Сообщения

Сообщения за июль, 2018
Изображение
Կյանքը հետ պտտվող անիվ է, գոնե տեղում մնալու համար,առնվազն պետք է առաջ գնալ:
Изображение
ՄԻ ԳՆԱ ԱՅԴՔԱՆ ՀԵՌՈՒ Մի գնա այդքան հեռու, թեկուզ մի օրով, մի գնա Չգիտեմ ինչպես ասել` օրը ձգվելու է երկար, ես սպասելու եմ քեզ դատարկ կայարանում ու ճամփելու եմ քնատ ինչ-որ տեղ հեռացող բոլոր գնացքներին: Չլքես ինձ, թեկուզ մի ժամով, չլքես, Թե չէ, գիտես, ցավի փոքրիկ կաթիլները վազքի մրցման կելնեն, Ծուխը կշրջի ամենուր, կգտնի ինձ տանը, Դանդաղ կսողոսկի իմ մեջ ու կխեղդի սիրտս` գլուխը լրիվ կորցրած: Կհալվի՞ նորից քո ուրվագիծը ծովափին, Կթրթռա՞ն կոպերդ դատարկ տարածության մեջ… Մի լքիր ինձ, սեր իմ, թեկուզ մի վայրկյան… Որովհետև այն պահին, երբ հեռանաս ինձնից, Ես խելագարի նման թափառելու եմ երկրագնդով մեկ ու գոռալու եմ` Կգա՞ս հետ, հետ կգա՞ս, թե կթողնես ինձ այստեղ` մեռնելու այսքան մենակ: ՊԱԲԼՈ ՆԵՐՈՒԴԱ
Изображение
Ծերացած վանքի՝ խունացած պատերին, Սևը՝ դարերի աղոթքն է դա՜րս-դա՜րս, Որ լույսի նման պոկվել է հոգուց, Խնկահոտվել է, մոմի պես վառվել, Մրմունջ դառնալով՝ մերանվել քարին, Հոգի՛ է տվել անշունչ խաչքարին ՈՒ ամուր պահել՝ հավատը Վերին ...Ապաստարա՛ն են ծառայել մարդուն, Ոչ միայն մարմնի, այլ նաև՝ հոգու, Սրբերը լու՛յսն են տարածել բարու, Ու ազգս փրկել կործանումներից։Տե՜ր, երբ ոտքերս՝ հոգսերից կքած, Ինձ՝ տնից հանում, Քո տուն են բերում, Կամարներիդ տակ՝ Հոգիս երկինքվում ու վեր ելնում. Տե՜ր, փոքրությունս այդ ժամ եմ զգում Ու քո մեծության առաջ խոնարհվում... Հոգուս պատերից՝ Հավատս հանկարծ,Տե՜ր իմ, չքերես, Ես՝ քո ստեղծածն եմ ու քո պահածը, Մե՜ծս, Հզո՜րս, աչքաթող չանես ...
Изображение
Եթե դու ընդունակ ես գեղեցիկը տեսնելու,ապա միայն այն պատճառով,որ գեղեցիկը քո մեջ ես կրում :Քանզի աշխարհը նման է հայելու,որում ամեն մեկն իր արտացոլանքն է տեսնում:
Изображение
Մեր մեծերը*** Վիկտոր Համբարձումյան ❣️
Изображение
Միայնությունը սովորեցրել է մեզ, թե ինչպես ապրել այլ մարդկանց հետ: Բարկությունը ցույց է տվել աշխարհի հավերժական արժեքը: Տաղտկությունը ընդգծել է արկածների և ինքնաբուխության կարևորությունը: Լռելը սովորեցրել է մեզ պատասխանատու կերպով օգտագործել բառերը: Հոգնածությունը՝ որպեսզի մենք հասկանանք առույգության արժեքը: Հիվանդությունը՝ որպեսզի ընդգծի լավ առողջության օրհնությունը: Կրակը՝ որպեսզի հասկանանք ջրի արժեքը: Հողը՝ որպեսզի հասկանանք օդի արժեքը: Մահը՝ որպեսզի ցույց տա մեզ կյանքի կարևորությունը: Պաուլո Կոելյո «Լույսի մարտիկի գիրքը»
