Գերեզմանին մի ծառ է պաղ.
Ազատությամբ լեցված ու գոհ,
Մահվան հետք չէ,ոչ էլ սգո,
Որ շոյում է քարը խաղաղ:
Ծառի վրա ամառ-ձմեռ
Ջինձ երգում է թռչունը դեռ:
Հավատարիմ ու երկնչուն
Մենք ենք,մենք ենք ծառ ու թռչուն:
Ես`Բացական,քեզնից`Հուշեր,
Որ ճշտում է ժամանակն հին...
Ա'հ,դեռ ապրել քո ծնկներին:
Ա'հ,դեռ ապրե~լ,բայց ի՞նչ,իմ սեր.
Ոչինչն է իմ տերը միակ,
Ասա',դեռ կա՞մ սրտում քո փակ:
ՊՈԼ ՎԵՐԼԵՆ
Комментарии
Отправить комментарий