Ֆիդայական ինքնաբնութագիր🇦🇲❣️.
«Աշխարհում ֆիդային ոչ մի հարստություն չունի։ Նա օթեւան չունի։ Յոթ օրից ավելի ֆիդային իրավունք չունի մնալու նույն տեղում։ Նա անվերջ շարժման մեջ է։ Երբ բոլորը քնած են, ֆիդային ելնում է ոտքի։ Նա զրկված է լուսաբացի քաղցր քնից։ Ոչ ոք չպիտի իմանա, թե ֆիդային ինչ ուղղությամբ անհետացավ խավարի մեջ, ո՛ր ձորից ելավ եւ ո՛ր սարի լանջերով գնա…»։
-Ֆիդայի արաբերեն բառ է, որը նշանակում է hայրենիքի համար պայքարող կամ hայրենազոհ.... hայրենիքի մարտնչող ազատամարտիկ:
ՀԱՅ ՖԻԴԱՅԻՆԵՐ, ՋԱՆ ՖԻԴԱՅԻՆԵՐ
Բուք ու բորան/Թիփի բորան/, մութ գիշերին
Պտտում էր ֆիդային,
Փամփուշտները խաչկապ կցած,
Հրացաններն ուսերին:
Ա՜խ ֆիդայիներ, ջա՛ն ֆիդայիներ,
Ձեր մայրերը՝ Ձե՛զ մատաղ,
Մշոյ Սուլթան, Սուրբ Կարապետ՝
Ձեզի լինի՛ օգնական:
Դուք վախեցրի՛ք, թուրքն անօրէն
Քշի՛ք մեր սար ու ձորէն,
Չար թշնամու, ա՛չք վախեցաւ՝
Ջան ֆիդայու գնդակէն:
Դաշտը թողո՛ւր, արօր ու լաճ,
Իմ մինուճար, ազի՛զ լաճ,
Մի քիչ խաղա՛ մոսինի հետ,
Որ օտարին չտա՛ս խարջ:
Թիկունքդ լայն, թևերդ ուժգին,
Կռնակդ ամուր` պինդ պողպատ,
Սիրել գիտես, կռուիլ չիդտես,
Դու անզգայ երիտասարդ:
Քոյրդ տանում են քուրդերը,
Եղբօրդ արիւնն են քամում,
Դու անտարբեր սառն արիւնով,
Հանգստութիւն ես փնտռում:
Ամօ'թ քեզի, հազար ամօթ,
Որ զէնք չունիս քո ձեռին,
Քո եղբօրը կռուի դաշտում,
Տապալում է թշնամին:
Ձեռքդ տուր ինձ, երդուենք այստեղ,
Թողենք փառքը աշխարհի,
Գնանք, կռուինք առիւծաբար,
Ի սէր ճնշուած հայ ազգի:
Խօսք և երաժշտութիւն՝ Չարխի Ֆալաքի

Комментарии

Популярные сообщения из этого блога