Сообщения

Сообщения за ноябрь, 2018
Изображение
Ժայռափոր եկեղեցիների աշխարհում... 🤔 Կապադովկիա (ֆոտոշարք) Չորրորդ դարում Կապադովկիայի երեք եկեղեցական առաջնորդներ նույնիսկ մեծ եռանդով պաշտպանեցին Երրորդությունը, որը ոչ սուրբգրային ուսմունք է։ Դրանք էին՝ Գրիգոր Նազիանզացին, Բարսեղ Մեծը և նրա եղբայր Գրիգոր Նյուսացին։ Բարսեղ Մեծը նաև ճգնավորություն է խրախուսել։ Կապադովկիական պարզունակ վիմափոր բնակարանները հարմար էին նրա ջատագոված խստակեցության համար։ Քանի որ վանական համայնքը մեծանում էր, ամբողջական եկեղեցիներ կառուցվեցին մի ք անի առավել խոշոր կոների ներսում։ Իսկ արդեն 13–րդ դարում մոտ երեք հարյուր վիմափոր եկեղեցի կար։ Դրանցից շատերը մինչև օրս պահպանվել են։ Թեև եկեղեցիներն ու վանքերը այլևս չեն գործում, տեղաբնակների կյանքը քիչ է փոխվել դարերի ընթացքում։ Շատ քարայրներ շարունակում են ծառայել որպես բնակարաններ։ Կապադովկիա այցելողներից քչերն են, որ չեն սքանչանում այն բանով, թե ինչպես են նրա հնարագետ բնակիչները բնական գոյացությունը բնակարան դարձնում։ Կապադովկիայում հայերը վաղուց են ապրել, դեռ այն ժամանակներից, երբ Տիգրան Մեծը մի կարճ ժ
Изображение
Հայ փայտափորագրութիւն Սեւանի Առաքելոց վանքի դուռը (1176 թ.-ից առաջ, Հայաստանի պատմութեան թանգարան)։
Изображение
Անձրև, աշուն, գիշեր, լռություն... Գիշեր է և լռություն, Լռություն է իմ հոգում, Ոչ անուրջ կա ապարդյուն, Ոչ սեգ ըղձանք ու խոկում… Ցուրտ է աշխարհն ու աղոտ. Աշո՜ւն՝ անձրև՜ ու մշուշ, Սևավոր են ու ցավոտ, Ե՛վ մտածում, և՛ վերհուշ… Դուրս եմ գալիս ես փողոց, Շրջում անվերջ ու տրտում.— Բացված է մի թունոտ խոց, Մի մութ շիրիմ իմ սրտում։ Մի՛ կանչեք ինձ, հույսի նոր Խոսքերով ինձ մի՛ դյութեք, Թող իմ կյանքը մենավոր Պատե անանց մութ ու մեգ… Համր է երկիրն ինձ համար, Ե՛վ ցուրտ, և՛ լուռ, և՛ ունայն, Հոգիս անհույս ու խավար, Սառը, որպես գերեզման… Ոչ անուրջ կա ապարդյուն, Ոչ սեպ. ըղձանք ու խոկում.— Գիշեր է և լռություն, Լռություն է իմ հոգում… Վահան Տերյան
Изображение
Հայաստանի առաջին Հանրապետություն-100 ԴՐԱՍՏԱՄԱՏ ՄԱՐՏԻՐՈՍԻ ԿԱՆԱՅԱՆ (1883 մայիսի 1, Իգդիր – 1956թ. մարտի 8, Բոստոն, ԱՄՆ) Ծնվել է Սուրմալուի գավառի կենտրոն Իգդիրում։ Սովորել է Երևանի ռուսական գիմնազիայում։ 1904թ. ընդունվել է զինվորական ուսումնարան, սակայն հեղափոխական շարժումներին մասնակցելու համար հեռացվել ուսումնարանից, առանց լրիվ դասընթացը ավարտելու։ 1905-ին 22-ամյա Դրաստամատը Նիկոլ Դումանի հրահանգով սպանեց Բաքվի նահանգապետ Նակաշիձեին, որը կազմակերպում էր հայ-թաթարական ընդհարումներ՝ ձգտելով նրանց հեռու պահել ցարիզմի դեմ ընդհանուր