ՍԱ ՀԱՅԱՍՏԱՆ Է, ԵՎ ՎԵՐՋ…
«Սա՛ Հայաստան է և վերջ:Ո՛չ ոք չի կարող ասել , որ սա Հայաստանը չէ, ո՛չ ոք իրավունք չունի սա վաճառքի դնել, փոխանակման դնել, հանձման դնել, ինչպես նաև մնացած Հայոց հողերը:Ո՛չ մի տեսակի գաղափար չի կարող արդարացնել Շահումյանի , Գետաշենի , Արցախի հանձնումը ...»:
Լեոնիդ Ազգալդյան

Արցախի ազատամարտին նոր թափ հաղորդելու նպատակով էլ 1991 թվականի հունիսին Հովսեփ Հովսեփյանի հետ միասին նա ստեղծել է «Ազատագրական բանակ» ռազմական կազմակերպությունը, որը, թեկուզ միայն Հայաստան-Արցախ-Սփյուռք ճիգերի համադրման իմաստով, նոր որակ էր հայ ժողովրդի գոյամարտին ծառայագրված շարժումների շղթայում, և որի գլխավոր հրամանատարը մնաց մինչև իր կյանքի վերջը։ Լեոնիդի հրամանատարությամբ Արցախում 27 բնակավայր է ազատագրվել: Նրան է պատկանում հետևյալ թևավոր խոսքը «Սա Հայաստան է և վերջ»:

Комментарии

Популярные сообщения из этого блога