Сообщения

Сообщения за октябрь, 2020
Изображение
  ՄԵԾ ՎԱՐՊԵՏ-ՄԵԾ ՀԱՅ...մեր գրականության ՆԱՀԱՊԵՏ: Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875թ. հոկտեմբերի 30-ին Գյումրի քաղաքից ոչ հեռու գտնվող Ղազարապատ գյուղում: Մեծ բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ, Հայաստանի ԳԱ ակադեմիկոս: Այլասիրություն «Մարդ այնքան մեծ է, ինչքան որ նա ընդունակ է ուրիշներին սիրելու։ Երբ սիրում ես քո ընկերին, ավելի մեծ ես, քան եթե սիրես միայն քեզ՝ միայն քո ես-ը։ Երբ սիրում ես մի ամբողջ ժողովուրդ, ավելի մեծ ես, քան եթե սիրես միայն ընկերիդ։ Մարդկությունը սիրիր ― մարդկության չափ մեծ կլինես։ Տիեզերքը սիրիր ― տիեզերքի չափ մեծ կլինես։» Բնություն Մարդ պետք է բնության մեջ ապրի, բնությունն զգա... Զարմանալի հրաշք է հողը, հողի ուժը անսպառելի է... Բնության մեջ մարդ իրեն բազմապատկված կզգա... Հայերեն 1Մայրենի լեզուի բառերը մենք կը զգանք, կ՛ապրինք, իսկ օտար լեզուինը՝ կը հասկնանք, կը սորվինք եւ կը հիշենք... 2. Հայոց լեզու,դու մեր անկողոպտելու գանձը եղար, մեր անընկճելի հայրենիքը: Մեր ժողովուրդը կորցրեց գահ և թագ, զորք և իշխանություն, ավեր եղան և ավար մեր բերդերն ու քաղաքները, ավար եղան
Изображение
  Պ.ՍԵՎԱԿԻ հետ «Դժվարն իրենից հասուն լինելն է …». Պարույր Սևակն ապրեց այդ դարձվածքի կանոնով Պարույր Սևակը` ինքն էլ թևավոր խոսքերի և պարադոքսային ձևակերպումների անմրցակից վարպետ, շատ էր սիրում ուրիշների` գեղարվեստագետների ու մտածողների, թևավոր ասույթներն ու երևույթների խտացած բանաձևումները: Երբեք չեմ մոռանում այն օրը, երբ կարդացել էր Ալեքսանդր Տվարդովսկու «Դժվարն իրենից հասուն լինելն է …» բանաստեղծական տողը: Հրճվանքից ուղղակի պայթում էր իր այդ «գյուտի»` գյուտարարության առիթով և, այնուհետև, բանավոր ու գրավոր խոսքում, հաճախ վկայակոչում էր ռուս ականավոր բանաստեղծի խորունկ դարձվածքը: Դա սովորական-պատահական, անցողիկ ուրախություն չէր: Այդ դարձվածքի մեջ, ըստ երևույթին, նա տեսնում էր իր կյանքի ոճն ու ապրելակերպի բովանդակությունը, իր բանաստեղծական ճակատագրի ցոլացումը: Պարույր Սևակը, արդարև, ապրեց ճիշտ ու ճիշտ այդ դարձվածքի կանոնով, վաղահասության կարգ ու սարքով: Հասուն էր ինքն իրենից: Սուրեն Աղաբաբյան «Հոդվածներ, Դիմանկարներ,Հուշեր» Պարույր Սևակ «Աշնան օր» Նույն աշնան օրն է պղտոր ու խոնավ, Նույն
Изображение
  ՄՈՐ ՁԵՌՔԵՐԸ-Պ. Սևակ💔 Այս ձեռքերը՝ մո՜ր ձեռքերը, Հինավուրց ու նո՜ր ձեռքերը... Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը... Պսակվելիս ո՜նց են պարել այս ձեռքերը՝ Ի՜նչ նազանքով, Երազանքո՜վ: Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը... Լույսը մինչև լույս չեն մարել այս ձեռքերը, Առաջնեկն է երբ որ ծնվել, Նրա արդար կաթով սնվել: Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը... Զրկանք կրել, հոգս են տարել այս ձեռքերը Ծով լռությա՜մբ, Համբերությա՜մբ: Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը... Երկինք պարզված սյուն են դառել այս ձեռքերը, Որ չփլվի իր տան սյունը՝ Որդին կռվից դառնա տունը: Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը՝ Մինչև տատի ձեռք են դառել այս ձեռքերը, Այս ձեռքերը՝ ուժը հատած, Բայց թոռան հետ նոր ուժ գտած... Քար են շրջել, սար են շարժել այս ձեռքերը... Ինչե՜ր, ինչե՜ր, ինչե՜ր չարժեն այս ձեռքերը՝ Նո՜ւրբ ձեռքերը, Սո՜ւրբ ձեռքերը: ...Եկեք այսօր մենք համբուրենք որդիաբար Մեզ աշխարհում ծնած-սնած, Մեզ աշխարհում շահած-պահած, Մեզնից երբեք չկշտացած, Փոշի սրբող - լվացք անող, Անվերջ դատող - անվերջ բանող Ա՛յս ձեռքերը, Թող որ ճաքած

