Մեր հերոսները...Հայդուկ/Hayduk/
Թուրքական բարբարոսների դեմ կռվող հայ ապստամբ պարտիզան՝ հայկական ջարդերի ժամանակ:
Ֆիդային գերեզման չունի։ Նրա ամենամեծ բաղձանքը կռվի մեջ մեռնելն է՝ ազատության երգը շուրթերին եւ գնդակը ճակատին։
Ֆիդայու ամեն մի վերքը, ամեն մի սպին դրոշմ է բռնակալության դեմ մղած կռիվների։ Իսկ այդ կռիվներն անթիվ են եղել։
«Հայդուկի երգեր»
Սալնո ձորերում, կըռվի ձորերում
Հայդուկն է ընկել խոր վերքը սըրտին,-
Վերքը վարդի պես բացված, կարմըրուն,
Ու ձեռքն է գըցել կոտրած հրացանին:

Արնոտ դաշտերում ծըղրիդն է ծըղրում,
Հայդուկն է ընկել մահվան խոր քընով.
Հայդուկը հոգում երազ է տեսնում,-
Հայրենի աշխարհն ազա՛տ, ապահո՛վ…
Հայդուկն է ընկել մահվան խոր քընով.
Հայդուկը հոգում երազ է տեսնում,-
Հայրենի աշխարհն ազա՛տ, ապահո՛վ…
Տեսնում է… արտում հովն է շընկշընկում,
Փայլուն գերանդին զընգում է անո՛ւշ.
Ու փոցխ են քաշում սիրուն աղջըկունք`
Հայդուկի վըրա երգելով անո՜ւշ…
Փայլուն գերանդին զընգում է անո՛ւշ.
Ու փոցխ են քաշում սիրուն աղջըկունք`
Հայդուկի վըրա երգելով անո՜ւշ…
Սալնո ձորերում ամպեր են անցնում,
Հայդուկի վըրա արծիվն է գալիս.
Ա՜խ, սև աչերը արծիվն է հանում.
Հայդուկի վըրա ամպերն են գալիս…
ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ
Հայդուկի վըրա արծիվն է գալիս.
Ա՜խ, սև աչերը արծիվն է հանում.
Հայդուկի վըրա ամպերն են գալիս…
ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ

Комментарии
Отправить комментарий