Сообщения

Сообщения за июнь, 2017
Изображение
Глаза умеют говорить. Кричать от счастья или плакать.  Глазами можно ободрить, с ума свести, заставить плакать.  Словами можно обмануть, глазами это невозможно.  Во взгляде можно утонуть, если смотреть неосторожно.
Изображение
Օգնի՜ր ինձ, Մարիա՛մ.... Օգնի՜ր ինձ, Մարիա՛մ, Անաղարտ մնամ Ա՛յն ճահճանման աղտ-աղարտի մեջ, Որ դժգոհություն բառով է կոչվում։ Դժգոհությունից ես շա՜տ եմ դժգոհ։ Օգնի՜ր ինձ, Մարիա՛մ, Եվ ասեմ՝ ինչո՛վ. Բարեխոս եղիր ի՛մ և ի՜մ միջև, Որ բանն ավարտվի ինքնահաշտությամբ։....

Աղջոց` Ստեփանոս վանք. չբացահայտված զբոսաշրջավայր

Աղջոց` Ստեփանոս վանք. չբացահայտված զբոսաշրջավայր
Изображение
ՀԻՄԻ ԷԼ ԼՌԵՆՔ... Արարատ լեռան ստորոտում, «Գեւորգ Չավուշ» հերոսի արձանը, At the foot of Ararat Mountain, the statue of hero “Gevork Chavoush” Թո’ղ լռե մունջը անդամալույծը, Կամ` որոց քաղցր է թշնամու լուծը, Բայց մենք որ ունինք հոգի ու սիրտ քաջ` Ե’կ, անվախ ելնենք թշնամու առաջ. Գոնե մեր փառքը մահով հետ խըլենք: Ու այնպես լռենք: Եղել է միակ ֆիդային, ով բոլոր ֆիդայական օրենքների համաձայն ամուսնացել է։ Գեւորգ Չավուշը (1870-1907) լեգենդար ֆեդայինն է, որը հայտնի է իր քաջությամբ եւ արժանիքով 20-րդ դարի սկզբին:Գևորգ Չաուշի մարտական խումբը 1904-1907թթ. Սասուն նահանգում ,Կարս գյուղում, Աստղում, Արքավանքում և այլուր հերոսական մարտեր է մղել թուրքական գերազանցող ուժերի հետ, սպանվեց պատերազմում: Gevork Chavoush (1870-1907) is legendary fedayeen (guerilla) famous for his courage and valor in the beginning of the 20th century. He led the Armenian uprising against the Turks in Sassun province from 1904 to 1907, when he was killed in a battle.
Изображение
ԽԱՉՔԱՐ_Khatchkar_ХАЧКАР Մուշի Առաքելոց Վանքում Դավիթ Անհաղթի հիշատակին կանգնեցրած խաչքարը, XII դ.(1141 թվականին) Վիճակը 1966 եւ 2000 թթ. Muş, Aziz Arakelots Manastırı yakınlarında, 12 ci yüzyılda Davit Anhaght (Yenilmez David) adnısına dililmiş taştan haç (Khatchkar) . 1966 daki ve 2000 yıllarındaki görünümleri.
