Մի բուռ մաքրություն... գունավոր մանկությունից... որ նորից հավատամ, որ գոյատևման համար էս պայքարն իմաստ ունի... 
Մի բուռ պարզություն... մենախոսության նման, առանց կեղծիքի ու ստի… որ էլ չունենանք ցանկություն երևալու ավելին, քան կանք, կամ ցույց տալու այն, ինչ չունենք... 
Մի բուռ անկեղծություն… հարազատ ձայնի մեջ, հարազատ աչքերում… որ դադարենք ամեն բառի մեջ մեկից ավելի իմաստ ու ենթատեքստ փնտրել, որ էլ չկասկածենք, որ հավատանք առանց երկար ծանրութեթև անելու…
Մի բուռ հոգատարություն... ձեռքից ձեռք, սրտից սիրտ… որ մոռանանք «շահ» բառը, որ պարզապես նվիրենք, նվիրվենք… միայն զգալու համար, որ դիմացինը գտավ, ժպտաց, զգաց… 
Մի բուռ խիղճ… աղտի մեջ կորած էս երկրի վրա… որ վերջապես կարողանանք անցյալը չանիծել, ներկան գնահատել ու ապագան լուսավոր տեսնել…

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...