Изображение
Ես օգնեցի բոլորին, ես ինձ միայն չօգնեցի, Կորով տվի ամենքին, միայն ինքս հոգնեցի։ Խորհուրդներով իմ խելոք խելք հավաքած գնացին Քանի՜- քանի՜սը կյանքում - ե՛ս էլի գիժ մնացի։ Ով հանդիպեց՝ ստացավ մի թաս գինի ինձանից, Լոկ ես գինի չմպեցի իմ սեփական հնձանից։ Ի՞նչ եմ եղել ողջ կյանքում՝ հարսանքավոր ու քավոր, Մինչ ամենքից ավելի ինձ էր օջախ հարկավոր։ Վստահեցին ոմանք ինձ - հոգիս դարձավ գաղտնարան, Վստահեցի շատերին - գաղտնիքս առան ու տարան։ Ու զղջում եմ ես մի պահ. սեր ու բարիք եմ ցրել, Մինչդեռ պետք էր սեր հայցել, իսկ բարիքը՝ վաճառել…
Изображение
Երբեք չզղջաս քո կատարած քայլերի համար, եթե վստահ ես, որ ճիշտ ես։ Միևնույն է, միշտ էլ կգտնվեն մարդիկ, որ քեզ, կուրանան, կնախանձեն և կքննադատեն։ Հիշի'ր Քրիստոսը կատարյալ է, բայց կար ժամանակ, որ նրան էլ ուրացան և անարգեցին։ Միշտ ձգտիր առաջ շարժվել և հասնել այն ամենին, ինչին ձգտում ես, ինչը քո ապրելու, ժպիտի և կյանքի իմաստն է, ինչը ՔՈ ճիշտն է, սուտ է, երբ ասում են, որ ուժեղ մարդիկ կարող են իրենց զրկել շատ բաներից, հակառակը ` ուժեղ մարդիկ միշտ հասնում են իրենց նպատակներին, լիարժեքությանն ու ինքնահաստատմանը։ Հիշի'ր հավատքը կարող է գոյություն ունենալ միայն այնտեղ, որտեղ հավատալն իսկապես դժվար է։
Изображение
ԽԱՂԱՂ ԳԻՇԵՐ ՔԵԶ ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ 🇦🇲 ️ ԳԻՇԵՐ Է, ԳԻՇԵՐ Գիշեր է, գիշեր, աստղերն են շողում, Նայում եմ ես քեզ, լուսինն է շողում, Հանգիստ լուռ լալով, փնտռում եմ մէկին Վար աչերով, նայում աստղերին: Աստղերը թաքուն զոյգեր են կազմել, Գիշերն են յառնում, գիշերն են մեղմիկ, Ու արցունքներնը փայլում են, շողում Կաթիլ առ կաթիլ դէմքիս են շարւում: Ու համբուրում եմ այտերդ մեղմիկ, Ինչպէս աստղերն են համբուրւորմ մեղմիկ, Շողում է դէմքդ, լուսոտում եմ ես, Գիշերուայ մթում շողում եմ կարծես: http://www.youtube.com/watch?v=qJ9nMWXmGE4&feature=relmfu
Изображение
Կրակի կտոր մեր աղջնակը 🌞 🙌 Մեր փոքրիկ գեղեցկուհու` Նատալիի կոմիկական արկածային առօրիայից մի փոքրիկ դրվագ,երբ համոզեցի....ու հնարավոր եղավ այս չաչանսկին նկարել....
Изображение
Կյանքում ապրելու համար սևագիր մի արա, թե չէ մաքրագրելու համար ժամանակ և հնարավորություն չես ունենա...ապրածդ կյանքը հնարավորություն է՝ ճիշտ կողմնորոշվելու ընտրության ու վստահության հարցում: Կան այնպիսի մարդիկ, որոնք կշարունակեն քեզ սիրել` չնայած քո բնավորությանը,սխալներին.... հենց նրանց էլ գնահատիր!!!