պայքարից։ Մինչ այդ Դրաստամատը Հայկ Բժշկյանցի (Գայի) հետ մահափորձ էր կատարել Կովկասի փոխարքա Գոլիցինի դեմ (1903թ.), որի հրամանով փակում էին հայկական դպրոցները։ 1907թ. հունիսին ահաբեկել է հայ և վրաց ժողովրդի դահիճ Ալիխանով Ավարսկուն։ 1908թ. Դրաստամատն անցել է Արևմտյան Հայաստան՝ Բայազետ, ակտիվորեն մասնակցել ֆիդայական շարժմանը։ 1914թ. նշանակվել է կամավորական 2-րդ ջոկատի հրամանատար (ուղղությունը՝ Իգդիր-Բայազետ-Բերկրի-Վան)։ Կովկասի փոխարքայի գրասենյակի հատուկ
Изображение
ԿՈՄԻՏԱՍ (Փանոս Թերլեմեզյանի հուշերից) «Թող ողջ մնա իմ ժողովուրդը, նրա սրտում ես երբեք չեմ մրսի: Ինձ համար չկա ուրիշ երկինք, քան իմ ժողովրդի հարազատ հոգին»: Կոմիտաս Կոմիտասը և Թերլեմեզյանը եղել են մտերիմ ընկերներ:  Մի անգամ, երբ ես իմ աշխատանոցումն էի, խոհարարը եկավ, թե ոսկե զարդերով կառք կա կանգնած դռանը, և քեզ են հարցնում: Վար իջա, տեսնեմ` կայսեր արարողապետ Իսմայիլ Ջանանի բեյը, որ կառքի միջից թույլտվություն խնդրեց նկարներս տեսնելու: Բարձրացանք մեր տան երկրորդ և երրորդ հարկերը, ու նա ուշիուշով դիտեց բոլոր նկարները: Վար իջնելիս, երբ Կոմիտասի սենյակի դռան առջևից էինք անցնում, ասի, որ չէի՞ք բարեհաճում Կոմիտաս էֆենդիին ծանոթանալ: Նա պատասխանեց. «Կուզեի, բայց կրնա ըլլալ, որ խանգարեմ»: Ասացի. «Բնավ չեք խանգարի», և Կոմիտասի սենյակի դուռը բանալով` ներս հրամցրի: Նրանք ծանոթացան, և արարողապետը ոտքի վրա դիտեց այդ սենյակում կախված իմ նկարները: Սուրճ խմելուց հետո ինձ դարձավ. «Չեմ համարձակվում, ապա թե ոչ, պիտի խնդրեի Կոմիտաս էֆենդիին որևէ մի բան նվագել կամ երգել»: Կոմիտասը, լսելով այդ կամացո
Изображение
ԿԱՊԱԴՈՎԿԻԱ.արևելյան խճանկար Արևելքին բնորոշ կյանքն ու կենցաղը իմ ֆոտոխցիկից:
Изображение
Հայկական գորգ »Գոհար» հայերեն գրությամբ, 1700, Արցախ (ԼՂՀ)(1700՞ թ., Boston, collection Fidelity Investments)։ Armenian Carpet "Gohar" with Armenian inscription, 1700, Artsakh (Karabagh) Հիացմունխ,միաժամանակ զարմանք,թե հայ գեղջուկ կինը ինչպիսի ներաշխարհ պիտի ունենար, որ այսպիսի հանճարեղ նրբագեղություն ստեղծեր: http://armeniancarpets.am/ # http://armeniancarpets.am/…/demobakerycarpe…/img/logo_hy.png
Изображение
ԱՆԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ Շրջում եմ դարձյալ պուրակում այն հին Աշնան թախծալի երգով օրորված, Հողմը փռում է տերևներ դեղին, Որպես հուշերըս — երա՜զ ու մեռա՜ծ։ Մենակ եմ հիմա, և դու, ո՞վ գիտե, Ո՞ր կողմերում ես — ժպիտով անուշ — Նետում ծիծաղիդ կարկաչն արծաթե, Վառում հայացքիդ դյութանքը քնքուշ… Եվ գիտեմ, պիտի նորից հայտնվես, Հիշես խոսքերը վաղուց մոռացված,— Հըրաշքին պիտի հավատամ և ես Ու կրծքիդ դնեմ գլուխըս հոգնած… Բայց երբե՛ք, երբե՛ք էլ չի վառվելու Ցնորքըս մեռած,— պատկերըդ հեռու… Վահան Տերյան
