ԱՎԱՆԴԱԿԱՆ "ԵԶՆՄՈՐԹԵՔ" և ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ "ՏՈՐԹ ԿՏՐԵԼ"



Յուրաքանչյուր տոն` լինի օրացուցային, թե կենսափուլային անցումներն ազդարարող, իր տոնական ծիսակարգով համադրելի է Հիմնական տոնի հետ, որի հնագույն վերակազմած տարբերակը հանդիպում է Նախատոն անվամբ։ Այս կարգի միջոցառումների համար նախևառաջ ընտրվում է հատուկ հրապարակ` կենտրոնական դիրք ունեցող կամ որպես կենտրոն ընկալվող տարածք, որը համադրելի է աշխարհի կենտրոնի հետ, որտեղ տեղի են ունենում կարևոր ծեսերը և ըստ առասպելաբանական պատկերացումների, որտեղով անցնումէ աշխարհի առանցքը` տարածության ու ժամանակի մեկնարկային, զրոյական կետը։ Այսպիսով,իբրև թե աշխարհաստեղծման պահին տեղի ունեցածը պարբերաբար կրկնվում-վերարտադրվում է նույն տարածքում։

"Կենտրոնական հրապարակի" առավել կարևոր հատկանիշներից է այդտեղ արված (արվող) զոհաբերությունը` որպես տիեզերաստեղծ գործողության ծիսական կրկնություն։ Ընդ որում զոհը պետք է խորհրդանշի ամբողջ հասարակությունն ու աշխարհը, առօրյա կառուցվածքի խտացված տարբերակը` գերկառուցվածքը։ Այս առումով հետաքրքրություն է առաջացնում ավանդական եզնմորթեք ծեսն ու դրա հետ համադրելի "տորթ կտրելու" ծեսը, որտեղ կենտրոն խորհրդանշանները միաժամանակ կրում են մի քանի իրար համահունչ իմաստներ` նշանակելով փեսա, հարս, համայնք, տիեզերք։

Տոնի և զոհաբերության միջև վաղնջագույն կապի մասին է վկայում "տոն" բառի ստուգաբանությունը։

Բնիկ հնդեվրոպական՝ *dāp(ni-) «զոհախնջույք»՝ *dā «բաժանել» արմատից. հմմտ. հին հնդկերեն dāpayati «բաժանում է», մաս-մաս անել, լատիներեն daps «խնջույք», հին իսլանդերեն tafn «զոհի անասուն, զոհ»:

Այս առիթով տեղին է հիշել` զոհին մասնատելն ու առնվազն 7 տեղ բաժանելը։

Այսպիսով.

* ինչպես եզնմորթեքին, որտեղ փեսան միայն առաջին փոքր կտրվածքն է անում, իսկ իրականում անասունը մորթում է մսագործը, տորթ կտրելու ժամանակ ևս հարսն ու փեսան կտրում են միայն առաջին կտորը, իսկմնացած գործը` տորթը կտրելն ու մասերի բաժանելը կատարում են այլք

* առաջին կտորը կտրելուց հետո աղմուկով բացում են շամպայնը։ Եզնմորթեքին հնչում է դհոլ-զուռնա

* թե մսացուն,թե տորթը "ոչնչացվում" են բոլորի մասնակցությամբ, խորհրդանշելով ծեսի մասնակիցների միասնությունն և համախմբածությունը։

Комментарии

Популярные сообщения из этого блога