ԻՄ ՀՈԳԻՆ ԶՈՒՅԳ ՀԵՆԱՐԱՆՆԵՐ ՈՒՆԻ....
Իմ հոգին զույգ հենարան ունի՝ Աստված և Հայրենիք։ Նա, ով ընդունում է Աստծու գոյությունը, ընդունում է նաև իր պարտականությունը հանդեպ գերագույն իրականության՝ Ազգ, Հայրենիք, Պետություն։
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ
57 Դուն իմ բաժինս ես, ո՛վ Տեր.
Խոստացայ ու քու խոսքերդ պահեմ:
58 Բոլոր սրտով քու երեսդ խնդրեցի.
Ողորմէ՛ ինծի քու խոսքիդ համեմատ:
59 Իմ ճամբաներուս վրայով մտածեցի
Եվ իմ ոտքերս քու վկայութիւներուն դարձուցի:
60 Քու պատուիրանքներդ պահելու
Արտորացի ու չուշացայ:
61 Ամբարիշտներուն խումբերը զիս պատեցին,
Բայց ես քու օրենքդ չմոռացայ:
62 Կես գիշերին կելլեմ քեզի գուհութիւն մատուցանելու
Քու արդար դատաստաններուդ համար:
63 Ես ընկեր եղայ այն ամենուն, որոնք քեզմե կվախնան
Ու քու հրամաններդ կպահեն:
64 Ո՛վ Տեր, երկիրը լեցուն է քու ողորմութիվնովդ.
Սորվեցո՛ւր ինծի քու կանոններդ:
Երկու բան պետք է լցնի մարդու հոգին հիացմունքով ու հարգանքով` աստղալից երկինքը գլխի վերևում և բարոյական օրենքը սրտի մեջ:
Շղթաների մեջ ծնվում, ապրում և մեռնու՞մ ես, դու ես մեղավոր, որովհետև թույլ ես:
Մի ժողովուրդ, որի որդիները հավասար չեն օրենքի և մահվան առջև` հաղթական հայրենիք չի ունենա:
Քննադատել՝ հոգեպես տառապել է նշանակում:
Սոցիալապես որքան արդար՝ այնքան զորավոր է հայրենիքը։ Գերերջանիկ է այն մարդը, որ կարող է ասել՝ իմ հայրենիքում արևը ծագում է բոլորի և ամեն մեկի համար, այնտեղ երկիրը մշակելու և հոգեպես մշակվելու ազատություն ունեմ ես։
Գոյությունդ քարշ տալու համար մի՛ սողա, մի՛ ստորանա և մի՛ ստիր։ Ստել նշանակում է հայհոյել ճշմարիտը, ուրանալ նշանակում է դադարել մարդ լինելուց։
Գիտակից ստրուկի և հանցագործի մեջ չկա տարբերություն։ Խոնարհիր ճակատդ միայն իդեալիդ առաջ:

Комментарии

Популярные сообщения из этого блога