Изображение
Մի անգամ Րաֆֆին գնաց խանութպանի մոտ և խնդրեց իրեն հաց տալ` հետո վճարելու պայմանով: Հացավաճառը հրապուրված էր Րաֆֆու վեպերով, բայց նրան անձամբ չէր ճանաչում: Այդ պատճառով էլ նա մերժեց վիպասանին և հաց չտվեց: Այդ դեպքից մի քանի ամիս անց Րաֆֆին կնքեց մահկանացուն: Ողջ Թիֆլիսը մասնակցեց անվանի վիպասանի թաղմանը: Գնաց նաև խանութպանը: Տեսնելով հանգուցյալին` նա ցնցվեց. քիչ էր մնում ` հուզմունքից շնրահեղձ լիներ: Ինչպե~ս կարողացավ մերժել մի մարդու, որի երկերով հիացել, հուզվել ու ոգեշնչվել էր այսքան տարի: Թաղման հաջորդ օրից սկսած` մի ամբողջ տարի, խանութպանը ամեն առավոտ երկու թարմ հաց էր ուղարկում Րաֆֆու այրուն:
Изображение
Վասպուրական-Vaspurakan Հայրիգ Մկրտիչ Խրիմյան (Մկրտիչ Խրիմյան) # 1 Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գեւորգ Բեյ Գալիչյան # 3 Վանի նահանգի կառավարիչ Hayrig Mkrtich Khrimyan (Mgrdich Khrimyan) #1 Catholicos of all Armenians Gevorg Bay Galichian #3 Administrator of VAN Province
Изображение
ՀԱՅԱՍՏԱՆ՝ ՍԱ ԻՄ ԵՐԿԻՐՆ Է... Հայի Հայրենիք-ՄՆԱ ԿԱՆԳՈՒՆ, ԱՄՈՒՐ, ՀԱՎԵՐԺ: https://www.youtube.com/watch?v=oJt9KTiv3aA
Изображение
Բոլոր ժամանակների Ամենայն Հայոց Ծովագնացներին..⛵🎡..սիրով: ՆԱՎԱՎԱՐ- Խոսք և երաժշտություն՝ Ալեքսանդր Ծատուրյանի -Է՜յ, նավավար, ի՞նչ ես անում, Ո՞ւր ես նստում դու նավակ, Սև ամպերն են, տե՛ս, բարձրանում, Դեպի երկինք կապուտակ: Հորիզոնն էլ մութով պատած, Հեռվում ամպն է որոտում, Նայի՛ր, ծովն էլ կամա՛ց-կամա՛ց Պարզ երեսն է կնճռոտում... է՜հ աղա՛ ջան, դարդ մի՛ արա, Ծովափին եմ ես ծնվել Մեծացել եմ ծովի վրա, Ծովի ջըրով միշտ սնվել: Մանուկ օրից շա՜տ եմ տեսել, Ե՛վ փոթորիկ, և՛ աղետ, Ծովն է ինձ միշտ օրոր ասել, Նո՜ր չեմ ծանոթ ծովի հետ: Հայր ունեի - ծովում կորավ, Որսի ելած մութ գիշեր, Նրան ալիք լափեց, կերավ, Նա ձկնորս էր անվեհեր: Ծովում կորցրի երկու եղբայր, Նավավարներ ինձ նման, Որ իմացա-երկինք, աշխարհ, Ասես, գլխիս փո՜ւլ եկան... է՜հ աղա՛ ջան, դարդ մի՛ անիլ, Թե ծովն ինձ էլ կուլ կըտա, «Կուժն ամեն օր ջուր չի բերիլ»... Ամեն բանի վե՜րջը կա... Կյանքը լավ է... բայց ի՞նչ արած, Համ էլ մահից, ի՞նչ փախչեմ... Ծովն է տալիս մեզ կյանք ու հաց, Ծովի տակ էլ կըհանգչեմ... Ասաց, շարժեց նա թիակներ Եվ բարձրաձայն երգելով, Քաջ սլացա
Изображение
Armenian Church Maryam-e Moghadas (The Holy Mary) 10th century - Iran - photo by Peter Kerber Հայկական Եկեղեցի Մարիամ-ե Մոգադա (Սուրբ Mary)10-րդ դար - Իրան - ֆոտո Պիտեր Քերբեր На озере Урмия,армянская церковь, в северо-западном Иране Ուրմիա լճի ափ,10-րդ դարի հայկական եկեղեցի-հյուսիս արեւմտյան Իրան Lake Urmia, Armenian-Church-North-West Iran Փոքր միջնադարյան հայկական եկեղեցին, Ուրմիա լճի մոտ, Իրան, Մեծ Հայքի արեւելյան սահմանին: Նման հոյակապ լանդշաֆտում գրեթե կարելի է զգալ պատմության շունչը-- փոքրիկ հնագույն եկեղեցին այնքան հուզիչ է: Маленькая средневековая армянская церковь недалеко от озера Урмия, Иран, когда-то на восточной границе Великой Армении. В таком великолепном ландшафте вы можете почти почувствовать дыхание истории, и маленькая древняя церковь так трогательна. Little medieval Armenian church near the Urmia lake, Iran, once within the eastern border of Great Armenia. In such a magnificent landscape you can almost feel the breath of history and the small ancient church is s
