Сообщения

Сообщения за январь, 2018
Изображение
Աստծու սերը նման է մայրական սիրուն ՄԱՅՐԸ քնքշանքով գրկել է իր նորածին մանուկին և կերակրում է նրան։ Սիրո և քնքշության ինչպիսի՜ տեսարան։Մայրը մեր սերն է, ուրախությունն ու քաղցրությունը: Մայրական սերը ո’չ սահման է ճանաչում, ո’չ ազգություն, ո’չ էլ փիլիսոփայություն է, այլ` ամբողջական զոհողություն: Մոր դերը կարգված է Աստծուց: Աստված սիրում է մայրերին, քանի որ նրանց ստեղծելու շնորհք տվեց: Ընտանիքը աշխարհի սիրտն է: Իսկ այս սրտում գլխավոր երակը մայրն է, որի միջից արյան փոխարեն սեր է հոսում: Անհատակ մի ծով և անհուն մի տիեզերք է մոր սիրտը: Մայրական սերը նմանվում է մաքուր ու անարատ կաթի: Ծաղկաստան է մոր սիրտը: Իր զավակին կրծքին սեղմելով ողողում է նրան իր սրտի երփներանգ ծաղիկների բույրով: Մանուկը շնչում է այդ դրախտային մթնոլորտից և խմում աստուածային սիրո նեկտարից: Մայրը մեր սերն է, ուրախությունն ու քաղցրությունը: Մայրերն ընտանիքի բուն սիրտն ու հոգին են: Գոյություն չունի ոչ մի ավելի սրբազան խոսք աշխարհիկ կամ սուրբ գրություններում, քան մայր բառը: Չկա ավելի ազնիվ աշխատանք, քան բարի և Աստվածավախ մոր ա
Изображение
Աշխարհի ամենագեղեցիկ լեռը՝Բիբլիական ԱՐԱՐԱՏԸ ձմռանը: Հողմերը գալիս են ու գնում, Արարատ Սուրբ Լեռը միշտ կանգուն է… Ի՞նչ կա ավելի ծանր ու խղճալի, Քան թե կսկիծը որդեկորույս մոր: Իսկ եթե դա էլ քիչ են համարու՞մ Եվ սպանվածի դիակը, դիտմա՛մբ, Տնկում են թշվառ մոր աչքի առջեւ՝ Ո՛չ թե մի շաբաթ, Այլ ձի՜գ տարիներ… -Դե՜, եթե մայր ես, եկ մի՛ ցնորվի… Արարատն - այսպե՛ս - դրել են ահա Երևանի դեմ… Պարույր Սևակ Աստվածաշունչում գրված է. "Եւ եօթներորդ ամսում` ամսի տասնեւօթներորդ օրը տապանը Արարատ սարի վերայ նստեց" (ԳԼ Ը. 4): Համաշխարհային ջրհեղեղի ժամանակ, նավարկության 150-րդ օրը, Նոյան տապանը կանգ առավ Արարատ լեռան վրա: Այդ օրը մարդկությունն ապրեց իր երկրորդ ծնունդը Հայաստանում` Արարատ լեռան վրա: Դրանով սրբագործվեց հայոց հողը, ու հենց դրա շնորհիվ Հայաստանն ընդմիշտ դարձավ Սուրբ Երկիր, իսկ Արարատը` Սուրբ Լեռ: Հայ ժողովրդի համար Արարատն օրհնյալ լեռ է: Արարատը Հայրենիքի խորհրդանիշն է աշխարհի տարբեր անկյուններում ապրող ամեն մի հայի համար: Հնուց Հայաստանն ուխտագնացության վայր է եղել աշխարհի շատ ժողով
Изображение
Աշխարհի ամենագեղեցիկ լեռը՝Բիբլիական ԱՐԱՐԱՏԸ ձմռանը: Հողմերը գալիս են ու գնում, Արարատ Սուրբ Լեռը միշտ կանգուն է… Ի՞նչ կա ավելի ծանր ու խղճալի, Քան թե կսկիծը որդեկորույս մոր: Իսկ եթե դա էլ քիչ են համարու՞մ Եվ սպանվածի դիակը, դիտմա՛մբ, Տնկում են թշվառ մոր աչքի առջեւ՝ Ո՛չ թե մի շաբաթ, Այլ ձի՜գ տարիներ… -Դե՜, եթե մայր ես, եկ մի՛ ցնորվի… Արարատն - այսպե՛ս - դրել են ահա Երևանի դեմ… Պարույր Սևակ Աստվածաշունչում գրված է. "Եւ եօթներորդ ամսում` ամսի տասնեւօթներորդ օրը տապանը Արարատ սարի վերայ նստեց" (ԳԼ Ը. 