Сообщения

Сообщения за январь, 2017
Изображение
Մատենադարան -Այստեղ են պահվում շուրջ 18000 ձեռագիր, որից ավելի քան 13. 000-ը հայերեն ամբողջական ձեռագրեր են, մնացածը՝ հայերեն ձեռագրերի պատառիկներ, հմայիլներ, նորագույն և օտարալեզու (արաբերեն, պարսկերեն, օսմաներեն, ասորերեն, հին վրացերեն, հունարեն, լատիներեն, ռուսերեն, հայատառ թուրքերեն և այլն) ձեռագրեր: The Matenadaran is in possession of a collection of nearly 18.000 manuscripts of which 13.000 manuscripts are in Armenian.In addition to the Matenadaran's Armenian manuscripts, there is a vast collection of historical documents numbering over 2,000 in languages such as Arabic, Persian, Hebrew, Latin,Russian ect.
Изображение
When Winston Churchill was asked about the secret of his longevity, he answered without hesitation: " Never be late for dinner, smoke Hawaiian cigars and drink Armenian cognac!!!"  ^_^ Когда Уинстон Черчилль был секрет его долголетия, он ответил без колебаний: " никогда не опоздать к ужину, гавайская курить сигары и пить армянский коньяк!!!"  ^_^
Изображение
Արշիլ Գորկի - Ձի և ֆիգուրներ (1928)
Изображение
Շատ երկրներում են թխում լավաշ,բայց ամենահամով լավաշը թխում են հայերը  :)
Изображение
Ամենամեծ երազանքս է բացահայտել Զորաց քարերի գաղտնիքը: Արտաքնից հասարակ քարեր են, սակայն ներքուս ահռելի խորհուրդ են պարունակում իրենց մեջ: Տեսնե՞ս երբևէ ինձ կամ ինչ-որ ուրիշի բախտ կվիճակվի բացահայտել այս առեղծվածը:
Изображение
Ձյուն - Գուրգեն Մահարի Ձյուն նազուն, մեղմօրօր ու խաղաղ՝ Երկնքում մահացած թռչունի Փետուրնե՜ր, փետուրն՜ր նրբամաղ, Ու կարծես սկիզբ ու վերջ չունի: Ինձ տիրել է հիմա մի անուժ, Մի անզոր, ամոքող մաքառում... -Կանցնի այս ձմեռը վաղ թե ուշ, Ու կգա արևոտ նոր գարուն: ...Երկնքում թռչուններ են մեռել, Մաղո՜ւմ են փետուրներ հեռավոր, Սուզվում են մշուշում դաշտ, լեռներ. Ձյուն նազո՜ւն, ձյուն խաղա՜ղ, մեղմօրո՜ր...
Изображение
Հին օրհնություն - Հովհաննես Թումանյան Կանաչ, վիթխարի ընկուզենու տակ, Իրենց հասակի կարգով, ծալպատակ, Միասին բազմած, Մի շըրջան կազմած, Քեֆ էին անում Եվ ուրախանում Մեր հըսկա պապերն ու մեր հայրերը՝ Գյուղի տերերը: Մենք, առույգ ու ժիր գեղջուկ մանուկներ, Երեք դասընկեր, Նըրանց առաջին գըլխաբաց կանգնած, Ձեռքներըս խոնարհ սըրտներիս դըրած, Զի՛լ, ուժեղ ձայնով նըրանց ըսպասում — Տաղ էինք ասում: Երբ զըվարթաձայն մեր երգը լըռեց, Մըռայլ թամադեն բեխերն ոլորեց, Նըրա հետ վերցրին լիք բաժակները Բոլոր մեծերը Ու մեզ օրհնեցին. — «Ապրե՜ք, երեխե՜ք, Բայց մեզ պես չապրեք...»: Ժամանակ անցավ, նըրանք էլ անցան, Զըվարթ երգերըս վըշտալի դարձան. Եվ ես հիշեցի մեր օրը լալիս, Թե մեզ օրհնելիս Ինչու ասացին. — «Ապրե՜ք, երեխե՜ք, Բայց մեզ պես չապրեք...» Խաղաղությո՛ւն ձեզ, մեր անբա՜խտ պապեր, Ձեզ տանջող ցավը մե՜զ էլ է պատել: Այժըմ, տըխրության թե քեֆի ժամին, Մենք էլ` օրհնելիս մեր զավակներին՝ Ձեր խոսքն ենք ասում. — «Ապրե՜ք, երեխե՜ք, Բայց մեզ պես չապրեք...» 1889