Այսօր առաջին անգամ իմ հրամանով ԱՀ ԶՈՒ-ն հրթիռային համազարկ է տվել Գանձակ...

Изображение

Հայկական կողմը պայթեցրել է թշնամու դիվերսանտների ռազմամթերքը․ 24TV ի լուրեր

Изображение

«Գիշերը Շուշիի կիրճի մեջ 400 հոգու լցրին ու ջարդին մերոնք». Գագիկ Մելքոնյան

Изображение

Կարսի անկումը 1920-ի հոկտեմբերի 30-ին. թվեր և փաստեր

Կարսի անկումը 1920-ի հոկտեմբերի 30-ին. թվեր և փաստեր : 1920 թվականի այս օրը՝ հոկտեմբերի 30-ին, թուրք քեմալականները Արևելյան ճակատի հրամանատար Քյազիմ Կարաբեքիրի գլխավորությամբ, գրավեցին Կարսը: Կարսը, որ այսօր Թուրքիայի կազմում է, եղել է 10-րդ դարի Հայաստանի մայրաքաղաքներից: Բագրատունիների և ապա Կարսի թագավորության կործանումից հետո քաղաքին և շրջակա տարածքներին տիրել են թուրք-սելջուկները: 1639 թվականի թուրք-պարսկական պայմանագ%...

🇦🇲 Adana Project - Zartir Lao / Զարթիր Լաո 🇦🇲

Изображение

Հաջողվել է թուրքին քշել ռազմական նշանակության կարևոր բարձունքից, որի վրա արդեն տեղավորվել են Հայոց փառապանծ քաջերը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հաջողվել է թուրքին քշել ռազմական նշանակության կարևոր բարձունքից, որի վրա արդեն տեղավորվել են Հայոց փառապանծ քաջերը (ՏԵՍԱՆՅՈւԹ) : ՄԵՐԱՆ ԼՂՀ Քաշաթաղի շրջանի պաշտոնաթերթը ֆեյսբուքյան էջում գրել է․Թշնամի-թուրքը ջախջախվելու է Քաշաթաղում՝ Հայոց պատմական ոստանումՀոկտեմբերի 28֊ին Բերձորի ուղղությամբ ԱՀ
Изображение
  Աշնանային այս մառախլապատ ու անդադար անձրևոտ առավոտին համահունչ է,,,,,,միայն ու միայն ՏԵՐՅԱՆ,գոնե ինձ համար:Տերյանական սիրո ու թախծի անկրկնելի քնարը Վահան Տերյան ԵՐԿՈՒ ՈՒՐՎԱԿԱՆ Ես եմ, դու ես, ես ու դու Գիշերում այս դյութական, Մենք մենակ ենք` ես ու դու, Ես էլ դու եմ, ես չկամ: Չկան օրեր ահարկու, Չկա ժամ ու ժամանակ, Ուրվական ենք մենք երկու, Միշտ իրար հետ, միշտ մենակ: Մոռացել ենք անցյալում Տրտունջ, թախիծ ու խավաչ, Մի ուրիշ լույս է շողում Մեղմ ու անուշ մեզ համար: Ես եմ, դու ես, ես ու դու Գիշերում այս դյութական, Մենք մենակ ենք` ես ու դու, Ես էլ դու եմ, ես չկամ:
Изображение
  Որքա`ն նուրբ,քնքուշ ու մեղմանուշ է՝ արբեցումի հասցնող ՏԵՐՅԱՆԻ խոստովանության վերածված սիրո այս ապրումները: Վահան Տերյան Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր, Գիշերի պես խորհրդավոր. Քո մեղավոր, խորհրդավոր աչքերը մութ, Որպես թովիչ իրիկնամուտ։ Քո աչքերի անծայր ծովում մեղքն է դողում, Որպես գարնան մթնշաղում։ Քո աչքերում կա մի քնքուշ բախտի վերհուշ, Արբեցումի ոսկե մշուշ։ Մոլորվածին անխոս կանչող - փարոսի շող, Քո աչքերը հոգի տանջող, Ես սիրում եմ գգվող-անգութ աչքերըդ մութ, Որպես գարնան իրիկնամուտ…