Изображение
29 ноя. 2018 г. Պետք է լինել մի քիչ նման` Պետք է լինել մի քիչ նման` միմյանց հասկանալու համար, բայց պետք է լինել մի քիչ տարբեր` միմյանց սիրելու համար!) Ինչ էլ որ լինի, կյանքր հրաշք է, Մի գունեղ հեքիաթ է, երբեմն պատրանք է, Երբեմն մի խիստ ու զորեղ դաս է, Երբեմն զղջում,երբեմն ափսոսանք է, Ինչ էլ որ լինի, կյանքը հիասքանչ է…
Изображение
29 ноя. 2018 г. Պետք է լինել մի քիչ նման` Պետք է լինել մի քիչ նման` միմյանց հասկանալու համար, բայց պետք է լինել մի քիչ տարբեր` միմյանց սիրելու համար!) Ինչ էլ որ լինի, կյանքր հրաշք է, Մի գունեղ հեքիաթ է, երբեմն պատրանք է, Երբեմն մի խիստ ու զորեղ դաս է, Երբեմն զղջում,երբեմն ափսոսանք է, Ինչ էլ որ լինի, կյանքը հիասքանչ է…
Изображение
100 ՏԱՐԻ ԱՌԱՋ... Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի զինծառայողներ (1918-1921): Լեռնային Ղարաբաղի ազգային խորհրդի հայկական պաշտպանական ուժերը: Servicemen of Nagorno Karabakh’s Armenian Defense Forces (1918-1921). Armen forces of Nagorno Karabakh's Armenian National Council. Военнослужащие Армии обороны Нагорного Карабаха (1918-1921). Арменские силы Армянского национального совета Нагорного Карабаха.
Изображение
Հրայր Դժոխք--ԿՅԱՆՔԸ՝ՊԱՅՔԱՐ... «Մեր հույսը պետք է լինի մեզ վրա միայն, առաջ գնալ և մեռնել Սուրբ նպատակի համար: Այդ է միայն մեր փառքն ու պսակը»: «Գերեզմանիս թող արձանին վրա գրեն՝ Հաղթության կոթող է սա»: /Հրայր Դժոխք/ Արմենակ Ղազարյանը՝ Հրայր Դժոխքը, մեր այն գործիչներից է, որոնց կյանքն ու գործը արժանի են առանձին հատորով ներկայացնելու: Ժողովրդի ծոցից ելած, ժողովրդի մեջ սնված և իմաստավորված, իր ամբողջ կյանքը ժողովրդին նվիրած բացառիկ կերպար էր Հրայրը, որը իր մեջ խտացրել էր Մամիկոնյանների քաջությունը և Բագրատունյաց խոհականությունը: Մարմնով վտիտ, մտքով ու հոգով մեծ՝ Հրայրն իր ուրույն դրոշմը դրեց Տարոնի ազատագրական պայքարի, ընդհանրապես, Դաշնակցության հեղափոխական գործունեության վրա: Հրայր-Դժոխք, Ուրվական (Ղազարյան Արմենակ Մամբրեի) ծնվել է1864, գյուղ Ահարոնք (Սասունի Խուլփգավառակ), մահացել է 13.04.1904-ին գյուղ Գելիեգուզանում (Սասունիգավառ): Հայ ազգային ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի: Դեռ մանուկ էր, երբ ծնողները տեղափոխվեցին Մուշի Ղդրղալաճ գյուղը: Հայրը ուսումասեր քահանա էր և իր որդուն էլ
Изображение
Ավելին քան նկար Աննկարագրելի գեղեցկություն! ...
