ՄԻՆԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ.-ԱՅՐՎԱԾ ԿՏԱՎՆԵՐ

Շրջանակներ այրված, շրջանակներ պարապ,
Շրջանակներ, որպես սպիտակած բիբեր...
Եվ ներշնչման ոգին՝ մի նետահար կարապ...

Ավետիսյան Մինաս Կարապետի (1928 - 1975)
Սպասում,կտավ, յուղաներկ,134x149,5 սմ,Տեղագրություն:Ֆոնդապահոց

Հուլիսի 20-ին ծնվել է մեծանուն նկարիչ
«Մինաս, ես քեզնից մեծ եմ հիսուն տարով։ Ափսոս, ինձ քիչ ժամանակ է մնացել։ Ո՞ւր էիր, մի քիչ շուտ գայիր։ Չմոռանաս, արվեստը պայքար է սիրում։ Հիմա ես արդեն մէնակ չեմ։ Դու էլ մէնակ չես։ Ուրեմն, շարունակել խիզախել։ Ես հավատում եմ քո այդ լավ ձեռքին»։ Մարտիրոս Սարյան

«Մինասի խառնվածքը ուժեղ է, վառ… Լինելով սիմֆոնիկ շնչի արվեստագէտ, նա թատրոն ներխուժեց լայն ու խորը մտքերով։ Նա թատերական նկարչութեան մէջ փոխադրեց իր հզոր սիմֆոնիզմը»։ Արամ Խաչատրյան

«Իբրև նկարիչ, գիտեմ և վստահ եմ, որ ամեն մի նկարիչ, կանգնելով Մինասի նկարների առջև, այնտեղ տեսնում է իր չարածի, իր չկարողացածի, իր երազածի իրագործումը։ Մինասը մեր նկարչութեան բարձրացող աշտարակն է, հեռուներից տեսանելի ու հեռաստաններ բացող»։ Հակոբ Հակոբյան
Պատանի հասակում տարված է եղել Մարտիրոս Սարյանի արվեստով, ում հետ առաջին անգամ ծանոթացել է 18 տարեկանում տաղանդավոր նկարիչ Մինաս Ավետիսյանը, [Շիրակի մարզ, Ջաջուռ; հուլիսի 20, 1928-1975, փետրվարի 24, Երևան]։
Հայրը՝ Կարապետը, մշեցի էր, մայրը՝ Սոֆոն՝ կարսեցի։ Մինասի գեղարվեստական և էսթետիկական զարգացման գործում մեծ ազդեցություն են ունեցել հայկական մանրանկարչությունը և իտալական վերածննդի նկարչությունը և, որն ամենակարևորն է, սեփական ճաշակն ու գույների հրաշալի համադրման զգացումը։
Մինասն անրադարձել է նկարչութեան բոլոր ոլորտներին՝ գեղանկարչություն, գրաֆիկա, որմնանկարչություն, բեմանկարչություն։ Նկարչի գործերը հարուստ են գունային համադրություններով։ Համեմատաբար ուշ զբաղվելով գեղանկարչութեամբ՝ Մինասը միանգամից ուշադրություն է գրավել իր անսովոր մտածողութեամբ։ 1960թ., անհատական ցուցահանդէսից հետո, արժանացել է հակասական կարծիքների։
Նկարչի հիմնական թեմաներից մէկը Ջաջուռի բնաշխարհն էր, այն տունը, որտեղ ծնվել էր, մայրը՝ դռան շեմքին կանգնած («Շեմքին»), հայրենի լեռները, բնաշխահրը։ Մինասը մոր թեմային է անդրադարձել իր բոլոր ոճերի գործերում՝ և՛ գեղանկարներում, և՛ որմնանկարներում, և՛ գծանկարներում։ Մանկութեան օրերին գյուղում ստացած տպավորություններից են բխում ամենավառ ու գունեղ կոմպոզիցիոն կտավները («Գորգ են գործում», «Խնոցի», «Գյուղը», «Քնածը»)։ Վերջին գործերից են՝ «Իմ մայրը», «Պատշգամբում», «Տեսիլ», «Զրույց»։
1972 թվականի հունվարի 1-ի լույս 2-ի գիշերը հրդեհ է բռնկվել նկարչի արվեստանոցում, այրվել են այնտեղ հավաքված բոլոր գործերը, այդ թվում նաև Փարիզում կազմակերպվելիք անհատական ցուցահանդէսի համար նախատեսած, հավաքած աշխատանքները [մոտ 300 աշխատանք, որից 120-ը՝ գեղանկարներ], անձնական արխիվը [նամակներ, գրքեր, փաստաթղթեր]։

Комментарии

Популярные сообщения из этого блога