- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Մի երգի և լուսանկարի պատմություն.
Խմբանկար` Ռափայել Պատկանյանը (առաջին շարք, կանգնած, ձախից` վեցերորդը), գուսան Ջիվանին (նստած` ջութակով) և մի խումբ մտավորականներ
1879թ. ավարտվել էր ռուս-թուքական պատերազմը: Կարս նահանգն անցել էր Ռուսաստանի տիրապետության տակ: Անի քաղաքը տեսնելը դարձել էր հնարավոր: Այդ տարիներին ալեքսանդրապոլցիք սովորություն ունեին հյուրերին Անի տանել` զբոսանքի: Հերթական խնջույքի առիթն էր բանաստեղծ Ռափայել Պատկանայնի այցը Գյումրի: Հրավիրված էին քաղաքի մտավորական և հոգևոր այրերը, նրանց թվում` Ջիվանին: Քաղաքի դեռ կանգուն շինությունների հմայքը գերել էր բոլորին: Նրանք որոշում են գիշերել Անիում: Հաջորդ օրը սկսվում է խնջույքը` ի պատիվ բանաստեղծի: Գուսանը նրա խոսքերով երգեր էր երգում և զարդարաում խնջույքը: Բայց մասնակիցները խնդրում են Ջիվանուն մի նոր երգ ասել: Նա առանձնանում է Սբ. Առաքելոց վանքի ավերակների մեջ, հույզերը բառ են դառնում, բառերը` երգ.
«Ձախորդ օրերեը ձմռան նման կուգան ու կերթան,
Վհատելու չէ, վերջ կունենան, կուգան ու կերթան:
….Փորձանք, հալածանք և նեղություն ազգերի գլխից,
Ինչպես ճանապարհի քարավան կուգան ու կերթան… »
Բոլորը հուզվում են, հիանում. Պատկանյանը համբուրում է երգչի ճակատը ու ասում.
-Դու իմ «Թող փչե քամին» նսեմացրիր:
Այդ երկու օրերի ականատեսներից էր նաև լուսանկարիչ Հովհաննես Քյուրքչյանը: Նա քար առ քար լուսանկարում և արձանագրում էր Անիի փառահեղ անցյալի նշխարները: Վերոհիշյալ օրը նույնպես հավերժանում է Քյուրքչյանի ֆոտոխցիկի շնորհիվ:
Նյութի հեղինակ` Melanya Ekhiazaryan 💗
Աղբյուր՝ Գրականության և արվեստի թանգարան /Museum of Literature and Art/
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Комментарии
Отправить комментарий