ԱՆԱՐԶԱԲԱ (-բերդաքաղաք Դաշտային Կիլիկիայում:
Անարզաբա , (Անազարբա, Անավարզա, լատ.՝ Anazarbus, (ռուս.՝ Анарзаба, անգլ.՝ Anarzaba)), ամրոց և քաղաք Կիլիկիայի Հայկական Թագավորությունում, ներկայումս Թուրքիայի տարածքում Անավարզա գյուղն է։
Հիմնադրման ժամանակը հայտնի չէ: Անվան հետ կապված ստույգ տվյալներ չկան, ենթադրաբար ունի սեմական ծագում և արաբերեն նշանակում է դեղին աղբյուր (այն զարբա): Քաղաքի այլ անվանումներն են Այնարբե, Անաբարզա, Անազարբ, Անազարբա, Անավարզա, Անզարաբա, Դիոկեսարիա, Էնզարբահ, Կեսարիա Անազարբյան, Կեսարիա Անազարբյան, Հուստիանապոլիս, Հուստինոպոլիս, Նավարզա։
Ծառայել է որպես Կիլիկիո դաշտի արևելյան պահապան: Հռոմեական Կիլիկիայի բարգավաճ մայրաքաղաքներից մեկն էր մինչեւ 3-րդ դարի վերջը , իսկ այնուհետև 11-12-րդ դարերում եղել է Ռուբինյանինների հայոց իշխանանիստ բերդաքաղաք:Անարզաբան գտնվել է Դաշտային Կիլիկիայում, Սիս քաղաքից մոտ. 25 կմ հարավ-արևելք, Սաուրան և Սիս գետերի միջև ընկած հարթավայրում։ Ամրոցը կառուցված էր մոտ 200 մ բարձրությամբ ժայռաբլրի վրա և երեք կողմից անմատչելի էր։ Ամրոցի արևմտյան ստորոտին տարածվում էր բուն քաղաքը։
Քաղաքում և միջնաբերդում, եղել են բազմաթիվ եկեղեցիներ, բաղնիքներ, ապարանքներ:
Անարզաբա ամրոցի ընդհանուր տեսքը։ Անարզաբա ամրոցը։
Անարզաբայում, բացի կիսավեր Զորավարաց եկեղեցուց, պահպանվել է մի այլ ավերակ եկեղեցի, որը գտնվում է քաղաքից բերդ տանող ճանապարհին։ Մայրաքաղաքը Սիս փոխադրելուց հետո Ա. կորցրեց նախկին նշանակությունը և անշքացավ, իսկ Կիլիկիայի Հայկական թագավորության անկումից հետո աստիճանաբար ավերվեց։ Դեռ որոշ ժամանակ նրա ամրությունները պահպանեցին նախկին նշանակությունը։ 1467-ին Ա. հիշատակվում է սելջուկ–թուրքերի նվաճած և ավերած քաղաքների թվում։ Կիլիկիայի Հայկական թագավորության ժամանակաշրջանում Ա. նաև կաթողիկոսանիստ էր։ Կաթողիկոսներից հայտեր են Գրիգոր Է Անավարզեցին (1293–1307), Հակոբ Բ Անավարզեցին (1327–41)։ Ա–ում պահպանվել են միջնաբերդը, քաղաքի պարիսպներն իրենց աշտարակներով, եկեղեցիների, սյունազարդ և քանդակազարդ շենքերի ավերակները, գերեզմաններ, հռոմեական բազմակամար ջրմուղի ավերակները, հունատառ արձանագրություններ ևն։ Ա–ում հայեր ապրել են մինչև XX դ. սկիզբը։ Նրա հայ բնակչությունը զոհվեց 1909-ի կոտորածի ժամանակ (տես Ադանայի կոտորած 1909)։ Ա–ի տեղում այժմ Անավարզա գյուղն է։
ԱՆԱՐԶԱԲԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ 1137, Անարզաբա քաղաքի բնակչության և զորքերի պաշտպանական մարտերը բյուզանդական ու սելջուկ–թուրքական զորքերի դեմ։ 1130-ական թթ. Լևոն Ա իշխանը Բյուզանդիայից գրավեց Կիլիկիայի ծովափնյա քաղաքները։ 1136-ին նրա զորքերը պաշարեցին Սելևկիա քաղաքը։ Լևոն Ա–ի ձեռնարկումները, սակայն, խափանվեցին Բյուզանդիայի նոր արշավանքով։ Հովհաննես Կոմնենոս կայսրը մեծ բանակով Միջերկրական ծովի վրայով 1137-ին ներխուժեց Կիլիկիա։ Հայկական զորքերը թողեցին Սելևկիան և ետ քաշվելով ամրացան Անարզաբայում, մասամբ էլ Վահկա բերդում։ Բյուզանդացիներին դաշնակցում էին սելջուկ–թուրքակսւն զորամասերը, որոնք առաջինը հարձակվեցին Անարզաբայի վրա։ Հայկական ուժերին հաջողվեց նրանց ետ շպրտել։ Այնուհետև սկսվեց քաղաքի 35-օրյա պաշտպանությունը։ Բազմաթիվ զոհերի գնով թշնամուն հաջողվեց քանդել արտաքին պարիսպը և ներխուժել քաղաք, ուր կատաղի մարտեր բռնկվեցին միջնաբերդի համար։ Հայկական ուժերը գիշերով ճեղքեցին թշնամու պաշարման օղակը և դուրս եկան քաղաքից։ Բայց շուտով ընկան նոր շրջապատման մեջ։ Լևոն Ա զինվորների փոքրաթիվ խմբով անձնատուր եղավ, որդիների՝ Թորոսի, Ռուբենի հետ գերի տարվեց։ Անարզաբայի անկումից հետո Բյուզանդիան շուրջ 7 տարի (մինչև Թորոսի գերությունից ազատվելը և Ռուբինյանների իշխանության վերականգնվելը) տիրում էր Կիլիկիային՝ նրա բերդերում ու քաղաքներում պահելով մոտ 20 հզ. զինվոր։ Ա. պ. պետական անկախության համար հայ ժողովրդի մղած պայքարի հերոսական էջերից է։

Комментарии

Популярные сообщения из этого блога