Ավելի քան100 տարի առաջ...
Կառավարութեան շէնքը` 1918 թ. Մայիսի 28-ին ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանը հպարտությամբ կանգնեց կառավարութեան շէնքի երկրորդ հարկի օվալաձև պատշգամբում եւ հայտարարեց, որ Հայաստանը ազատ է եւ անկախ և կարդացել Թիֆլիսի Ազգային խորհրդի մայիսի 30-ի հռչակագիրը. «Որոշ ծանրակշիռ պատճառներով թողնելով մոտիկ օրերում կազմելու հայոց ազգային կառավարություն, Ազգային խորհուրդը ժամանակավորապես ստանձնում է կառավարական բոլոր ֆունկցիաները՝ հայկական գավառների քաղաքական և վարչական ղեկը վարելու համար»:
Այն ինչ Հայաստանում ամենահայտնի վայրերից մեկը դարձել է պիցցայի խանութ:
Հանրապետության 37 հասցեում գտնվող շենքը կառուցվել է 1905 թվականին, այսինքն, այն արդեն շուրջ 112 տարվա պատմություն ունի: Ճշտենք, որ այստեղ խոսքը Հանրապետության փողոցին հարող երկհարկանի հատվածի մասին է, որտեղ այժմ տեղակայված է «Արցախբանկը», ինչպես նաև դեպի Տիգրան Մեծի պողոտա դուրս եկող շենքի օվալաձև անկյունը:1905-1917 թթ. այս շենքը ծառայել է որպես Երևանի նահանգի նահանգապետի պաշտոնական նստավայր, և այստեղ է գտնվել նաև նահանգապետի բնակարանը, որտեղ նա ապրել է իր ընտանիքի հետ: 1918-1920 թթ. այս շենքում է գործել արդեն Հայաստանի առաջին Հանրապետության կառավարությունը, իսկ խորհրդային կարգերի հաստատումից հետո որոշ ժամանակ՝ Խորհրդային Հայաստանի կառավարությունը, որն այն ժամանակ կոչվում էր կենտրոնական գործադիր կոմիտե: 1960-ական թվականներից այստեղ շուրջ երեք տասնամյակ գործել է Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեն՝ ներկայիս սփյուռքի նախարարության նախատիպը:
Դեռ խորհրդային տարիներին, պահպանելով ընդհանուր ճարտարապետական ոճը, շենքին կից ավելացվեց ներկայիս Մելիք-Ադամյան փողոցի հատվածը: 1980-ականներին Հանրապետության և Մելիք-Ադամյանի փողոցների եռանկյունում իրականացվեց հաջողված ճարտարապետական նախագիծ, որի նպատակն էր այս տեղանքում վերստեղծել Հին Երևանին բնորոշ քաղաքային միջավայրը: Իսկ արդեն 2006-2010 թթ. շենքի և՛ պատմական հատվածը, և՛ կից կառույցը ներսից հիմնովին վերակառուցվում է, և շենքի արտաքին տեսքը ամբողջությամբ պահպանելով՝ ավելացվում են վերնահարկեր: Ներկայումս այս շենքը բիզնես կենտրոն է, որտեղ տեղակայված են տարբեր կազմակերպություններ, այդ թվում նաև գործում է «Տաշիր Պիցցա» ցանցի պիցցերիաներից մեկը:
Հայաստանի առաջին Հանրապետության ծնունդը մեր նորագույն պատմության շրջադարձային էջերից է համարվում, երբ անկախության կորստից երկար հարյուրամյակներ անց հայերը, վերջապես,պետականություն ունեցան իրենց հայրենիքում: Հանրապետության 37 շենքում են գործել Առաջին հանրապետության բոլոր կառավարությունները և չորս վարչապետերը՝ Հովհաննես Քաջազնունին, Ալեքսանդր Խատիսյանը, Համո Օհանջանյանը և Սիմոն Վրացյանը:

Նրանք առաջինն էին պատմական այդ բախտորոշ պահին՝ վարչապետ Հովհաննես Քաջազնունի, ներքին գործերի նախարար Արամ Մանուկյան, արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Խատիսյան, զինվորական նախարար Հովհաննես Հախվերդյան, ֆինանսների և արդարադատության նախարար Խաչատուր Կարճիկյան: Պետականության բացակայության երկար հարյուրամյակներից հետո այդ կառավարությունը փաստացի հանդիսացավ հայկական առաջին ինքնիշխան գործադիր կառույցն իր իսկ հայրենիքում:

Комментарии
Отправить комментарий