Թումանյանը, իր հետ վերցնելով ամենամտերիմ ընկերոջը՝ Ղազարոս Աղայանին, գնում է թուրքերի հետ բանակցությունների: Ոչ մի կողմը չի ուզում զիջել: Թուրքերից մեկն առաջարկում է. «Թող ձեզնից մեկը կոխ բռնի մեր փահլևանի հետ: Թե դուք հաղթեք, ձեր ուզածով լինի, թե մենք՝ մեր ուզածով»: Խեղճ Թումանյանը, որ մի նրբիրան մարդ էր, անհանգստանում է: Բայց անմիջապես էլ տեղից կանգնում է հաղթահասակ Աղայանը և թավ մորուքը սպառնագին առաջ ցցելով` ասում. «Բերե՛ք ձեր փահլևանին»: Մեյդան են բերում մի ջլապինդ հսկայի: Սկսվում է մենամարտը: Հուզմունքից քրտնաթոր Թումանյանը մի գլուխ բացականչում է. «Ղազա՛ր ջան, կե՛ռ տուր, Ղազա՛ր ջան , կե՛ռ տուր... » ։ Աղայանի համբերությունը հատնում է: «Դե հերի՛ք է, էլի, Հովհաննե՛ս, դու ինձանից վեր գցած թուրք ուզի» , - ասում է Ղազարն ու գետնով տալիս թուրքին։
Популярные сообщения из этого блога
ՍԱՍՈՒՆՑԻՆԵՐԻ ՊԱՐԸ (Գևորգ Էմին) (Սասունցի Ափո Գալուստի հիշատակին...) Դու ծանո՞թ ես Աշնակ գյուղին, Ուր ծիրանն է հասնում ճյուղին, Ուր կտրին չիրն է քաղցրանում, Ուր հոտը սարն է բարձրանում, Ուր փեշի տակ Արագածի, Տան կտրին նստած հացի, Ձայն են տալիս իրար հերթով Եվ գյուղամեջ գալիս խմբով, Աղջիկները՝ կարմիր հագած, Տղաները՝ փուշի կապած. Երբ զուռնան իր ձայնը զլում՝ Դափի բերնից խոսքը խլում, Աշնակ գյուղից հյուր է կանչում Շղարշիկին ու Աղաքչուն, Կաթնաղբյուրին, Դավթաշենին, Իրինդին ու Սասնաշենին, Թե՝ հերի՜ք է հնձե՛նք, վարե՛նք, Եկեք Սասնա պա՜րը պարենք: ... Թող Սասունն իր պարը պարի, Բայց դու դեռ մի՛ ծափահարի. Այլ հասկացիր, թե այս պարով՝ Մերթ Անդոկից գրոհ տալով, Մերթ գաղթելով սար ու քարով, Մեկ խնդալով ու տաս լալով, Սասունը քեզ ի՛նչ է ասում... Հեյ վա՜խ, Աշնա՛կ տեսած լաո, Թե տեսնեիր մի օր Սասո՜ւն... ................................................... Պարեց Սասունն, ու ողջ աշխարը հիացավ, Պարեց Սասունն, ու ողջ աշխարը հասկացավ, Որ երբ նազում են աղջիկներն ու կռանում – Սասնա ձորից ջուր են բերում, արտ ք...
Շնորհավոր տոնդ, ՈՒսուցիչ 🎋 Ուսուցիչ... շնորհավոր Ձեր մասնագիտական տոնը հարգելի գործընկերներ,նաև բոլոր նրանց,ովքեր ի կոչումե ուսուցչի առաքելությունն են ունեցել, կանչված են դեպի լույսն ու լուսավորը... С праздником !!! Сегодня замечательный праздник – День учителя! Важнейшая профессия.C праздником вас, дорогие коллеги! Терпения, вдохновения , оптимизма, здоровья, благополучия и ЛЮБВИ вам ! https://youtu.be/8c7exW2T9uE?t=8
Комментарии
Отправить комментарий