Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու վերնամասի բարձրաքանդակներից վերականգնումից հետո ։։
Միջնադարյան Հայաստանի քանդակագործությունը հիմնականում հայտնի է ճարտարապետական հուշարձանների պատկերաքանդակներով, կոթողներով, հուշասյուներով, «թևավոր» խաչերով, խաչքարերով և վաղ միջնադարում առավելապես հարթապատկերային, գծա-գրաֆիկական է։ IV դ սկզբին տեղական քանդակագործության ավանդույթները ներհյուսվել են Հայաստանի վաղ քրիստոնեական քանդակարվեստին, առնչվելով շրջակա երկրների քանդակային մշակույթին, կազմավորել են IV–VI դարերի պլաստիկ արվեստը՝ տեղական մի քանի դպրոցներով։ Կոթողներին ու հուշարձաններին քանդակվել են Հին և Նոր կտակարաններից սյուժեներ, սրբերի, Հիսուսի, Աստվածամոր, ս. Գրիգոր Լուսավորչի, Տրդատ Ա թագավորի և այլոց, նաև խորհրդանշական (օր., Գառնհովիտի գարնան զարթոնքը ավետող հուշակոթողը) պատկերներ։ IV դարի սկզբին երևան են եկել երկումետրանոց «թևավոր» խաչ-կոթողները՝ տիպարով կրկնելով Գողգոթայի խաչը, հետագայում սկզբնավորելով խաչքարերը, որոնք հատկանշական են միայն Հայաստանի IX–XVIII դարերի արվեստին։ Միայն հայկական խաչքարին է հատուկ ուղղաձիգ սալի տարածական ծավալաձևը, կենտրոնական խաչի (սովորաբար շրջանակված կողային զարդաշերտերով) տակ քանդակված վարդակը կամ դեկորատիվ զարդը, ծավալի վերին մասում ելուստավոր ավարտը։ Վաղ խաչքարերը ձվաձև կամ պայտաձև էին, XI–XVIII դարերում՝ գերազանցապես ուղղանկյուն ուղղաձիգ։ Ննջեցյալի հիշատակին, ի նշանավորումն հաղթանակի և այլ, տարբեր նպատակներով դրվող պատվանդանավոր խաչքարերից բացի, նման խաչավոր հորինվածքներ են ստեղծվել IX–XVIII դարերում ճարտարապետական հուշարձանների որմերին։ Ճարտարապետության արտահայտչականության բաղադրիչներից են զարդաքանդակային հարդարանքը, կերպարային (դրանց թվում՝ կտիտորական) և սյուժետային քանդակները։ Վաղ նմուշները վերաբերում են V–VI դարերին (Դվին, Տեկոր, Երերույք, Պտղնավանք), VII դ՝ Զվարթնոց, Մրեն, X–XIV դարերում՝ Անիի հուշարձաններ, Աղթամար (ճարտարապետ և քանդակագործ՝ Մանուել), Նորավանք (ճարտարապետ և քանդակագործ՝ Մոմիկ), Սպիտակավոր, Հաղպատ, Սանահին, Հաղարծին, Սաղմոսավանք, Հովհաննավանք, Գանձասար, Տաթև, Եղվարդ, Դադիվանք, Հառիճ և այլն։ Հայաստանի զարգացած միջնադարի մշակույթի նոր առաջընթացը հավաստող նմուշ է Անիի պեղումների արդյունքում գտնված (այժմ տեղն անհայտ է) Գագիկ Բագրատունու բոլորաքանդակը։ Դրանք միջնադարյան Հայաստանի տարբեր շրջաններում՝ Այրարատում, Տաշիրում, Սյունիքում, Շիրակում, Վասպուրականում ձևավորված տեղային քանդակագործական դպրոցների նշանավոր վարպետների ստեղծագործություններ են, որոնք առանձնանում են արտահայտչամիջոցների, սյուժեների, ոճերի բազմազանությամբ, կատարման տեխնիկայով, արվեստի համադրման տարբեր մոտեցումներով, հորինվածքային լուծումների յուրահատկություններով, պատկերագրությամբ: Այդ բարձրարվեստ ստեղծագործություններում նկատելի են շփումները Արևելքի և Արևմուտքի արվեստների հետ։ Ուշ միջնադարի քանդակարվեստն աչքի է ընկնում համակարգային ընդհանրությամբ, տեղային տարբերությունների համահարթեցման հակումով։ Ստեղծվել են հուշարձաններ՝ նշանավոր
Получить ссылку
Facebook
X
Pinterest
Электронная почта
Другие приложения
Комментарии
Популярные сообщения из этого блога
ՍԱՍՈՒՆՑԻՆԵՐԻ ՊԱՐԸ (Գևորգ Էմին) (Սասունցի Ափո Գալուստի հիշատակին...) Դու ծանո՞թ ես Աշնակ գյուղին, Ուր ծիրանն է հասնում ճյուղին, Ուր կտրին չիրն է քաղցրանում, Ուր հոտը սարն է բարձրանում, Ուր փեշի տակ Արագածի, Տան կտրին նստած հացի, Ձայն են տալիս իրար հերթով Եվ գյուղամեջ գալիս խմբով, Աղջիկները՝ կարմիր հագած, Տղաները՝ փուշի կապած. Երբ զուռնան իր ձայնը զլում՝ Դափի բերնից խոսքը խլում, Աշնակ գյուղից հյուր է կանչում Շղարշիկին ու Աղաքչուն, Կաթնաղբյուրին, Դավթաշենին, Իրինդին ու Սասնաշենին, Թե՝ հերի՜ք է հնձե՛նք, վարե՛նք, Եկեք Սասնա պա՜րը պարենք: ... Թող Սասունն իր պարը պարի, Բայց դու դեռ մի՛ ծափահարի. Այլ հասկացիր, թե այս պարով՝ Մերթ Անդոկից գրոհ տալով, Մերթ գաղթելով սար ու քարով, Մեկ խնդալով ու տաս լալով, Սասունը քեզ ի՛նչ է ասում... Հեյ վա՜խ, Աշնա՛կ տեսած լաո, Թե տեսնեիր մի օր Սասո՜ւն... ................................................... Պարեց Սասունն, ու ողջ աշխարը հիացավ, Պարեց Սասունն, ու ողջ աշխարը հասկացավ, Որ երբ նազում են աղջիկներն ու կռանում – Սասնա ձորից ջուր են բերում, արտ ք...
Շնորհավոր տոնդ, ՈՒսուցիչ 🎋 Ուսուցիչ... շնորհավոր Ձեր մասնագիտական տոնը հարգելի գործընկերներ,նաև բոլոր նրանց,ովքեր ի կոչումե ուսուցչի առաքելությունն են ունեցել, կանչված են դեպի լույսն ու լուսավորը... С праздником !!! Сегодня замечательный праздник – День учителя! Важнейшая профессия.C праздником вас, дорогие коллеги! Терпения, вдохновения , оптимизма, здоровья, благополучия и ЛЮБВИ вам ! https://youtu.be/8c7exW2T9uE?t=8
Комментарии
Отправить комментарий