Изображение
Համբոն Գիքորին քաղաք էր տանում:  Ասեք, որ շատ- շատ ........... լավ ֆիլմ է: 
Изображение
Վայոց Ձորի լեռներ .... Mountains of Vaiots Dzor
Изображение
Իսկական արվեստի գործ է  <3   <3   <3  Շաաատ գեղեցիկ է
Изображение
Armernian national Instrument - Duduk  <3
Изображение
Հաշվի առնելով,որ դրսում ահավոր ցուրտ է, մի լավ ափսե տաք ԽԱՇԸ չէր խանգարի  ^_^
Изображение
Ս.հաղորդության սկիհ, պատրաստվել է Տիգրանակերտում 1712թ.
Изображение
Կոմիտասի նամակը Հովհաննես Թումանյանին Սիրելի Յովհաննէս, Էջմիածին չեկար, մոծակից վախեցար. էդ պիծի մոծակն ինչ է, որ մարդս նորանէն վախենայ, ես քեզ այնպիսի տեղ տայի, որ մոծակ չէ, մոծակի աղբէրն իր ճտերով չէր կարող մուտք գործել: Բան չունեմ ասելու: Ուզում ես Դիլիջան, բարի. դաշնամուրի հոգ մի անիր. իմ գալու կամ քո գալուդ նպատակն է լինելու միայն եւէթ բառերը բանաստեղծութիւնը լրացնել դերակատարներով եւ երգերով, մի խօսքով կազմել լիբրէթթօն: Իսկ միւս բաները` երաժշտականը, կկազմեմ ես միայն Էջմ իածնում, ուր իմ սենեակում հարկաւոր յարմարութիւններն էլ կան ինձ համար: Մանրամասն ծրագիրներս կպատմեմ, երբ տեսնուենք, շատ դժուար է երաժշտութեան մասին գրով խօսել-բացատրուելը: Առ այժմ ես էլ եմ զբաղուած. մինչեւ ամսիս վերջը շտապ գործեր ունեմ հասցնելու եւրոպական թերթերի համար, յետոյ մասամբ ազատ եմ: Ես որոշել եմ այս ամառն անցնել Էջմիածնում, բայց մի 10 օրով կգամ Դիլիջան, մինչեւ ՙԱնուշը՚ լրացնենք: Իշխանուհի Թումանեանին յատկապէս բարեւներս յիշիր: Քեզ, տիկնոջ, ճտիկներիդ էլ մի բոլ գնացքով սիրալիր ողջոյններս: Համբոյրներով` քո
Изображение
Հայտնի մարդկանց կյանքից Մոսկուայում սովետական ժողովուրդների ժողով էր, որի ժամանակ ելոյթ էր ունենում Վիկտոր Համբարձումեանը: Նրա ելոյթի ընթացքում Գորբաչովը մի քանի անգամ ընդհատեց նրան եւ Համբարձումեանը հարցրեց. - Ընկեր Գորբաչով, դուք գիտե՞ք ով է եղել Անգլիայի թագավորը Նիւտոնի ժամանակ: Զարմացած հարցից, Գորբաչովը պատասխանեց. - Ոչ: - Այ այդպէս էլ մի քանի հարիւր տարի յետոյ, ոչ մէկ չի իմանայ, թէ ով է եղել ԽՍՀՄ-ի պրեզիդենտը Վիկտոր Համբարձումեանի ժամանակ:
Изображение
Изображение