Изображение
Երբ հոգիդ թախծում է աշնան նման.... 🌨️ Նորից անձրև՜, մշո՜ւշ, ա՜մպ, Թախի՜ծ անհուն, տխրա՜նք հեզ, Աշո՛ւն, քեզ ի՛նչ քնքշությամբ, Ի՞նչ խոսքերով երգեմ քեզ…
Изображение
Ես հավատում եմ, որ դու կաս, Ես սպասում եմ քեզ. Իմ բաղձալի և բացակաս, Ես սպասում եմ քեզ։ Դու խոստացել ես ինձ՝ հոգուս Կապույտ այգաբացին, Մթնշաղին իմ վաղահաս՝ Ես սպասում եմ քեզ։ Քո խոստումները երեկվա Այսօր չմարմնացան, Թեկուզ դու վաղն էլ չերևաս, Ես սպասում եմ քեզ։ Կաղնիս վաղուց է մերկացել Հույսի տերևներից, Թեկուզ դալուկ աշնանը գաս Ես սպասում եմ քեզ։ Մինչև վախճանն այս երազի Մնացել է մեկ վայրկյան, Երջանկության անմահ երազ, Ես սպասում եմ քեզ։ Նաիրի Զարյան
Изображение
Նա փախչում է անցյալից, բայց միշտ մտածում է նրա մասին… Նա չի հավատում հրաշքներին, բայց շարունակում է ցանկություններ պահել տոներին… Ես ամեն օր նրան հանդիպում եմ հայելում…
Изображение
Նորից անձրև՜, մշո՜ւշ, ա՜մպ, Թախի՜ծ անհուն, տխրա՜նք հեզ, Աշո՛ւն, քեզ ի՛նչ քնքշությամբ, Ի՞նչ խոսքերով երգեմ քեզ… https://sp.mycdn.me/image?id=805494911359&t=45&plc=WEB&tkn=*QfePSCZnfQ5j_TOefeKRI4-TXQE
Изображение
Դու ինձ թողել էիր մենակ, Նորից գնում էիր հեռու… Հաշտվել էի քո մեղքի հետ, Բայց ուժ չկար քեզ ներելու: Քո հայացքից նայում էիր ինձ Մի անհագիստ հանդարտությամբ, Եվ զանգն արդեն մեղավոր Հեշտությամբ էր մեզ անջատում: Եվ ժպիտ կար քո աչքերում, Եվ տագնապ կար ուղևորի, Եվ դողում էր քո շուրթերին Թաքուն մի ահ մեղավորի… Դու ինձ թողել էիր մենակ, Նորից գնում էիր հեռու Գնում էիր մեր դաշինքի Խոսող հավատը բերելու… Համո Սահյան
Изображение
Ո՛վ Տեր, Քո ճանապարհները ցու՛յց տուր ինձ, Քո շավիղները սովորեցրու՛ ինձ: Սաղմոս 25.4
Изображение
Ամեն մարդ լուսնի նման ունի իր չլուսավորված երեսը, որը նա ոչ ոքի ցույց չի տալիս /Մարկ Տվեն/
Изображение
ՄՇՈ ԱՌԱՔԵԼՈՑ ՎԱՆՔ. Տարոնի աշխարհի հայկական անցյալի անխոս, ներկայի խոսուն վկան .... Ճանապարհը դեպի Մշո սբ. ԱՌԱՔԵԼՈՑ վանք անցնում է քրդաբնակ Առաք անունով նախկին հայկական գյուղի միջով, որը Մուշից յոթ-ութ կիլոմետր է հեռու: Գյուղից դուրս եկող ճանապարհը վերածվում է կածանի,որը հայ ուխտավորներին առաջնորդում է դեպի Տավրոսի լեռնաշղթայի Տիրնկատար կամ Ծիրնկատար լեռան լանջի գոգավորության վրա հայ հավատացյալներին սպասող Մշո Առաքելոց: Ճանապարհը դեպի Առաքելոց վանք դժվար է:Կիզիչ արևի տակ մոտ չորս կիլոմետր պիտի բարձրանալ լեռն ի վեր: Մի քանի աղբյուրներ կան ճանապարհին, նստում էինք, լվացվում, ջուր խմում, զրուցում, ապա կրկին շարունակում:  «Հայրենագիտական էտյուդներ» գրքում և պատմական այլ աշխատություններում նշվում է, որ ըստ ավանդության՝ Մշո Առաքելոցը 312 թվականին հիմնել է Գրիգոր Լուսավորիչը և վանքում տեղավորել տասներկու առաքյալներից մի քանիսի մասունքները։ Այսպես, ի հիշատակ առաքյալների, կոչվել է նաև Տասներկու առաքելոց վանք։ Տարբեր ժամանակներում կոչվել է նաև Ղազարու կամ Եղիազարու վանք: Ըստ ավանդության՝ վանք