Изображение
Տիեզերքում աստվածային մի ճամփորդ է իմ հոգին. Երկրից անցվոր, երկրի փառքին անհաղորդ է իմ հոգին. Հեռացել է ու վերացել մինչ աստղերը հեռավոր, Վար մնացած մարդու համար արդեն խորթ է իմ հոգին: ՀՈՎՀ. ԹՈՒՄԱՆՅԱՆ
Изображение
Երբ դու սիրում ես... Գիտես հոգին ինչով է գեղեցիկ: Իր մաքրությամբ: Երբ դու սիրում ես, բայց քեզ չեն սիրում, մի տխրիր, դու հաղթել ես. չէ որ քո սերն այնքան մեծ է եղել, որ նրա փոքր սրտում չի տեղավորվել: Գեղեցկությունը չի որոշում,թե ում ենք մենք սիրում,այլ սերն է որոշում,թե ում ենք մենք համարում գեղեցիկ… Եթե կյանքում հնարավոր լիներ սիրել երկու անգամ-Առաջին անգամ կսիրեի ՔԵԶ, եթե դա սխալ լիներ-երկրորդ անգամ կկրկնեի իմ սխալը…
Изображение
Խենթերից խենթ Սամսոնը ❣️ ✊ ԽԵՆԹ (Սամսոն Տեր-Պողոսի Տեր-Պողոսյան, 1851 թվականի մայիսի 10, Ապարանի գավառամաս, Ղարաջորան (Արագյուղ) - 1911 թվական, Վաղարշապատ), ռուսական բանակի գնդապետ, ազգային-ազատագրական պայքարի մարտիկ, Րաֆֆու «Խենթը» վեպի հերոս Վարդանի նախատիպը, ռուս-թուրքական պատերազմի հերոս (1877-78)։ Ծնվել է 1851 թվականի մայիսի 10–ին ներկայիս ՀՀ Կոտայքի մարզի Արա գյուղում, հոգևորականի ընտանիքում, սկզբնական կրթություն ստացել է քահանա հոր մոտ, ապա սովորել է Էջմիածնի ծխական դպրոցում, ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը։ Գերազանց տիրապետել է հայերեն, ռուսերեն, քրդերեն, թուրքերեն լեզուներին։ Գեներալ Արշակ Տեր-Ղուկասովի գլխավորած Երևանյան ջոկատի կազմում կամավոր մասնակցել է 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմին, աչքի ընկել քաջությամբ, խենթ հերոսությամբ դուրս է եկել ։ 1877 թվականի հունիսին, երբ թուրքական զորքերը պաշարել են Բայազետի բերդը,խենթ հերոսությամբ դուրս է եկել Բայազեդի 24 օր շրջափակված բերդից,քրդական տարազով ծպտված Տեր-Պողոսյանը «խենթ» ձևանալով, գիշերով կարողացել է դ
Изображение
Մեր փոքրիկի առօրյան 💗 Մանկան անսահմանափակ երևակայական աշխարհ ամեն ինչ լուսավոր ,անհոգ ու գեղեցիկ է այնպես,ինչպես մեր փոքրիկ գեղեցկուհ`Նատալիի....ակամա ինքդ էլ ես մանկանում,երբ կողքից լուռ հետևում ես: +31