Изображение
Երիցմանկանց վանք, Արցախ, ԼՂՀ,Монастырь Ерицманканц(XVIIв.), Арцах, НКР, The monastery Eritsmankants Այն միջնադարյան հայ եկեղեցաշինության փայլուն օրինակ է։ Կառուցվել է 1691 թվականին, պատմական Ջրաբերդում։ Վանքը հիմնվել է Մելիք-Իսրայելյանների կողմից, Ջրաբերդի իշխանները, գուցե որպես Գանձասարի և նրա իշխանների՝ Հասան-Ջալալյանների, Խաչենի իշխանների, մրցակից։ Երից Մանկանց վանքը (արցախյան բարբառով՝Իրիքմանգուք) գտնվում է ԼՂՀ Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղից 10 կմ հարավ-արևմուտք, Մռ ավ լեռնաշղթայի հարավային անտառածածկ լանջին: Հիմնադրվել է XVII դ. վերջին քառորդում` որպես Գանձասարին հակաթոռ կաթողիկոսության կենտրոն: Երից Մանկանց վանքի եկեղեցին 1691-ին կառուցել է Սիմեոն Ա Խոտորաշենցի հակաթոռ կաթողիկոսը (1675-1704) Սարգիս ճարտարապետի ձեռքով, որը ձգտել է քառամույթ գմբեթավոր բազիլիկի հորինվածքով եկեղեցին արտաքուստ նմանեցնել Գանձասարի վանքի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցուն: Монастырь Ерек Манкунк или иначе Монастырь Ериц Манканц (арм. Երից Մանկանց Վանք) (Монастырь трёх младенцев) — армянский[2] мон

Ավստրալացի սենատորը երեխային կրծքով կերակրել է խորհրդարանում օրինագիծ ներկայացնելու ժամանակ (լուսանկարներ, տեսանյութ)

Ավստրալացի սենատորը երեխային կրծքով կերակրել է խորհրդարանում օրինագիծ ներկայացնելու ժամանակ (լուսանկարներ, տեսանյութ) : Սենատորը 3 ամսական դստերը կերակրելուն զուգահեռ ներկայացրել է առողջապահության ոլորտին վերաբերող օրինագիծ ու ակտիվ մասնակցել դրա քննարկմանը:
Изображение
ԼՈՒՅՍ ԲԱՐԻ ՀԱՅԵՐ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԻ__Արդարության Արեգակի ԱՋԻ պահպանությունը ամենքիս: Հայ ժողովրդի հոգևոր հայրենիքը Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին է: Միայն այս հայրենիքի վրա կարող ենք հոգևորապես աճել և զարգանալ: Մեր անցյալն ուրանալ չենք կարող, եթե իհարկե տգիտության ու միակողմանի հասկացողության թանձր մառախուղը չի նստել մեր հոգու վրա: Առաջադիմությունը շղթաների կապակցություն է. նոր օղակը պետք է կապվի հնի հետ և այդպես շարունակվի անընդհատ: Ով միշտ նոր է սկսում, հավիտյան սկզբնավորություն կմնա: Գարեգին վրդ. Հովսեփյան (1907 թ.
Изображение
ԱՐԱԳԱԾՆ ՈՒ ՆՐԱ ՓԵՇԵՐԻՆ ԾՎԱՐԱԾ ՀԱՅՐԵՆԻ ԱՊԱՐԱՆԻՍ ԱՆԶՈՒԳԱԿԱՆ ԲՆԱՇԽԱՐՀ_ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԸ ՄԵԿ ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐՈՒՄ  ԱՐԱԳԱԾԻՆ  Թող եղնիկները սիրեն աղբյուրներդ բյուր,  Թիթեռները՝ լանջերիդ ծաղկունքը գունեղ,  Գարնան հավքերը սիրեն երկինքդ մաքուր, Իսկ մրրիկները խելառ՝ գագաթդ ձյունե: Բոլոր-բոլոր նրանց.-ծաղկունքդ անեղծ Եւ գագաթներդ ձյունե, եւ ջրերդ ջինջ. Ես՝ փեշերիդ տակ ծնված մի նոր բանաստեղծ, Քո «Մանիներ»-ն եմ սիրում ու նրանց երգչին… Գևորգ Էմին Լուսանկարները իմ և այլ հեղինակների.
Изображение
Жизнь слишком коротка, чтобы просыпаться утром с сожалениями. Так что любите тех, кто относится к вам хорошо, прощайте тех, кто не прав, и верьте, что всё происходит неслучайно.