Արցախի հյուսիսային սահմաններում հակառակորդի անհաջողությունը

Изображение
Աստված պահապան  Ազատ ջան 

НЕСЛОМЛЕННЫЙ АРЦАХ

Изображение
Этот фильм посвящен событиям в Нагорном Карабахе осени 2020 года. Современный конфликт является самым кровавым с конца 80-х годов. Азербайджанская армия вероломно напала на Республику Арцах, подвергнув бомбардировке мирные города: Степанакерт, Мартакерт, Гадрут, Мартуни и множество других населенных пунктов. В этом фильме вы увидите военные преступления против гражданского населения и авторский взгляд корреспондентов, находившихся в самом эпицентре событий. Тыл воюющей республики, добровольцы отправляющиеся на фронт и борьба всего армянского народа против азербайджано-турецкой агрессии смотрите в фильме Несломленный Арцах.
Изображение
  ԱԶԳԻ ՄԵԾԵՐԸ ԿՈՄԻՏԱՍ ԿՈՄԻՏԱՍ ԿՈՄԻՏԱՍ ԿՈՄԻՏԱՍ Հայրենի երգ մեր վսեմ, Հազարամյա՜ մեր հանճար, — Լոկ ժողովո՛ւրդն է հյուսել Քո դաշնությունը պայծառ… Ե.Չարենց Կ Մ Ի Տ Ա Ս Ի Խ Ո Հ Ե Ր Ի Ց Մահվան արժանի է այն ժողովուրդը, որ զուրկ է գեղարվեստե, որովհետև ժողովուրդ մը` որ գեղարվեստ չունի, կնշանակե թե զգալու կարողություն չունի: Եվ ի՞նչ է ժողովուրդ մը` որ չի զգար: *** Հայ ժողովրդի զավակներ, դուք կարդացեք Մովսես Խորենացի, Եղիշե, Նարեկացի, Խաչատուր Աμովյան, Րաֆֆի, Ալիշան, Պեշիկթաշլյան և տեսեք, թե ով ենք մենք: *** Ինձ համար չկա ուրիշ երկինք, քան իմ ժողովրդի հարազատ հոգին: *** Ժողովո՛ւրդն է ամենամեծ ստեղծագործողը, գնացե՛ք և սովորեցեք նրանից: * * * Սիրեցե՛ք զիրար, շատ սիրեցե՛ք, որպեսզի ապրեք: ԿՈՄԻՏԱՍ
Изображение
  Գիւտ Սուրբ Խաչի «Հրաշակերտ և զօրեղ փայտ խաչի քո Քրիստոս. գաւազան զօրութեան ի յերկրի երևեալ. Եկայք ժողովուրդք երկրպագեսցուք»: (Շարակնոց) Այսօր Փրկչական Խաչի գտնվելու տոնն է։ Թող Խաչի զորությունը արագահաս օգնական ու պահապան լինի մեր զինվորներին` պաշտպանիչ վահան դառնալով մահաբեր գնդակների դեմ, իմաստությամբ ու համբերությամբ գոտևորի մերմիտքը, ու հույսով, սիրով, հավատով և խաղաղությամբ լցնի մեր սրտերը` մխիթարելով և զորացնելով յուրաքանչյուրիս։ Սեր, հաղթանակ ու խաղաղություն մեզ և աշխարհին #Հաղթումենք
Изображение
  Մայր եւ կոյս Մայր եւ կոյս, աղախին Քրիստոսի,որ բարեխօսդ ես միշտ աշխարհի,քեզ երանեն ամենայն ազինք:Մաքուր աղաւնի եւ հարսն երկնից Մարիամ,Տաճար եւ աթոռ Աստուծոյ Բանին,քեզ երանեն ամենայն ազինք...Փառավորյալ և օրհնյալ միշտ Սուրբ Կույս Մարիամ Աստվածածին՝ Որդեկորույս մոր և հոր ցավը հասկացող հավերժ բարեխոս համայն աշխարհի, հասցրու մեր աղոթքն ու խնդրանքը քո Միածին Որդուն և մեր Փրկչին, մենք Նրա կամքն ենք խնդրում, Նրա արդար որոշմանն ենք սպասում ամեն օր:Մեր բազում անմեղ նահատակների արդար արյունը բարեխոս ունենք Քո առջև: Պարգևիր անփորձանք նոր օր Արցախ աշխարհին,  ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ մեր Հայրենիքին Տէ՛ր Հիսուս, աղաչում ենք Քեզ:

