Սասնաջուր գետն ու Մալաբադի (Բաթմանի) միջնադարյան կամուրջը: Malabad Bridge, Sasno jur River, Sasun.
Բաթմանի կամրջի վրա՝ 2015 թ. իմ լուսանկարներից...
Սասունի առավել լավ պահպանված ու հայտնի կոթողներից է Բաթմանի միջնադարյան կամուրջը:
Այն Քաղիրթ (Բաթման) գետի վրա է, որը թափվում է Տիգրիս գետը: Բաթմանա կամուրջը Սասունի ծայր հարավում է և լեռնային այս աշխարհի դարպասներից է: Այն հիշատակվում է Սասունցի Դավիթ էպոսում, երբ վերջինս անցնում է Փռեբաթման կամրջի վրայով: Կամուրջը ոչ միայն կարևոր է իր խիստ խորհրդանշական լինելով, այլ նաև ամբողջ աշխարհում ամենամեծ միաթռիչք կամուրջներից է: Հայ վարպետի կողմից 12-րդ դարում կառուցված հայտնի կամուրջը՝ Սասուն աշխարհի հարավային սահմանագլխին, Մարաթուկից և Ծովասարից բխող Սասնաջրի վրա, որը Տիգրիսի վտակն է։ Բարձրությունը 19մ է, երկարությունը՝ 150մ, լայնությունը՝ 7մ:
Мост Малабади. Malabadi bridge Turkey ,Մալաբադի (Բաթմանի) կամուրջ Построен через реку Батман в Сильване поблизости от города Диярбакыра. Это арочный каменный мост, известный самыми широкими пролетами среди всех подобных каменных мостов мира. Построен в 1147 году. Выстроенный из цветного камня мост имеет длину 150 и ширину 7 метров, расстояние от уровня воды до уровня арки составляет 19 метров. По обеим сторонам моста находились строения с помещениями для укрытия караванщиков и путешественников.
Комментарии
Отправить комментарий