Изображение
ԼՈՒՅՍ ԼՈՒՍՈ-Բարի լույս... Օր բարի  👼 Ինչ որ անում ես քո ընկերոջ համար, այն անում ես Արարչին. Աստված իրենն է համարում այն, ինչ անում ես ուրիշին, որովհետև նա էլ է Իր արարածը, և հատուցում է ըստ արածիդ՝ բարի թե չար: Ուրեմն ջանա բարիք գործել քո ընկերոջը, որպեսզի քեզ էլ բարի լինի: Որովհետև ինչ սերմանում ես, նույնն էլ ժողովում ես...
Изображение
Օրհնությամբ ու ողորմությամբ լեցուն բարի և խաղաղ գիշեր Հայոց Աշխարհիմ՝սահմանի ողջ երկայնքով: 👼 ❤ 🌒 Խոնարհվեցե՛ք Աստծո հզոր ձեռքի տակ, որպեսզի ժամանակին նա ձեզ բարձրացնի: Ձեր բոլոր հոգսերը նրա վրա՛ գցեք, որովհետև նա է, որ հոգում է ձեր մասին։ Ա Պետր. 5։6-7
Изображение
Լուսանկարը հրապարկվել է «National Geographic» ամսագրի 1919 թվականի երկրորդ համարում զետեղված՝ Մեյնարդ Օուեն Ուիլյամսի հոդվածին կից: Լուսանկարի փոքրիկ հերոսները, որոնցից ամենամեծը տասներկու տարեկան էր, առանց Արտամետի պահակախմբի թույլտվության, հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ, հասել էին Վան: Այս լուսանկարը վստահաբար արվել է 1915 թ. Վանի հերոսական ինքնապաշտպանությունից կարճ ժամանակ անց, սակայն ավելի ուշ տպագրվել էամերիկյան հանդեսում:  «Նրանք փայտե հրացաններով էին եկել Վանի նահանգապետ Համբարձումյանցի մոտ [Կոստի Համբարձումյան (1882-1918) – ծնթ.  ArmenianGenocide100.org ]՝ իսկական զենքեր ստանալու, քանի որ պատրաստ էին կռվելու մինչև վերջ՝ պաշտպանելով իրենց հարազատներին, որոնց մի մասին արդեն կորցրել էին», – գրում է հոդվածագիրը: Հայոց ցեղասպանության տարիներին Արևմտյան Հայաստանի մի շարք քաղաքներում կազմակերպվեցին ինքնապաշտպանական մարտեր: Վանում 1915 թվականի ապրիլի 7-ից մայիսի 6-ը տեղի ունեցած կատաղի գոյամարտն ավարտվեց հաղթանակով: Իր կազմակերպվածությամբ աչքի ընկած վանի հերոսամարտը ամենաերկար
Изображение
Գրիգոր Նարեկացին նախասահմանված հոգի էր... Նա Աստծո հետ հաղորդակցվող էություն էր, Աստծուց շնորհներ ստացած հոգի... Եվ Նրա գրերը մարդու մտքով սարքած գրեր չէին, այլ Աստծո Հոգուց տրված հոսելի էության գրեր էին, որոնք ապրում են բոլոր ժամանակներում, ապրում են և ապրեցնում... Մատեան Ողբերգության Գրիգոր Նարեկացի ԲԱՆ ԺԴ Ա  Պաղատիմ առ քեզ, լուսոյ ճառագայթ, Արքայ երկնաւոր, գովեալ անպատում, Որդի անճառ մեծիդ Աստուծոյ, Խոնարհեցո զունկն քո, բարձրեալ բարեգութ, Կենաց ապաւէն, նորոգ մերձեցեալ կրկին աստանաւր` Ի հառաչումն նուաղս ձայնի վիրաւորելոյս: ԲԱՆ ԺԸ Ե Ոչ աւծութեամբ իւղով` պատժապարտս ընդ մեղաւորին Մատուցեալ առ կենդանաձիր ոտից գարշապարդ` Զկաթիլս աչացս վարսիւք հերացս ընծայեցուցանեմ, Այլ զանբիծ հաւատս ամբարձմամբ բազկացս, Ստոյգ դաւանմամբ, հոգւոյ ողջունիւ, Շրթանց կափուցմամբ զերկիր համբուրեմ, Խառնեալ հեծութիւն աղբերցս արտասուաց` Բժշկութիւն հոգւոյս աղերսեմ:
Изображение
Անդրանիկ Օզանյան. անպարտելի հայ զորավարը ❣️ «Ես իմ կյանքում երբեք չեմ ձգտել անձնական երջանկության ու բարօրության։ Ես մշտապես ձգտել եմ միայն մի բանի եւ պայքարել եմ միայն մի բանի համար՝ իմ հարազատ ժողովրդի ազատության եւ բարեկեցության համար»։ «Ես նացիոնալիստ չեմ, ես ճանաչում եմ միայն մեկ ազգ, դա բոլոր ճնշվածների ազգությունն է, և որտեղ պայքար կա հանուն ազատության, այնտեղ է նաև իմ սուրը» Զորավար Անդրանիկ
Изображение
Однажды СЛЕЗА сказала УЛЫБКЕ: «Завидую твоей радости»…  УЛЫБКА ответила: «Ошибаешься… Я - маска твоей боли!»
