Բարի լույս բոլորին' տարվա եղանակին համապատասխան'....
Բարի լույսը բարի լուրով թող բացվի...թող բարին բերի,,,թող այս կյանքը՝ մեզ տրված նորովի նորոգի... Բարին ընդ ամենայնս: Թող որ լույսը բարի լինի համայն հայության համար: Բարին ընդ ամենայնս...
...Նա մեր թուրքերենի ուսուցիչն էր, և մենք, որ նախավերջին դասարանն էինք հասել, դեռ ոչ մի անգամ նրա բերանից հայերեն մի խոսք չէինք լսել։ Հարգում էինք նրան հայ լինելու համար, հպարտանում էինք նրանով, բայց չէինք սիրում։ ... Մի անգամ քիչ մնաց լսեինք, թե ինչպես է նա հայերեն խոսում։ Մեզանից մեկը նույնիսկ լսեց։ Բայց միայն մեկը։ Խմբով դուրս էինք եկել Բոսֆորի ափերը գնալու։ Քայլում էինք ուրախ խոսելով։ Գարուն էր, օրը հստակ, օդը թափանցիկ։ Քաղաքն ուրախ շողշողում էր։ Հանկարծ մեզնից մեկը շշնջաց․ «Տղաք, Մեսրոպ էֆենդին Կոմիտասի, Վարուժանի ու Զոհրապի հետ կզբոսնե»։ ․․․Մեր ընկերներից մեկն ասաց․ – Տեսնաս Կոմիտասի հետ ա՞լ Մեսրոպ էֆենդին թրքերեն կխոսի․․․ Որոշեցինք ետ ընկնել։ -Մեզնից մեկը թող ետևից կամացուկ մոտենա լսելու, թե ինչ լեզվով է Մեսրոպ էֆենդին խոսում։ Ետևներից անձայն, ոտքերի մատների վրա մեր ընկերը մոտեցավ նրանց, այնքան մոտեցավ, որ մեզ թվում էր, թե կպավ լայնաթիկունք Մեսրոպ էֆենդուն։ Ու մի քանի րոպե այդպես գնալով նրանց ետևից, հանկարծ շուռ եկավ ու վազեց մեր կողմը։ Ուրախացած էր, մեզ էլ ուրախ լուր պիտ...
Комментарии
Отправить комментарий