Հայ հին նշանավոր գերդաստանների շարքում իրենց արժանի տեղն ունեն Բեհբությանները (Բեհբութովները), որոնք ապրել եւ գործել են Վրաստանում։ Գերդաստանի անվանադիր նախահայրը եղել է Խոջա Բեհբութը (16-րդ դար), որը պատմության մեջ հիշվում է նշանակալից փաստով՝ կառուցել է Հավլաբարի (Թիֆլիսի հնագույն թաղամասերից մեկի) հայկական եկեղեցին, որի շուրջը տարածվել է Խոջիվանքի գերեզմանատունը՝ հայոց մեծերի պանթեոնը։ Այստեղ են թաղված Րաֆֆին, Թումանյանը, Մուրացանը եւ շատ այլ նշանավոր հայեր։ Բեհբությանները մեծ ազդեցություն են ունեցել վրաց արքունիքում, եւ պատահական չէր, որ 1714թ. սկսած` ժառանգաբար վարել են Թիֆլիսի մելիքի կամ մամասախլիսի, այսինքն՝ քաղաքագլխի պաշտոնը։ Նրանցից առաջինը՝ Աշխարհաբեկը, 1723թ. սպանվել է Թիֆլիս ներխուժած թուրքերի կողմից։ Նրան փոխարինել է որդին՝ Բարսեղը, որն առավել հայտնի է եղել Մելիք Աղա անունով։ Նրանք են հիմնել Թիֆլիսի հայոց Կուսանաց վանքը։ Հիշարժան է նաեւ այն փաստը, որ Մելիք Աղան դեռեւս դեռահաս թագաժառանգ Հերակլին ուղեկցել է պարսից Նադիր Շահի արքունիք, մասնակցել շահի հնդկական արշավանքին, աչքի ընկել արիությամբ, որի համար արժանացել է բարձր պարգեւի՝ ադամանդակուռ սրի եւ ստացել պարսից արքունիքի որսապետի պաշտոնը։ Թիֆլիսի քաղաքագլխի պաշտոնը հաջորդաբար վարել են Մելիք Աղայի որդիները՝ Հովհաննեսը եւ Հովսեփը։ 1801-ին, երբ Վրաստանը միացվեց Ռուսաստանին, Հովսեփը դարձավ արքունի խորհրդական, գլխավորեց Վրաստան ներխուժած պարսկական զորքի դեմ մղվող կռիվները, եւ հաղթանակի համար բարձր պարգեւներ ու գնդապետի կոչում ստացավ ռուսաց Ալեքսանդր Ա կայսրից։ Ռուսական բանակի ականավոր զորավար դարձավ Հովսեփի որդին՝ Բարսեղ Բեհբութովը, որը 1856թ. ստացավ գեներալ-լեյտենանտի կոչում։ Նա 1812թ. Հայրենական պատերազմի մասնակից էր, եղել է Կովկասի կառավարչապետ Ա. Երմոլովի համհարզը, Իմերեթիայի կառավարիչ (1825-27թթ.), Հայկական մարզի կառավարիչ (1830-38թթ.), զբաղեցրել պետական եւ զինվորական բարձր պաշտոններ, պարգեւատրվել ադամանդակուռ սրով եւ բազմաթիվ շքանշաններով։ Ռուսական բանակի գեներալ-լեյտենանտ էր նաեւ Բարսեղի եղբայրը՝ Դավիթ Բեհբութովը, որը հաջողությամբ շարունակել է գերդաստանի զինվորական ավանդույթները, երկար ժամանակ ծառայել Լեհաստանում։ Գերդաստանը տվել է նաեւ մշակույթի գործիչներ։ Նրանցից էր ռեժիսոր Վալերի Բեհբութովը (1885-1961), որը Բարսեղի զարմիկն էր։ Աշխատել է ռուսական շատ թատրոններում, ստեղծել է թատերախումբ եւ հյուրախաղերով եղել Ռուսաստանի բազմաթիվ քաղաքներում։ 1928-ին հյուրախաղերով եղել է նաեւ Երեւանում։ Նկարում Վասիլ (Բարսեղ) Հովսեփի Բեհբութով (նաև Վասիլ Բեհբության, վրացերեն՝ ბებუთაშვილი, 1791—1858), իշխան, հետևակազորի գեներալ (1856), հայազգի զինվորական։ Բեհբությանների իշխանական տոհմից:
Популярные сообщения из этого блога
ՍԱՍՈՒՆՑԻՆԵՐԻ ՊԱՐԸ (Գևորգ Էմին) (Սասունցի Ափո Գալուստի հիշատակին...) Դու ծանո՞թ ես Աշնակ գյուղին, Ուր ծիրանն է հասնում ճյուղին, Ուր կտրին չիրն է քաղցրանում, Ուր հոտը սարն է բարձրանում, Ուր փեշի տակ Արագածի, Տան կտրին նստած հացի, Ձայն են տալիս իրար հերթով Եվ գյուղամեջ գալիս խմբով, Աղջիկները՝ կարմիր հագած, Տղաները՝ փուշի կապած. Երբ զուռնան իր ձայնը զլում՝ Դափի բերնից խոսքը խլում, Աշնակ գյուղից հյուր է կանչում Շղարշիկին ու Աղաքչուն, Կաթնաղբյուրին, Դավթաշենին, Իրինդին ու Սասնաշենին, Թե՝ հերի՜ք է հնձե՛նք, վարե՛նք, Եկեք Սասնա պա՜րը պարենք: ... Թող Սասունն իր պարը պարի, Բայց դու դեռ մի՛ ծափահարի. Այլ հասկացիր, թե այս պարով՝ Մերթ Անդոկից գրոհ տալով, Մերթ գաղթելով սար ու քարով, Մեկ խնդալով ու տաս լալով, Սասունը քեզ ի՛նչ է ասում... Հեյ վա՜խ, Աշնա՛կ տեսած լաո, Թե տեսնեիր մի օր Սասո՜ւն... ................................................... Պարեց Սասունն, ու ողջ աշխարը հիացավ, Պարեց Սասունն, ու ողջ աշխարը հասկացավ, Որ երբ նազում են աղջիկներն ու կռանում – Սասնա ձորից ջուր են բերում, արտ ք...
Շնորհավոր տոնդ, ՈՒսուցիչ 🎋 Ուսուցիչ... շնորհավոր Ձեր մասնագիտական տոնը հարգելի գործընկերներ,նաև բոլոր նրանց,ովքեր ի կոչումե ուսուցչի առաքելությունն են ունեցել, կանչված են դեպի լույսն ու լուսավորը... С праздником !!! Сегодня замечательный праздник – День учителя! Важнейшая профессия.C праздником вас, дорогие коллеги! Терпения, вдохновения , оптимизма, здоровья, благополучия и ЛЮБВИ вам ! https://youtu.be/8c7exW2T9uE?t=8
Комментарии
Отправить комментарий