ԶԻՆՎՈՐԻ ԱՂՈԹՔ Ամենակարող Տե´ր, Քո Աստվածային զորությամբ ամրացրու ինձ, տուր ինձ վճռականություն՝ սուրբ հայրենյաց քաջ պաշտպանը լինելու: Քո հոգևոր սպառազինությամբ դարձրու ինձ ավելի համարձակ, կարգապահ ու ընկերասեր: Երկնային Զորքիդ բարեխոսությամբ զորացրու և պահպանիր զինակիցներիս, հրամանատարներիս ու ինձ: Քո Աուրբ Աջի և բարի հայացքի ներքո ապահով ու անվրդով պահիր ազգս հայոց: Եվ Քեզ փառք Հոր և Սուրբ Հոգու հետ. այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:
Изображение
«Ուր և երբ էլ մեռնեմ, հավատա, իմ ժողովուրդ, որ արտաքին վտանգներիդ ժամանակ իմ անհանգիստ հոգին այցի և օգնության պետք է փութա իր հայրենի աշխարհին և աներևութաբար քո բանակները առաջնորդի»  Գարեգին Նժդեհ

Կրթություն. համաչափ իրավունքի անհամաչափ իրացումը (Տեսանյութ) | Առավոտ – Լուրեր Հայաստանից

Կրթություն. համաչափ իրավունքի անհամաչափ իրացումը (Տեսանյութ) | Առավոտ – Լուրեր Հայաստանից
Изображение
Պարույր Սևակ, «Ազգային սնապարծություն և ազգային արժանապատվություն» ````````````````````````````````````````````````````````````````````````````````````````````````````` … Ազգային ինքնասպանության զանազան ձևեր կան, և դրանց մեջ ամենադյուրինը, ըստ իս, իմ ասած սնապարծությունն է, որ նման է տաք ջրով լեցուն լողարանի մեջ սեփական երակը կտրելուն: Այն սնապարծությունը, որի հակառակ երեսը (թույլ տվեք երկու օտար բառ օգտագործել) արխայինություն-դինջությունն է: Մենք քամիներ շատ ենք տեսել և եթ ե ցայսօր գոյատևում ենք, ապա շնորհիվ լոկ այն բանի, որ քամիները թռցրել են մեր գլխարկը, բայց ոչ գլուխը: Սնամեջ ու հավակնոտ, պոռոտ ու պռատ գլուխգովանությունը, քաջնազարային դինջության և արխայինության հետ հանդիպելիս` առաջացնում են մի քամի (ո՛չ, այս անգամ հո՜ղմ), որ այլևս գլխարկ չի թռցնում, այլ գլուխ: Մենք շատ ենք խոսում և պիտի խոսենք կարմիր, իսկ այժմ առավել ևս սպիտակ ջարդից, որին ենթակա է մեր ժողովուրդը: Այս սպիտակ ջարդի լավագույն օգնականը հենց սնապարծությունն է, այն հինգերորդ շարասյունը, հենց գործում է մ
Изображение
Հունվարի 24-ին ծնվել է Հ .Հայոց հանճար ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԸ «Հիշի՛ր, որ դու չե՜ս վերջանում, Որ դու պիտի վերսկսվես թեկուզ վա՛ղը»:
Изображение
ԱՂՈԹՔ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻՆ  Տեր, ողորմեա՜, Տեր, ողորմեա՜. Աստվածածին, բարեխոսեա՜:  Երանուհի կույս Տիրուհի, երգարան Աստծո, Երգ երգոցի հարս, երկնային դրախտի դուռ, երկնային ծովի աստղ, երկնային տաճար, երկնավոր հարս և վիմածին լեռ, երկնավոր Հոր Բանի տաճար, երկնավորների ու երկրավորների կողմից գերապատվյալ, երկնքի ելարան, երկնքից ոտնարհվածի սուրբ և սքանչելի տաճար, երկնքի հրեշտակների թագուհի, երջանիկ, երջանիկ ծնող, բարեխոս եղիր բոլոր հիվանդ երեխաների համար, բուժիր նրանց ցավերը... Ամեն:
Изображение
