Երեկ տխուր, այսօր ուրախ ...
Երեկ տխուր, այսօր ուրախ Ալիքի պես ծափ եմ տալիս, Երեկ դեպի անհայտություն, Այսօր դեպի ափ եմ գալիս... Լուռ ժպտում եմ փոքր ու մեծին Կամ ծիծաղում խենթի նման, Նվիրվում եմ ավազներին` Անապատի գետի նման... Նվիրվում եմ անմնացորդ, Ինձ ժպիտներն ո՞ւր են տանում, Ծիծաղիս մեջ ամեն անցորդ Հոգնած հոգին է լվանում... Վաղը, երբ որ մշուշ լինի Եվ արցունքներ ծնվեն ցավից, Գուցե մեկը, փոքրիկ մի կայծ Ետ բերի Ինձ իմ ծիծաղից... Երեկ տխուր, այսօր ուրախ Ալիքի պես ծափ եմ տալիս, Երեկ դեպի անհայտություն, Այսօր դեպի ափ եմ գալիս... Երեկ տխուր, այսօր ուրախ Ալիքի պես ծափ եմ տալիս, Երեկ դեպի անհայտություն, Այսօր դեպի ափ եմ գալիս...

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...