Հեղեղի պես իջավ նա առասպելական Լոռու վայրենի լեռներից, բերելու իր հետ մի ամբողջ բնություն՝ հուռթի ու բազմատարր, մի ամբողջ հինավուրց ժողովուրդ, իր տոհմիկ երգով ու խոսքով, հույզերով ու երևակայությամբ: Եվ ինչպես ստեղծող մեծ բնությունը՝ փռեց նա մեր հոգու առջև իսկական, անկեղծ բանաստեղծությունը:
Պղտոր էր սկզբում այս տարերային հեղեղը, բայց ժամանակի մեջ զտվելով ու մաքրվելով բյուրեղացավ ու ոճավորվեց այն սքանչելի, աննման լեգենդների և պոեմների մեջ, որ կազմում են մեր գրի անմահ փառքն ու գոհարակերտ բարձունքը, որից այն կողմն չի ամցել մեր թռիչքը: /Ավ. Իսահակյան/

Комментарии

Популярные сообщения из этого блога