ՄՇՈ ԱՌԱՔԵԼՈՑ ՎԱՆՔ.
Տարոնի աշխարհի հայկական անցյալի անխոս, ներկայի խոսուն վկան ....
Ճանապարհը դեպի Մշո սբ. ԱՌԱՔԵԼՈՑ վանք անցնում է քրդաբնակ Առաք անունով նախկին հայկական գյուղի միջով, որը Մուշից յոթ-ութ կիլոմետր է հեռու: Գյուղից դուրս եկող ճանապարհը վերածվում է կածանի,որը հայ ուխտավորներին առաջնորդում է դեպի Տավրոսի լեռնաշղթայի Տիրնկատար կամ Ծիրնկատար լեռան լանջի գոգավորության վրա հայ հավատացյալներին սպասող Մշո Առաքելոց:
Ճանապարհը դեպի Առաքելոց վանք դժվար է:Կիզիչ արևի տակ մոտ չորս կիլոմետր պիտի բարձրանալ լեռն ի վեր: Մի քանի աղբյուրներ կան ճանապարհին, նստում էինք, լվացվում, ջուր խմում, զրուցում, ապա կրկին շարունակում:
«Հայրենագիտական էտյուդներ» գրքում և պատմական այլ աշխատություններում նշվում է, որ ըստ ավանդության՝ Մշո Առաքելոցը 312 թվականին հիմնել է Գրիգոր Լուսավորիչը և վանքում տեղավորել տասներկու առաքյալներից մի քանիսի մասունքները։ Այսպես, ի հիշատակ առաքյալների, կոչվել է նաև Տասներկու առաքելոց վանք։ Տարբեր ժամանակներում կոչվել է նաև Ղազարու կամ Եղիազարու վանք: Ըստ ավանդության՝ վանքի առաջին վանահայրը եղել է Եղիազար անունով մի հոգևորական։
Մշո Առաքելոցը հարյուրամյակներ եղել է հայկական Տարոնի կարևորագույն կրոնական կենտրոններից: Այն դիմացել է երկրաշարժերին, տարբեր նվաճողների հարձակումներին, սակայն չդիմացավ երիտթուրքական սպանդին: 1915 թվականին վանքը ենթարկվեց հարձակման ու կողոպուտի, իսկ վերջին վանահայրը` Հովհաննես վարդապետը, սպանվեց: Եղեռնից հետո այն լքված է մինչև օրս:
Երբ հաղթահարում ես ճանապարհի կեսը Մշո դաշտն ու շրջակա նախկին հայկական գյուղերը` Բերդակ, Առաք, Տիգրեվանք իրենց ամբողջ գեղեցկությամբ վեր են հառնում մարդու առջև:
Մի վերջին ճիգ, ու լեռան ստորոտին, բացվում է արդեն կիսավեր եկեղեցին: Այսօր Մշո Առաքելոցից շատ բան չի մնացել: Դեռ կիսականգուն է Սուրբ Թադեի զանգակատունը, իսկ պարսպապատ վանական համալիրից ավերակներն են մնացել: Շատերն ասում են, որ մի մասն էլ տեղի քրդերն են ավերել` ոսկի գտնելու նպատակներով:
Մինչև 1915 թվականը Առաքելոց վանքում էր պահվում «Մշո ճառընտիրը»` հայ գրչության արվեստի ամենախոշոր հուշարձաններից մեկը, որը աչքի է ընկնում իր հարուստ և ինքնատիպ մանրանկարչությամբ։ Այն հնարավոր է եղել փրկել, և այսօր պահվում է Մատենադարանում:

Комментарии
Отправить комментарий