Քիւրդն ու հայը
Խրիմյան Հայրիկ. ազգային գործիչն ու կաթողիկոսը....
Դժվար է պատկերացնել 19-րդ դարավերջին՝ 20-րդ դարասկզբին հայության համար ավելի պաշտելի մի անուն, քան Խրիմյան Հայրիկն էր՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Մկրտիչ Ա Վանեցին (1820-1907):
1887 թւին Հայրիկը Պոլսոյ եկեղեցիներից մէկում հարիւրաւոր պանդուխտ մշեցիների ու վանեցիների առաջ քարոզում էր և քարոզի նիւթը համեմում առակներով:
«Ժողովուրդը հայոց, սկսեց Հայրիկը : Մուշից Պօլիս էին եկել մի հայ եւ մի քիւրդ: Երկուսն էլ համալութիւն էին անում: Երկուսն էլ ստակ ժողովեցին եւ մտածեցին հայրենի օջախ վերադառնալ:
Քիւրդն իր ժողված ստակը տւեց եւ մի լաւ հրացան եւ փամփուշտներ գնեց եւ վերադարձաւ հայրենիք: Հայը իր գանձած ոսկին ծոցումը կարեց եւ առնելով պարկն ու գաւազանը նորից Մուշ գնաց: Քուրդն իմացաւ հայու գալը, դարան մտաւ, զարկեց գնդակով, սպանեց հային, առաւ նրա մօտի ոսկիները ու լօ-լօ ասելով գնաց իր տուն: Առակս այս ի՞նչ ցուցանի. այն որ քրդի հետ ապրողը պիտի անոր նման ` հետը հրացան ունենայ: Մնացածը ձեզ հասկանալի է»:
Ինքնապաշտպանութեան քարոզն էր, որ երեսուն տարի շարունակ կըհնչւէր Հայրիկի բերնէն:
http://www.hayagitaran.am/2013/12/xrimyan-hayrik/

0
Комментарии
Отправить комментарий