Օրբելյանների իջևանատուն (14-րդ դար)

Զարգացած միջնադարի հայկական դպրոցի առավել խոշոր կենտրոններն էին Գլաձորի և Տաթևի համալսարանները, որոնք բացվել էին Օրբելյան իշխանների հովանավորությամբ[8]։ Նրանք են կառուցել նաև Նորավանքի համալիրը Արենիին հարող տարածքում, իսկ բուն Արենի գյուղում՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Այսօր լավագույնս պահպանված իջևանատունը գտնվում է Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի սահմանագլխին՝ Վարդենյաց լեռնանցքում, և հայտնի է որպես «Օրբելյանների իջևանատուն»։ Դրա գլխավոր դահլիճի հատակագիծը 13x26մ ուղղանկյունաձև սենյակ է։ Այն յոթ զույգ մույթերով բաժանվում է մեկ միջին և երկու կողային սրահերի և լուսավորվում է երեք երդիկների միջոցով։ Վերջում կան 2 սենյակներ՝ հյուրերի համար։ Իջևանատունը զբաղեցնում է 298 քառ.մ տարածք։ Շքամուտքի երկու կողմից տեղադրված են կենդանիների պատկերներ՝ ցուլ և մարդու դեմքով առյուծ՝ թագը գլխին, որի վրա օձ է հարձակվում։
Комментарии
Отправить комментарий