Ժայռափոր եկեղեցիների աշխարհում...🤔
Կապադովկիա (ֆոտոշարք)
Չորրորդ դարում Կապադովկիայի երեք եկեղեցական առաջնորդներ նույնիսկ մեծ եռանդով պաշտպանեցին Երրորդությունը, որը ոչ սուրբգրային ուսմունք է։ Դրանք էին՝ Գրիգոր Նազիանզացին, Բարսեղ Մեծը և նրա եղբայր Գրիգոր Նյուսացին։
Բարսեղ Մեծը նաև ճգնավորություն է խրախուսել։ Կապադովկիական պարզունակ վիմափոր բնակարանները հարմար էին նրա ջատագոված խստակեցության համար։ Քանի որ վանական համայնքը մեծանում էր, ամբողջական եկեղեցիներ կառուցվեցին մի քանի առավել խոշոր կոների ներսում։ Իսկ արդեն 13–րդ դարում մոտ երեք հարյուր վիմափոր եկեղեցի կար։ Դրանցից շատերը մինչև օրս պահպանվել են։
Թեև եկեղեցիներն ու վանքերը այլևս չեն գործում, տեղաբնակների կյանքը քիչ է փոխվել դարերի ընթացքում։ Շատ քարայրներ շարունակում են ծառայել որպես բնակարաններ։ Կապադովկիա այցելողներից քչերն են, որ չեն սքանչանում այն բանով, թե ինչպես են նրա հնարագետ բնակիչները բնական գոյացությունը բնակարան դարձնում։
Կապադովկիայում հայերը վաղուց են ապրել, դեռ այն ժամանակներից, երբ Տիգրան Մեծը մի կարճ ժամանակով զավթել էր այդ անկախ երկիրը, հետո բյուզանդական շրջանում, Կիլիկյան Հայաստանի ժամանակներում եւ դրանից հետո էլ… մինչեւ 1915 թվականը:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...