Մշոյ Էրգիր...

Մշու հարսներ ջուխտեջուխտ
Սուրբ Աղբերիկ գացին ուխտ,
Թուխ ամպ երկնուց կցոլեր,
Լուսնակ ծաղկին կշողեր:
Հոյ նար, հոյ նար...
-Լավ լսե, նորեն կերգեմ, լսե ու տես իմ երգի բառերը: Լավ տես: Լավ տեսնելու համար քու աչքեր փակե:
Էդ Մշու դաշտ շատ գյուղեր ուներ, ես ասեմ հարյուր, դու ասա` երկու հարյուր: Որ երգին հավատանք, երգն ասում է հինգ հարուր գեղ էր: Ու ամեն գեղ իր զարդարուն անունն ուներ. Խասգեղ ու Նորշեն, Ալվառինջ ու Արքակաղին, Արախ ու Տատրագոմ, Արտոնք ու Մուշեղշեն, Հացեկ ու Խորունք, Օղունք ու Մոկունք... Ո°րն ասեմ: Ամեն անուն երգ է ու երգի պես կհնչե, հեքիաթ է ու հեքիաթի պես կձգե: Դու փակ աչքերով էդ գյուղեր շարե իրար կողք ու իրար դիմաց, կուշտ կշտի ու թիկունք թիկունքի: Մեղրագետն ու Արածանին բեր ու թող էդ գեղերանքով հոսեն: Թող հոսեն ու ձենով երգեն, կանչեն կարկաչեն, խշշան ու խըշխըշան: Ափերին ու ճամփեզրերին շարե ծառեր ու վարդի թփեր: Ծառերին հավքեր շարե, ծաղիկներին` երգ ու տաղ: Ու հիմա գիշեր բեր` երկնքում աստղ ու լուսին ու մեկ-մեկ թուխ ամպիկ: Ամեն գյուղից զուռնա-նաղարայով ուխտավորներու խմբեր դուրս բեր ու տար դեպի Խութ-Բռնաշեն, ուր,իր զորության մատաղ, ասես խորոտ թագուհի, բազմել է Սուրբ Աղբերիկ վանքը: Հրամայե, որ զուռնա-նաղարաները նվագեն, որ երգասացները երգեն ու կտրիճներուն պատվիրե, որ զինյալ առաջանան: Ինչու° զինյալ: Քանզի անօրեն, էդպիսի օրերուն հատկապես, կուզե հայ սպանե ու հայուհի առևանգե: Դե, հիմա դարձի ու նայե նախշուն հարսներու խմբերին: Էնոնց զուգս ու զարդեր տես դու, Արորիկ: Գլուխներին արծաթ թասակ, թասակից` ոսկեշղթայիկներ ի կախ, շղթայիկներից` ոսկե թփեր, որ բարակ հովից իրար զարկվեն ու զրնգան: Աչքերին թուխ դեղ դրած, թփիլկներին սուրմա քաշած, որ նայելուց հալեն ու անցնեն: Քունքերից զիլբաղիներ ի կախ (շղթա-խոպոպներ) Վզներին ոսկե մանյակ ու կրծքներին բազմաջուկ երկար ու շմշա, որ կրծքերը արևին երևալուց շողան ու անցնեն, թևերին բազպան ու խիարուկ, որ հովից շնկան ու անցնեն, ոտքերին ոսկե բիլազուկ, որ քայլելուց զնգան ու անցնեն: Ականջներին ոսկե գինդեր տես` տեսակ-տեսակ, թուփ-թուփ գինդեր: Ու էդ բոլոր լուսնակ գիշերվա արծաթ փոշու մեջ շաղախված տես: Էդ պատճառով էլ երգի երկրորդ տունը էսպես կշարունակվի.
Լուսնակ, ղուրբան, մի լողա,
Մշու հարսներ թող շողան,
Ուրանց զուգս ու զարդերուց
Թուփ ու տերև կդողան....

Armtumar-Արմտումար
Հո՜յ նար, հոյ նար, հ՜ոյ Նարէ՝
Կրկնակ
Նարէ նար, անու՜շ եար,
Հո՜յ ջան, հո՜յ ջան, հո՜յ ջանէ,
Ջանէ ջան, անուշ ջան։
Մշու հարսներ ջուխտէ-ջուխտ,
Սուրբ Աղբերիկ գացին ուխտ․
Թուխ ամպ երկնուց կը ցոլեր,
Լուսնակ ծաղիկին կը շողէր։
Կրկն․
Լուսնակ, ղուրբան, մը շողայ,
Մշու հարսներ թող շողան․
Ուրանց զուգս ու զարդերուց
Թուփ ու տերև կը դողան։
Կրկն․
Առաւօտ լուսոյ դէմին,
Արևն էր վանքի շեմին․
Խորոտ հարսներ՝ Նարէ-նար,
Մոմեր վառեն շարէ-շար։
Կրկնակ
Նարէ նար, անու՜շ եար,
Հո՜յ ջան, հո՜յ ջան, հո՜յ ջանէ,
Ջանէ ջան, անուշ ջան։
Մշու հարսներ ջուխտէ-ջուխտ,
Սուրբ Աղբերիկ գացին ուխտ․
Թուխ ամպ երկնուց կը ցոլեր,
Լուսնակ ծաղիկին կը շողէր։
Կրկն․
Լուսնակ, ղուրբան, մը շողայ,
Մշու հարսներ թող շողան․
Ուրանց զուգս ու զարդերուց
Թուփ ու տերև կը դողան։
Կրկն․
Առաւօտ լուսոյ դէմին,
Արևն էր վանքի շեմին․
Խորոտ հարսներ՝ Նարէ-նար,
Մոմեր վառեն շարէ-շար։
Комментарии
Отправить комментарий