4): Համաշխարհային ջրհեղեղի ժամանակ, նավարկության 150-րդ օրը, Նոյան տապանը կանգ առավ Արարատ լեռան վրա: Այդ օրը մարդկությունն ապրեց իր երկրորդ ծնունդը Հայաստանում` Արարատ լեռան վրա: Դրանով սրբագործվեց հայոց հողը, ու հենց դրա շնորհիվ Հայաստանն ընդմիշտ դարձավ Սուրբ Երկիր, իսկ Արարատը` Սուրբ Լեռ: Հայ ժողովրդի համար Արարատն օրհնյալ լեռ է: Արարատը Հայրենիքի խորհրդանիշն է աշխարհի տարբեր անկյուններում ապրող ամեն մի հայի համար: Հնուց Հայաստանն ուխտագնացության վայր է եղել աշխարհի շատ ժողով
Изображение
Ձյան փաթիլներ__ Յուրաքանչյուր փաթիլ երազանք է ծնում… Ձմեռ է...փաթիլները հանդարտ իջնում երկնքից և սպիտակով պատում շուրջ բոլորը: Ձյան փաթիլների համաչափ կառուցվածքը, սակայն, բնության ամենամեծ առեղծվածներից է: Գիտնականները մինչ օրս փորձում են բացահայտել փաթիլների ձևավորման գաղտնիքը: Իրականում ձյան փաթիլները չափազանց տարբեր են, նրանք ունեն տարբեր կառուցվածք: Առեղծված է, թե ինչպես են միևնույն բնական պայմաններում ջրի մոլեկուլները ձևավորում է շատ տարբեր բյուրեղներ: Ձյան փաթիլը համարվում է պարզ մատերիայից բարդի ինքնակազմակերպման ամենաֆանտաստիկ օրինակներից մեկը: Ձյան սառցե բյուրեղները շատ արագ ձևափոխվում են ջերմաստիճանի փոփոխությանը զուգահեռ: Փաթիլի ձևավորման միայն երկու կանոն կա: Առաջին՝ բյուրեղների անկյունները լինում են միայն 600 և 1200, և երկրորդ՝ փաթիլները լինում են միայն վեցանկյուն: Ձյան բյուրեղները ձևավորվում են երկրից շատ բարձր սառը ամպերում, որտեղ ջերմաստիճանը հասնում է 400 ցելսիուսի: Քամու պատճառով այնտեղ հայտնված ջրի գոլորշին սառչում է՝ դառնալով սառցե բյուրեղ: Սակայն ոչ միայն ջր
Изображение
ԹՈՂ ԱՄԵՆ ՕՐԸ ԲԱՐՈՎ ԲԱՑՎԻ..... ՀՈԳԻՆԵՐՍ ՋԵՐՄՈՒԹՅԱՄԲ ԼՑՎԻ.....
Изображение
Երբ շուրջդ մութ է, մի դժգոհիր դրա համար: Հիշի՛ր, որ Աստղերը մթության մեջ ավելի լավ են փայլում: Եղի՛ր աստղի նման: Որքան շուրջդ եղող մութը զորեղ է, լույսդ այնքան ավելի զորեղ թող ճառագի:
Изображение
Ձյան փաթիլներ__«նամակ տիեզերքից....»: Ձյան փաթիլներ - դրանք կախարդական, բնության կողմից ստեղծված հրաշքներ են : Դեռ 1635 թվականին ֆրանսիացի փիլիսոփա և մաթեմատիկոս Ռընե Դեկարտը գրել է, որ ձյան փաթիլները նման են վարդի, լիլիայի և վեց ատամ ունեցող անիվիկի: Մաթեմատիկոսին հատկապես ցնցել էր փաթիլի կենտրոնում հայտնաբերած «փոքրիկ սպիտակ կետը, այն կարծես կարկինի ոտքի հետք լիներ, որն օգտագործել էին նրա շրջապատն ուրվագծելու համար»: Մեծ աստղագետ Յոհան Կեպլերն իր «Ամանորյա նվեր: Վեցանկյուն  փաթիլների մասին» տրակտատում բացատրել է Աստծու կամքի այդ բյուրեղների կառուցվածքը: Ճապոնացի գիտնական Նակայա Ուկիտորոն ձյունն անվանել է «նամակ տիեզերքից՝ գրված գաղտնի հիերոգլիֆներով»: Նա առաջինն էր, որ դասակարգեց փաթիլները: Նակայայի անունով է կոչվում փաթիլների՝ աշխարհում միակ թանգարանը, որը գտնվում է Հոկկայդո կղզում:

Վերապրած երգեր | Survival Songs

Изображение
ՀՈՒՇԻ ԹԵՎԵՐՈՎ ՎԵՐԱԴԱՐՁ ԴԵՊԻ ԱԿՈՒՆՔՆԵՐ Այս հրաշալի տեսահոլովակը պետք է ոչ միայն դիտել,այլեւ տարածել,որպեսզի հասկանանք մենքի,մերի էությունը, նրանից ձգվող տոհմարմատն ու նրա  ճյուղավորման տարածական խորությունը:
Изображение
Անդաստան ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆ Արևելյան կողմն աշխարհի Խաղաղությու՜ն թող ըլլա․․․  Ոչ արյուններ, քրտինք հոսին Լայն երակին մեջ ակոսին Ու երբ հընչե կոչնակն ամեն գյուղակի` Օրհներգությու՜ն թող ըլլա: Արևմտյան կողմն աշխարհի Բերրիությու՜ն թող ըլլա․․․ Ամեն աստղե ցող կայլակի, Ու ամեն հասկ ձուլե ոսկի. Եվ ոչխարներն երբ սարին վրա արածին` Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա: Հյուսիսային կողմն աշխարհի Առատությու՜ն թող ըլլա․․․ Ոսկի ծովուն մեջ ցորյանին Հավետ լողա թող գերանդի. Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի` Բերկըրությու՜ն թող ըլլա: Հարավային կողմն աշխարհի Պտղաբերություն թող ըլլա․․․ Ծաղկի` մեղրը փեթակներուն, Հորդի գինին բաժակներուն. Ու երբ թխեն հարսերը հացը բարի` Սիրերգությու՜ն թող ըլլա:
Изображение
«ՊԱԶԻՐԻԿ» ԳՈՐԳ Պազիրիկ գորգը հայտնաբերված ամենահին գորգն է: Թվագրվում է մ.թ.ա. 5-րդ դար: Ներկված է հայկական որդան կարմիրով,[ Ռուսաստան, Էրմիտաժ Գորգարվեստին վերաբերող մեզ հայտնի ամենահայտնի նմուշը Պազիրիկ կոչվող գորգն է։ Ք.ա. 5-րդ դարով թվագրվող արվեստի այս գործը հայտնաբերվել է 1949 թ.՝ Լեռնային Ալթայի Պազիրիկ կուրգանի դամբարաններից մեկում։ Այն շուրջ 25 դար մնացել է սառած դամբարանում: Գորգը հայտնաբերած Սերգեյ Ռուդենկոն գտնում էր, որ այն գործվել է Արարատյան (Վանի) թագավորությունում: Գերմանացի ուսումնասիրող Ուլբրիխտ Շուրմանը նույնպես արվեստի այս գլուխգործոցը վերագրում է հայկական մշակույթին։ Այդ տեսակետը հիմնավորվում է հատկապես գորգի՝ կրկնակի (հայկական) հանգույցով գործված լինելու եւ որդան կարմիրի առկայության փաստով, որը բացահայտել են Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժի մասնագետները։ Նրանք էլ խնամքով պահպանում են աշխարհի ամենահին գորգը։
Изображение
Հայկական գորգ Մայր Հայաստան, 20-րդ դար Գորգ, բազմագույն զարդանախշերով, խավածածկ կամ առանց խավի քառանկյուն գեղարվեստական գործվածք։ Ծառայում է որպես փռոց, ծածկոց, վարագույր, բնակարանը տաքացնելու, զարդարելու ինչպես նաև ձայնակլանման համար։ Գորգերը հիմնականում հյուսում են թելերից։ Հանդիպում են նաև ասեղնագործ և գույնզգույն կտորներից կարված գորգեր։ Գործվածքի գեղարվեստական առանձնահատկությունները որոշվում են դրա մակերեսով (խավով կամ առանց խավի), նյութով (բուրդ, մետաքս, վուշ, բամբակ), չափսերով, զարդերիզի և կենտրոնական դաշտի փոխհարաբերությամբ, զարդանկարի բնույթով, հորինվածքով և գունային կառուցվածքով: Մայր Հայաստան, 20-րդ դար Գորգ Սպահանից՝16-րդ դարի վերջ, 17-րդ դարի սկիզբ: Գորգում օգտագործված են Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցու պատկերները «Արցախեան պաշտամունքային գորգ», բանուած 1914-ին Ակնի որբանոցի որբերի կողմից գործված գորգ, 1898 թ. Ղարաբաղյան գորգ՝ հայերեն գրություններով, 1896 թ.
Изображение
Հովվին հյուրընկալում է մի ընտանիք: Հյուրասիրությունից հետո, երբ հովիվը օրհնում է նրանց ու գնում, կինը նկատում է, որ կորել է իրենց գդալներից մեկը: Նա տարակուսած իր ամուսնուն ասում է. «Մի՞թե հովիվը գողացավ մեր գդալը»:Անցնում է մեկ տարի: Գդալն այդպես էլ գտնված չի լինում: Ընտանիքն էլ չի համարձակվում հովվին հարցնել այդ մասին: Սակայն հովիվը նորից է այցելում նրանց: Եվ սեղանի շուրջ նստելիս՝ կինը չի կարողանում այլևս զսպել իրեն ու հարցնում է. «Հովի՛վ, մի՞թե դուք եք գողացել մեր գդալը»: Հովիվը պատասխանում է. «Ես ոչ թե գողացել էի ձեր գդալը, այլ այն դրել էի ձեր Աստվածաշնչի մեջ»:
Изображение
ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ, ՀԱՅ ԶԻՆՎՈՐ ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ!!!! Հայրենիքի քաջ զավակներ, Ձեր գործը սուրբ է... Ձեր բազկին հաղթական զորություն :Ձեզանով է հայոց բանակը դառնում անգին: Գիտակցում ենք Ձեր անձնվիրությունը ու փորձում ուժ տալ Ձեզ` սիրելով... սպասելով և աղոթելով...  ՄԻՇՏ ԱՆՊԱՐՏ ՄՆԱՍ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ...