Զոհված կամավոր Սևակ Մնացականյանի վերջին տեսաուղերձը

Զոհված կամավոր Սևակ Մնացականյանի վերջին տեսաուղերձը
Изображение
  Հետս խաղաղությունից էին խոսում, բայց իրենք զայրացած՝ նենգություն էին խորհում։ՍԱՂՄՈՍ 34:20 Տերն իր ժողովրդին զորություն պիտի տա, իր ժողովրդին պիտի օրհնի խաղաղություն պարգեւելով։ ՍԱՂՄՈՍ 28:11 Դեռ մի քիչ ժամանակ էլ, եւ ամբարիշտը չկա. եւ երբոր նորա տեղին մտիկ տաս՝ նա չկա։ Սաղմոս 37:10 Քաջալերվեցեք ամենքդ, որ հույս եք դրել Տիրոջ վրա, եւ ձեր սրտերը թող զորանան։ Սաղմոս 31.24

Срочно!!! Показываем какие территории освободила азербайджанская армия

Изображение
Изображение
  Տիրոջով՝ օրհնյալ, խաղաղ, անկորուստ և հաղթական օր ամենքիս 🙏☦🇦🇲 ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ//ԲԱՆ ԽԱ Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ Ա Ո՜վ ամենօրհնյալ որդիդ Աստծո, Կենդանարար հոր անքնին ծնունդ, Քեզ համար չկա անկարելի ու անհնար ոչինչ. Բավական է, որ ծագի անստվեր ճաճանչը փառքի քո ողորմության, Որպեսզի իսկույն հալվի ամեն մեղք, Դևը հալածվի, հանցանքը ջնջվի, Կապանքը խզվի, խորտակվի շղթան, Մահացածները կենդանածնվեն, Խոցը բժշկվի, վերքն առողջանա, Վերանա ամեն ապականություն, Թախիծն ընկրկի, ողբը նահանջի, Խավարը փախչի, մութը վերանա, գիշերը գնա, Չարիքը չքվի, տագնապն հեռանա, Հուսահատությունն հալածվի անհետ, Եվ թագավորի ձեռքդ ամենակար, քավիչ բոլորի։ Բ Դու, որ եկել ես մարդկային ոգին Փրկելու, ոչ թե կորցնելու համար, Ների՛ր անհամար չարիքները իմ Ամենաառատ քո ողորմությամբ, Զի դու ես միայն երկնքում անճառ, երկրում անզնին, Գոյության բոլոր տարերքների մեջ, Աշխարհի բոլոր եզրածագերում, Սկիզբն համայնի և ամեն ինչում՝ ամբողջ լրությամբ, Օրհնյա՜լ ի բարձունս. Եվ քեզ սուրբ Հոգուդ ու հորդ հետ փա՜ռք հավիտյանս, ամեն։ Ս. Գրիգոր Նարեկացի "