Վազգեն Ա Կաթողիկոս Ամենայն Հայոց Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Изображение
ԱՂՈԹՔ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻՆ Տեր, ողորմեա՜, Տեր, ողորմեա՜. Աստվածածին, բարեխոսեա՜: Երանուհի կույս Տիրուհի, երգարան Աստծո, Երգ երգոցի հարս, երկնային դրախտի դուռ, երկնային ծովի աստղ, երկնային տաճար, երկնավոր հարս և վիմածին լեռ, երկնավոր Հոր Բանի տաճար, երկնավորների ու երկրավորների կողմից գերապատվյալ, երկնքի ելարան, երկնքից ոտնարհվածի սուրբ և սքանչելի տաճար, երկնքի հրեշտակների թագուհի, երջանիկ, երջանիկ ծնող, բարեխոս եղիր բոլոր հիվանդ երեխաների համար, բուժիր նրանց ցավերը... Ամեն:
Изображение
Սարոյանը, թվարկելով իր հայաստանաբնակ բարեկամներին, նաև ասում է. << Հայոց կաթողիկոսն ալ իմ բարեկամն է, ան շատ անուշ մարդ է: Անոր հետ զրուցելիս ես կհարստանամ: Զարմանալի մարդ մըն է: Ինչի մասին կուզես՝ զրուցե. աշխարհի գրականություն, աշխարհի արվեստ, ֆրանսիական իմպերիալիզմ, ռուսական գրականություն: Է, հապա հայ պատմություն, հայ կրոն, համաշխարհային պատմություն ու մշակույթ, հայ հին կրոններ, աշխարհքի կրոններ.. Է, շատ, շատ զարմանալի մարդ մըն է ան: Ե՞րբ հասցուցած է այդքան բան ուսանիլ, սորվիլ, կարդալ: Երբ կզրուցեյի անոր հետ, կզգայի, որ շատ կարդացվոր եղեր է: Էհ, մեծ, շատ մեծ Մարդ մըն է մեր կաթողիկոս: Ես անոր հետ զրուցելիս կզգամ բավականություն մը, ինչպես Կոմիտաս, Մոցարտ, Շոպեն լսեմ, ինչպես Շահմուրադյան լսեմ: Է, անոր հայերենը: Անոր հայերենը գեղեցկություն է, գեղեցկություն... >> :
ԱՐԾՎԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ Արծվի կյանքը ավելի երկար է իր տեսակի բոլոր թռչուններից: Արծիվը կարող է ապրել մինչև 70 տարի, բայց այդքան ապրելու համար նա պետք է մի դժվարին որոշում կայացնի. Երբ արծիվը դառնում է 40 տարեկան, ճանկերը երկարում են, թուլանում ու ծռմռվում, որի հետևանքով նա այլևս չի կարողանում իր որսը բռնել ու պահել: Նրա սուր կտուցը ծռվում է ու բթանում: Փետուրները հաստանում են, կպնում մարմնին ու նրա համար դժվարանում է թռչելը: Այս ժամանակ արծիվը 2 ընտրություն ունի՝ կամ պետք է մեռնի,  կամ էլ 150 օր տևողությամբ մի դժվար ու ծանր ընթացքի միջոցով անցնի: Այս ընթացքը անցնելու համար պետք է գնա բարձր լեռան գագաթին, որտեղ որ իր բույնն է: Այնտեղ արծիվն այնքան պետք է իր կտուցը հարվածի ժայռին, մինչև որ այն ընկնի: Երբ կտուցն ընկնում է, պետք է այնքան սպասի, մինչև նոր կտուց աճի: Դրանից հետո արծիվը սկսում է քանդել իր ճանկերը: Երբ նոր ճանկեր են դուրս գալիս, արծիվը սկսում է պոկել իր բոլոր հին փետուրները: Վերջապես, 5 ամիս ցավի, չարչարանքի միջով անցնելով արծվի համար նոր ծնունդ է սկսվում, և դրանից հետո նա ապրո
Изображение