Խաչակնքում

Խաչակնքվելիս երեք մատը միացնում ենք իրար,որը խորհրդանշում է Սուրբ Երրորդությունը: Մյուս երկու մատները միասին սեղմում ենք ափին, որը խորհրդանշում է Քրիստոսի կատարյալ Աստված և կատարյալ մարդ լինելը և այդ երկուսը որպես միավորյալ բնություն (մատերը սեղմված են իրար):
Ճակատը դրոշմելով՝ խորհրդանշում ենք կյանքը, ձեռքը իջեցնելով կրծքին՝մահը, կրծքի ձախ կողմը դնելով ՝այս աշխարհի կյանքը և կրծքի աջ կողմը՝հանդերձյալ կյանքը:
Խաչակնքելիս դրոշմում ենք մեր ճակատը՝հիշելով որ երկնքում էինք,ապա ձեռքը իջեցնում ենք դեպի սիրտը՝մտաբերելով, որ երկիր ընկանք,երբ ձեռքը տանում ենք կրծքի ձախ կողմը,նշում ենք,որ ձախակողմյան՝մեղավորների դասում եղանք,ապա տանում ենք աջ՝հաստատելով, որ արդարների դասում ենք ցանկանում լինել : Խաչի նշանը մեր մարմնի չորս կողմն ենք դրոշմում,որպեսզի մեզ պահի չորս վնասից,այսինքն՝աշխարհի փորձություններից,սատանայից,անհավատներից և մեղքերից :

Комментарии

Популярные сообщения из этого блога