Արագածոտնի մարզպետը կոչով դիմում է բնակիչներին

Արագածոտնի մարզպետը կոչով դիմում է բնակիչներին : Կոչով դիմում եմ Արագածոտնի մարզի բնակիչներին։ Այս մասին գրել է Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։
Изображение
  Պահպանիչ և հույս հավատացյալների Քրիստոս Աստված մեր, պահի՛ր Քո ծառաներին խաղաղության մեջ Քո սուրբ և պատվական խաչի հովանու ներքո, փրկի՛ր երևելի և աներևույթ թշնամիներից։ Արժանավոր արա գոհությամբ փառավորել Քեզ, Հոր և Սուրբ Հոգու հետ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն։ Հայոց բանակի պահապան Աշոտ Երկաթ թագաւորի Սուրբ Խաչը ԽԱՂԱՂ օր ամենքիս
Изображение
  ...Կանցնին բոլոր փոթորիկներն ու բոլոր ահագնադղորդ պատերազմները, կանցնին բոլոր հորդաներն ու բոլոր բարբարոսները, կանցնին բոլոր հերետիկոսներն ու բոլոր պզտիկ պարոնները` իրենց սուտ իմաստությամբ: Հայո'ց ազգ, քայլերդ դուրս մի' նետեր այս ավանդակներեն, այս ծործորներեն ու այս խոպան հողերեն: Եթե նույնիսկ բազուկներդ չկրնան հրացան բռնել, մագիլներովդ ճանկե արդարությունդ, եթե նույնիսկ ստիպված ըլլաս անգամ մը ևս ողնաշարդ ծռել, ողջ հասակովդ ընկիր մեր կարմիր հողերուն վրա: Ավելի լավ է սողալ այստեղ, քան թե գլուխ ցցել ուրիշին սահմաններուն վրա: Ոչ մեկ նոր ելք այլևս այս հողերեն: Ճակատագիրդ հոս է, և սրբությունդ` հոս, վասնզի հոսկե է միայն, որ վաղը բոլոր փառքերը կրնան արթննալ, և բոլոր ցորենները բարձրանալ գեղուղեշ բոլոր ակոսներեն… ՎԱԶԳԵՆ ՇՈՒՇԱՆՅԱՆ
Изображение
  Բարի՜ լուսո առավոտ, խաղաղ և անփորձանք օր .ԱՄԷՆ🙏🇦🇲 Էս հինչ զարմանք յերգիր-վեղս, Էս հինչ վյարքյար տոն ու տեղըս, Հունց անինքյ թա կուճյուր-նեղս, Կուճյուր տեղավ ամեն տեղըս։ Մատաղ ինիմ քու Թարթառեն, Մռավ սարեն, թութե ծառեն, Ռյանգ-ռյանգ մարմար քարեն, Մին էլ քարետ նախշած տառեն։ Տուն մի արծիվ՝ ես քու ճոտը, Մեզ պահողը՝ հացեն ճոթը, Մեր Շահ-թոթը, սարեն օթը, Մին էլ արթար պիհին կոթը։ Շատ շեն կենաս, մեր Ղարաբաղ, Մեր ճիրաքին շող ու շափաղ, Մեր տոն ու տեղ, հող ու հոտաղ, Հինչ վեր ունինք՝ լոխ քեզ մատաղ։ #ԱրցախՀայաստան #հաղթումենք 🗡✝️🇦🇲✊💔

Большая количество оружия и трупов. Война Карабах Арцах+18

Изображение
Изображение
  Կարդում ենք Վահան Տերյան Երբ պայծառ օրըդ տխուր կըմթնի, Եվ սիրտըդ կայրե թունավոր կասկած, Վհատ սոսկումի տանջանքով կըզգաս, Որ որոնածըդ բնավ չես գտնի... Բայց դու կըգնաս, օ՜, դու չես կանգնի, Վերջին լույսերը մեղմ կվախճանեն, Վերջին հույսերդ կըդավաճանեն, — Դու որոնածըդ բնավ չես գտնի... Եվ երբ չի մնա ոչ մի հույս գաղտնի, Սիրտըդ կըճչա, արդյոք ո՞ւր ես, կա՞ս, Հողը կըգրկես և կըհեկեկաս. — Ո՛չ,— կարձագանքվի,— բնավ չես գտնի... 1907