա հետո էլ կսովորեինք։ Հետո թվաբանության դասատուն մեզ անգիր անել տվեց բազմապատկման աղյուսակը … երբ կյանքում մենք անընդհատ բաժանվելու էինք՝ մեր մտերիմներից, մեր հույսերից, մեր ապրած տարիներից …. Սովորեցրին հին ու նոր ժամանակների պատմություններ, որ ի՞նչ … Եվ ոչ ոք չսովորեցրեց ինչպես հասկանալ կողքինի տխրությունը, ինչպես լսել լռությունը, ինչպես տառապել … արժանապատվությամբ։ Թողեցին, որ այդ ամենը սովորենք ինքնակրթությամբ՝ ինչպես ասում են։ … Իսկ ավելի մարդավարի ասած՝ մեր սրտերի վրա ստացած վերքերով պիտի սովորեինք ամենակարևոր բաները։ Իսկ վերքերից սպիներ են մնում …»

◕‿◕ ◕‿◕ ◕‿◕ ◕‿◕ ◕‿◕

Տխուր եմ, իսկ ինչու …Ամեն անգամ այս հարցը ինքս ինձ եմ տալիս, բայց անպատասխան է մնում, սակայն այս անգամ ես գիտեմ տխրությանս պատճառը…Այո…Տխուր եմ, քանի որ դու հեռու ես…

◕‿◕ ◕‿◕ ◕‿◕ ◕‿◕ ◕‿◕

Կարոտելու համար ժամանակ է պետք,կարոտ զգալու համար զգացմունքներ են պետք,կարոտելու համար համբերություն է պետք,կարոտելու համար մարդ ա պետք լինել,մարդ…հասկանու՞մ ես… կարոտելու համար սեր է պետք,ու անգամ ատելություն…որովհետև սիրես,թե ատես մեկ է կարոտում ես…

◕‿◕ ◕‿◕ ◕‿◕ ◕‿◕ ◕‿◕

Երբեմն ափսոսում եմ….Ո՛չ, նրա համար չէ,որ քեզ կորցրել եմ,այլ նրա համար,որ դու եղել ես իմ կյանքում…

◕‿◕ ◕‿◕ ◕‿◕ ◕‿◕ ◕‿◕

Комментарии

Популярные сообщения из этого блога