Երբ քո կոպերից գիշերներ կաթեն
Ու այգաբացի հույսեր չունենաս
Գալու եմ դառնամ ես առավոտդ
Որ դու հավատդ երբեք չուրանաս:
Երբ կորցրած լինես թանկություններդ
Արժեք չունենան ոչինչ ու ոչ ոք
Գլուխդ կառնեմ իմ ափերի մեջ
Որ քեզ չտեսնեմ երբեք գլխիկոր:
Երբ որ խռովես ինքդ քո բախտից
Ու աշխարհի հետ լեզու չթրջես
Գամ առնեմ գիրկս,լանք ու
Հաշտեցնեմ աշխարհին ու քեզ:
Քամիներ լինեն,որոնք քեզ թողնեն
Անտուն,անտանիք ու մաշեն հույսդ
Թողնեմ ամենքին,ամեն բան թողնեմ
Գամ դառնամ հույսդ,տանիքդ,տունդ:❤https://ok.ru/music/search/tracks/Szentpeteri+Csilla+..


Комментарии

Популярные сообщения из этого блога