Հովհաննես Հախվերդյան. Հայաստանի առաջին ռազմական նախարար
Հայկական բանակը ստեղծվել և կայացել է դեռևս մեկ դար առաջ, իսկ անկախ Հայաստանի առաջին ռազմական նախարարն է հանդիսացել գեներալ-լեյտենանտ Հովհաննես Հախվերդյանը, որը պաշտոնավարել է 1918-ի հունիսից՝ մինչև 1919-ի մարտը:
Ռուսական բանակի գեներալ-մայոր (27.11.1915թ.)
Հայաստանի Առաջին Հանրապետության բանակի գեներալ-լեյտենանտ (28.05.1919թ.)
Հայաստանի Առաջին Հանրապետության պաշտպանության նախարար (15.06.1918թ. - 17.02.1919թ.)
ՀՀ բանակի ռազմական խորհրդի անդամ (24.04.1919թ.)

Հովհաննես Բարսեղի Հախվերդյանը (Իվան Վասիլիի Հախվերդով) (ծն. 29.07.1873թ., Սանկտ-Պետերբուրգ - 1937թ., ստալինյան բռնության զոհ) ռուսական և Հայաստանի Առաջին Հանրապետության բանակների ռազմական գործիչ է, հայ-գրիգորյանական: Սովորել է Սանկտ-Պետերբուրգի 1-ին կադետային կորպուսում, գերազանցությամբ ավարտել է Պավլովսկի ռազմական ուսումնարանը, 1902թ-ին՝ գերազանցությամբ՝ գլխավոր շտաբի Նիկոլաևյան ակադեմիան: Ծառայությունը բանակում սկսել է 1890թ. սեպտեմբերի 1-ին: Սպայական կոչումը ստացել է 1891թ-ին: 1895թ-ին՝ արժանացել է պորուչիկի, 1900թ-ին՝ շտաբս կապիտանի, 1902թ-ին՝ կապիտանի, 19010թ-ին՝ գնդապետի կոչման: 1902-1904թթ-ին եղել է վաշտի հրամանատար, 1904-1909թթ-ին՝ գումարտակի հրամանատար, բանակային կորպուսի շտաբի սպա, համհարզ, 1909-1914թթ-ին՝ Թուրքեստանի զինվորական օկրուգի շտաբի ավագ համհարզ, 1914թ-ին Սանկտ-Պետերբուրգի զինվորական օկրուգի Սվենբորգի ամրոցի զորքերի շտաբի պետ, 1916-1917թթ-ին՝ Տրապիզոնի 127-րդ հետևակային դիվիզիայի շտաբի պետ, 5-րդ Ֆինլանդական, ապա՝ 3-րդ հրաձգային դիվիզիաների հրամանատար: 1917թ-ի վերջին ռուսական Կովկասյան բանակը փլուզվել է: 1917-1919թթ-ին ակտիվ մասնակցություն է ունեցել ազգային զորամիավորումների, մասնավորապես Հայկական առանձին կորպուսի կազմավորման գործում:
Հախվերդյանը (Ախվերդով) սերում էր Սանկտ Պետերբուրգի հայկական ազնվական ընտանիքից՝ նրա ծնողներն էին պետական խորհրդատու Բարսեղ Հախվերդյանը և Նինա Տեր-Միքելյանը: Նա ցարական բանակի կադրային սպա էր, ինչպես և նրա Գաբրիել ու Գևորգ հարազատ եղբայրները: Անցնելով ռուս-ճապոնական պատերազմի և 1-ին աշխարհամարտի հորձանուտով, 1915-ին, 42 տարեկանում, Հովհաննես Հախվերդյանը ստանում է գեներալ-մայորի կոչում: 1917-ի վերջին նա տեղափոխվում է Հարավային Կովկաս, իսկ 1918-ի հունիսի 15-ից՝ Հայաստանի Հանրապետության առաջին կառավարությունում ստանձնում է ռազմական նախարարի պաշտոնը և կարևոր դեր խաղում 1918-ի դեկտեմբերին բռնկված հայ-վրացական պատերազմում։
Գեներալ-լեյտենանտի կոչումը Հախվերդյանին շնորհվում է արդեն անկախ Հայաստանում: 1919-ի մարտին վարչապետ Հովհաննես Քաջազնունու հրաժարականից հետո Հախվերդյանը լքում է նախարարի պաշտոնը՝ զբաղեցնելով հայկական բանակի Գլխավոր շտաբի պետի պաշտոնը, իսկ 1919-ի նոյեմբերին՝ հայերենը բանակում որպես միակ գործածական լեզու պաշտոնապես սահմանելու արդյունքում Հախվերդյանը հրաժարական է տալիս: 1920-ի բոլշևիկների մայիսյան հեղաշրջման փորձից հետո՝ Համո Օհանջանյանի կառավարության օրոք նա դառնում է ռազմական նախարարի տեղակալ։
Խորհրդային Ռուսաստանի կողմից Հայաստանի Հանրապետության ռազմակալումից հետո բանտարկվել է և ուղարկվել Բաքու: 1921թ-ին ազատվել և հաստատվել Խորհրդային Հայաստանում, զբաղվել դասախոսական աշխատանքներով , եղել է մի շարք բարձրագույն ուսումնական հաստատությունների զինղեկ:
Հայաստանի Հանրապետության անկումից հետո, 1921-ի սկզբին, Հովհաննես Հախվերդյանը շուրջ 1500 հայ սպաների հետ միասին ձերբակալվում է բոլշևիկների կողմից և բռնի կերպով աքսորվում Ռյազան: Հայտնի, որ Հախվերդյանին այնուհետև հաջողվում է տեղափոխվել Սանկտ Պետերբուրգ, որտեղ նա սկսում է աշխատել որպես հաշվապահ: Սակայն 1930-ի դեկտեմբերին նա կրկին ձերբակալվում է ստալինյան ռեժիմի կողմից՝ այսպես կոչված «Весна»-ի գործով, և 1931-ի ապրիլին հազարից ավելի նախկին ցարական բանակի սպաների հետ միասին գնդակահարվում է՝ «հակահեղափոխական միապետական սպայական խմբավորման» անդամ լինելու անհեթեթ դատավճռի հիման վրա:
Ռուսական 1-ին, և 2-րդ Մանջուրական բանակների կազմում մասնակցել է 1904-1905թթ ռուս-ճապոնական պատերազմին (աչքի է ընկել Լյաոյանի, Շանհայի, Մուկդենի ճակատամարտերում), 1914-1918թթ Առաջին համաշխարհային պատերազմում նախ Արևմտյան ճակատում կռվել է գերմանացիների, ապա՝ Կովկասյան ճակատում թուրքերի դեմ: Պարգևատրվել է Սուրբ Վլադիմիրի 4-րդ (1906թ.), Սուրբ Աննայի 4-րդ (1902թ.), 3-րդ (1905թ.), 2-րդ (1906թ.), Սուրբ Ստանիսլավի 3-րդ (1905թ)., 2-րդ (1906թ.), բուխարական <<Ոսկե աստղ>> 2-րդ (1906թ.) աստիճանի շքանշաններով, <<Ի հիշատակ 1904-1905թթ. ռուս-ճապոնական պատերազմի>> բրոնզե, <<Ի հիշատակ Ալեքսանդր Գ-ի գահակալության և Նորին կայսերական մեծությունների թագադրության>> արծաթե, <<Ռոմանովների տան գահակալության 300-ամյակի>> բրոնզե մեդալներով:

Комментарии
Отправить комментарий