Անձրև կանչելու ծիսակատարություն երաշտի ժամանակ, Զանգեզուր
Զանգեզուրի գյուղերից մեկում մեռնում էր ծեր մի կին: Մահից առաջ նա տարօրինակ խնդրանք արեց ազգականներին. իրեն թաղել ոչ թե ամուսնու կողքին, որ մեռել էր քառասուն տարի առաջ, և որի հիշատակին ինքը հավատարիմ էր մնացել բոլոր այդ քառասուն տարիներին... «Նա ջահել տղա է,- մահից առաջ ասաց ծեր կինը,- ինչո՞ւ նա ութսուն տարեկան պառավիս կողքին մնա միշտ, մեղք է...»:
Եվ նրան թաղեցին այդպիսի հավատարմությամբ սիրված ամուսնու գերեզմանից շատ հեռու:
Վարդգես Պետրոսյան, «Հայկական էսքիզներ»
Комментарии
Отправить комментарий