Անրի Վեռնոյ «Մայրիկ»

Անրի Վեռնոյ «Մայրիկ»

Լիլի Տեր-Յան: Խոսքի պատմություն...Թևավոր արտահայտություններ

Լիլի Տեր-Յան: Խոսքի պատմություն...Թևավոր արտահայտություններ : «Պոլիկրատի(եսի) մատանին...» Հույսը վերջինն է մեռնում... Ամուսնություններ...
Изображение
Նիկոլո Պագանինի/ Nikollo Paganini Նիկոլո Պագանինիի Մեծ Սերը Այս  սիրո  պատմության մասին գրեթե ոչինչ հայտնի չէ…մեծ ջութակահարն  այն պահել է իր սրտում…ու միայն մի քանի ականատեսների վկայության  ու մտերիմ ընկերների պատմածով գիտենք, թե ով եղել  Պոլինա Բորգեզը Պագանինիի կյանքում…Պոլինա ն Նապոլեոն Բոնապարտի  քույրն էր…, պայծառ, կրակոտ, կուրացուչից գեղեցկությամբ կին, որին  հաջողվել էր նվաճել Եվրոպայի ամենաճանաչված տղամարդկանց սրտերը… Պոլինայի հանդեպ անտարբեր չմնաց նաև հանճարեղ  ջութակահար ը .Պոլինան իսկապես գեղեցկուհի էր..  նրա  մարմինը կատարյալ էր. ..ու շատերն են  գնահատել նրա մարմնի բարեմասնությունների հմայքն ու գեղեցկությունը.. քանզի գեղեցկուհին համարյա թե ոչ մեկին չէր մերժում.. .նրան համարում էին երկրի ամենանբարո կինը…. նա մի անսովոր  համադրություն էր  մարմի կատարյալ գեղեցկության  ու անհավատալի անբարոյականության… դեռ վաղ տարիքից ճանաչելով մարմանական սերը` նա չէր ջանում երևալ բարեպաշտ… սիրում էր աղմկալից խրախճանքներ…կ ոպիտ զվարճանքներ… նրան ամենևին չէին  հետաքրք