Երբ մի ժողովուրդ վերելքի ու հաղթանակների փոխարեն անվերջ խոսում է վտանգի մասին, հասկացե՛ք, որ նա ոգեթափ է եղած ։ Ոգու պակասի արդյունք է մեր ժողովրդի օրվա հոգևոր անշարժունակությունը , նրա քաղաքական հոռետեսությունը , նրա կյանքի գռեհիկությունը անհամերաշխությունը ։
Հայը Հայաստանից դուրս ենթակա է վատասերումի։Ժողովուրդները իրենց ապագան ՝ լավ թե վատ , կառուցում են զավակներին փոխանցած ոգու միջոցով ։
Ներել բոլորին, բոլորին ,միայն ոչ քեզ, միայն ոչ քո թերությունները ։
Հերիք չէ նպատակ դնել միայն , պետք է իմաստությամբ նաեւ ընտրել կարողանալ դեպի նպատակը տանող ճամփան ։
Ինչ որ ընտրողներն են , այն էլ ընտրյալները ։
Չկա ճշմարտություն մեր կյանքում, դրա համար էլ տգեղ են մեր բարքերը և խոպան մեր հոգիները ։ Կա փիլիսոփայող եսականություն, ատելություն, նախանձ, փոքրոգություն , քաղաքական շաղակրանք։
Գարեգին Նժդեհ« ՄՈՒՇ» Միավորված Ուժերի Շտաբ Ռազմահայրենասիրական ջոկատ
Комментарии
Отправить комментарий