Հիշատակի օր։Պարույր Սևակ (1924-1971)

Սարգիս Մուրադյան «Պարույր Սևակ», 1996

Դեռ նոր հանդիպած` մենք բաժանվեցինք,
Իրար նոր գտած` կորցըրինք իրար:
Այսպես` դանակի սրությունն են միշտ բութ մատով փորձում:
Այսպես` մտովին – անգիտակցաբար մեծ մեղք են գործում:
Այսպես` տալիս են, բայց ավելի քան թերևըս առնում:
Այսպես` հառնում են, բայց` ավելի շուտ` թերևըս մեռնում:
Ուրիշի մարմնով, այսպե՛ս, սեփական հոգին են բեռնում
Ու ծանրանում են, բայց ավելի շատ թեթև են դառնում:

Այսպես` մի ժամով «Հավերժ քաղաքը»` Հռոմն են առնում.
Աթիլլայաբար հասցընում մտնել,
Բայց չեն հասցընում կրակի մատնել…

Комментарии

Популярные сообщения из этого блога