Մի օրվա կյանք էլ ունենաս, այդ մեկ օրն էլ հարկ է, որ կռվես արդարության համար, ճշմարտության և գեղեցիկի համար...
Մուշեղ Գալշոյան«Մամփրե արքան»
Մամփրեն զառամյալ ծերունի էր, ով սիրում էր դիտել, թե ինչպես է իր երրորդ դասարանցի թոռնուհին այբուբենը սովորեցնում իր փոքր եղբորը: Մամփրեն ընկավ հիշողությունների գիրկը: Նա հիշեց մի Օսման անունով մարդու, ով ժամանակին իր հետ վատ էր վարվել, իր գյուղի Մեհրեաղբյուրի անունը փոխել Աթաբանուր էր դրել ու քարով հարվածել Մամփրեի գլխին:
Մամփրեն միշտ ցանկացել էր հայերեն այբուբենը գրել, կարդալ սովորել, բայց միշտ մտածել էր, որ արդեն մեծ է ու չի կարող: Մի օր Մամփրեն գրասենյակ գնալու փոխարեն որոշեց, որ այլևս չի գնալու գրասենյակ ու ամբողջ օրը այնտեղ չի նստելու ու ծխի: Նա ուխտ արեց, որ մինչև Մաշտոցի աբուբենը չսովորի, գյուղամեջ ոտք չի դնի:
Այդ օրվանից Մամփրեն սկսեց թոռնուհու հետ այբուբենը սովորել: Անցան ամիսներ: Մամփրեն արդեն վարժ կարդում ու գրում էր հայերեն և դա շատ էր զարմացնում գյուղի բնակիչներին, քանի որ գյուղում մեծահասակները գրագետ չէին:
Մի օր Մամփրեի որդին նրան սեղանի մոտ գտավ: Նա մեռած էր ու դիմացը դրած էր մի նամակ, որն ասում էր, որ Օսմանը թալանչի ավազակ է ու Մեհրեաղբյուրի անունն ինչպես կար այդպես էլ կմնա, որովհետև այդ անունն Աստված է կնքել ու ոչ ոք չի կարող այն փոխել: Նամակի վերջում էլ գրել էր՝ «Մամփրե արքա»:

Սակայն տարօրինակն ու զարմանալին, անչափ զարմանալի հայոց գրերից վերջին գիրն է՝ ֆ-ն։ Ահա պատկերը։
— Սարեն էսպե՜ս, — և ճիպոտով գծեց, — մեկ գետակ, թե մեկ առվակ է ուղիղ կիջնի ու... ու, սուրբ Մարաթուկ, ու մեկ Վիշապ, էսպե՜ս. փաթաթվել է սարից իջվարող զուլալ ու շիտակ գետակին... էսպես փաթաթվել է՝ գլուխն գետակի ակունքին ու կծոծած պոչն՝ գետակի վերջին։ Էսպե՜ս փաթաթվել ու կֆշշա ու կֆշշա։ Ֆ, — հնչեղ արտասանեց Մամփրեն, – ֆ, – կրկնեց, – վիշապի ֆշշոց կլսի՞ք... էդ է։ Փաթաթվել է շիտակ ու զուլալ գետակին ու կֆշշա ու կֆշշա ու կֆշշա...
Այս ի՞նչ փորձանք է, այս ի՞նչ արմանք-զարմանք բան է և ինչպե՞ս հասկանալ։ Գուցե Մաշտո՞ցն է սխալվել, մեղա՜, մեղա. տառապանքից, հոգնածությունից, ուրախությունից, որ վերջին գրին է հասել, սխալվե՞լ է։ Հազիվ թե։ Տարոնցի սուրբ Մաշտոցն անսխալական է։ Եվ Մամփրեն իր կարճ խելքռվ ահա թե ինչ է մտածում.
— Վայ թե, — և թափով խփեց ծնկին, — վայ թե, Խաչո, սուրբ Մաշտոցն իր արարած տառերի ճակատագիրն է գուշակե։ Հա՜, Մարաթուկ վկա։
Տառերն արարելիս, վայ թե, վերջին տառի պատկերն այդպես է հայտնվել աչքի դիմաց՝ զուլալ գետակ ու գետակին փաթաթված վիշապ։ Այդ պատկերն է ցոլացել աչքի դիմաց, և սուրբ Մաշտոցն գողացել է նոր-նոր լուսաշխարհ բերած իր գրերի ճակատագրի համար, սորսոփել է ու ցավից տնքացել, արմանք-զարմանք քար կտրել և դրա համար էլ նախավերջին տառը, որ Օ-ն է, զարմանք ու ցավով բացված շուրթերի պատկերն ունի՝ Օ։
— Մարաթուկ վկա, էդպես է էղե, Խաչո:

Комментарии
Отправить комментарий