- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Մայր Թերեզան իր օրինակով սովորեցրեց մեզ, թե իրականում ինչ է նշանակում ապրել ավետարանը:
Մարդիկ անխոհեմ են, անտրամաբանական և եսակենտրոն, սիրիր նրանց ամեն դեպքում:
Երբ բարիք ես գործում, մարդիկ քեզ կմեղադրեն անձնասիրության հետին նպատակների մեջ, բարիք գործիր ամեն դեպքում:
Եթե հաջողակ ես և կեղծ ընկերներ և թշնամիներ ես վաստակում, հաջողիր ամեն դեպքում:
Բարիքը, որն անում ես, վաղը կմոռացվի, բարիք գործիր ամեն դեպքում:
Ազնվությունը և անկեղծությունը քեզ խոցելի են դարձնում, ազնիվ և անկեղծ եղիր ամեն դեպքում:
Տարիներ շարունակ քո կառուցածը մեկ գիշերում կարող է կործանվել, կառուցիր ամեն դեպքում:
Մարդիկ իսկապես օգնության կարոտ են, բայց եթե օգնես նրանց, կարող են քեզ վրա հարձակվել, օգնիր ամեն դեպքում:
Տո'ւր աշխարհին քո ունեցած ամենալավը, և կփշրեն քո ատամները,
Տուր աշխարհին քո ունեցած ամենալավը և կփշրեն քո ատամները, տուր աշխարհին քո ունեցած ամենալավը ԱՄԵՆ ԴԵՊՔՈՒՄ:/Մայր Թերեզա.
Չենք կարող մեծ բաներ անել. միայն փոքր բաներ` մեծ սրտով:
Երբեք չենք իմանա` ի՞նչ ազդեցություն ունի մի պարզ ժպիտը:
Հավատարիմ եղիր փոքր բաներում, որովհետև դրա մեջ է քո ուժը:
Երջանկությունը աղոթք է:
Երջանկությունը սեր է:
Երջանկությունը մաքուր սերն է,որով կարող ենք գերել հոգիները:
Մարդիկ աշխարհում կարող են տարբեր տեսք ունենալ, տարբեր կրոն, տարբեր դաստիրակություն կամ դիրք, բոլորը նույնն են: Բոլորը սիրելու մարդիկ են: Բոլորը սիրո քաղց ունեն:
Շատերն են խոսում աղքատների մասին, բայց քչերն են խոսում նրանց հետ…
Տվեք ձեր ձեռքերը ծառայելու և ձեր սիրտը սիրելու:
Մի' սպասիր առաջնորդողների, ի'նքդ գործիր:
Մայր Թերեզա
Մի' սպասիր առաջնորդների, ի'նքդ գործիր:Այսօր աշխարհը կարծես գլխիվայր շուռ է եկել և տառապում է, որովհետև այնքան քիչ սեր կա տանը, ընտանեկան կյանքում: Մենք ժամանակ չունենք մեր զավակների, միմյանց համար, ժամանակ չունենք փոխադարձ ըմբոշխնումի համար:
Սերը սկսվում է տանը: Սերը տներում է ապրում, իսկ եթե այդպես չէ, տառապանքն ու դժբախտությունն է տիրում.... Ամեն ոք խելահեղ աճապարանքի մեջ է, ավելի մեծ ձեռքբերումներով, ունեցվածքով և այլնով այնքան մտահոգ, որ մինչև անգամ երեխաները քիչ ժամանակ ունեն ծնողների համար: Ծնողբերը շատ քիչ ժամանակ ունեն միմյանց համար: Եվ ահա տանը սկսվում է աշխարհի խաղաղության փլուզումը:
Աղքատության մասին
Ամեն Մարդու մեջ Աստծուն եմ տեսնում: Երբ լվանում եմ բորոտի վերքերը, կարծես Տիրոջն եմ խնամում. մի՞թե գեղեցիկ փորձառություն չէ: /հարցազրույց 1974/
Երբ աղքատությունն եմ տեսնում այստեղ, ինքս իմ ներսում զայրանում եմ: Չեմ արդարացնում իմ զայրույթը, բայց Եթովպիան տեսնելուց հետո այլ կերպ անհնար է: /Վաշինգտոն 1984/
Ամենասարսափելի աղքատությունը մենությունն է և սիրված չլինելու զգացումը:
Ամենից ծանր հիվանդությունը այսօր բորոտությունը կամ թոքախտը չէ, այլ անցանկալի լինելու զգացումը:
Աշխարհում ավելի շատ սիրո և գնահատանքի քաղց կա, քան՝ հացի:
Երբեմն մտածում ենք թե աղքատությունը միայն քաղցած, մերկ ու անտուն լինելն է: Անցանկալի, չսիրված ու չհոգացված լինելու աղքատությունը ամենամեծ աղքատությունն է: Դա բժշկելու համար յուրաքանչյուրս մեր տնից պետք է սկսենք:
Մայր Թերեզա
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения

Комментарии
Отправить комментарий