Изображение
Изображение
Խոսուն նկար- Անկախ ժամանակից հայրենապաշտ ու զինավոր է նաև առյուծասիրտ հայ կինը(Խաթուն Չաուշ)... АРМЯНСКИЕ БОРЦЫ ЗА СВОБОДУ//МЕЦ ЕГЕРН // ХАТУН ЧАУШ• Armenian freedom fighters | years of Medz Yeghern Hatoun Tchavouch
Изображение
Հայկական լեռնաշխարհ- Armenian Highlands Հայկական բարձրավանդակն ու Մասիս լեռը-Armenian plateau near Mount Masis ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՐ-ARMENIAN DANCE ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՐ ՏԵՍԱՐԱՆ ԲԱՍԵՆԻՑ
Изображение
Մարցի Ամենափրկիչ խաչքար (Ճքնըվերի խաչ), միջնադարյան պատմաճարտարապետական արժեքավոր հուշարձան։ Գտնվում է Մարց գյուղից 4-5 կմ արևելք՝ Ճգնավորի թալա վայրում, խուլ անտառի մեջ, երբեմնի միջնադարյան գերեզմանոցի տարածքում։ Ճգնավորում կա արձանագրություններով հարուստ 5 խաչքար՝ շարված մի գծի վրա։ Բուն խաչարձանը, որ կոչվում է Ամենափրկիչ, կանգնեցվել է Հայոց ՉԼԴ (1285) թվականին, Հաղպատավանքի առաջնորդ, Զաքարյանների քրոջ՝ Դոփի թոռ տեր Յոհանեսի հայրապետության օրոք, Թոմա քահանայի և նրա եղբայր Տիրացուի կողմից։ Խաչքարը կանգնեցված է սրբատաշ բարձր, եռաստիճան պատվանդանի (խարսխի) վրա՝ ճակատով դեպի արևմուտք։
Изображение
Епрем Давтян – персидский революционер, главнокомандующий Вооруженными силами Персидского временного правительства (1909-1912). В конце 90-х годов XIXвека участвовал в боях на персидско-турецкой границе в составе армянского отряда. В 1905 году присоединился к иранскому конституционному движению Мальком-хана (также этнический армянин), где и начал свою революционную деятельность.

Դե եսիմ...: Շիրակի ճարտարապետական դպրոցի հուշարձանները

Դե եսիմ...: Շիրակի ճարտարապետական դպրոցի հուշարձանները : ՇԻՐԱԿԱՎ Ա ՆԻ ( նախկինում Երազգավորս ) տաճարը Շիրակի ճարտարապետական դպրոցի առաջնեկն է։ Այն կառուցվել է Սմբատ Ա Բագրատո...
Изображение
ԽԱՉՔԱՐ Խաչքարը փորագրված, որպես կանոն ուղղաձիգ տեղադրվող տափակ քարե սալ է, որի մի լայն կողմի վրա փորագրված կոմպոզիցիայի հիմնական տարրը խաչն է։ Խաչի շուրջը հաճախ պատկերվում են՝ երկրաչափական զարդանշաններ(օրնամենտ), հավերժության նշաններ, բուսական և կենդանական աշխարհի պատկերներ, ինչպես նաև մարդիկ՝ հատկապես սրբերի պատկերներ։ Խաչքարերը որպես կանոն տեղադրվում են վանքերի և եկեղեցիների մոտ, գերեզմաններում, ճանապարհների մոտ։ Խաչքարը հաջորդել է խաչով ավարտվող քառակող վաղմիջնադարյան կոթո ղներին և թևավոր խաչերին, որոնց մեծ մասը ոչնչացվել է արաբական արշավանքների ժամանակ։ Խաչքարը բովանդակում է քրիստոնեության հիմնական գաղափարը՝ Հիսուս Քրիստոսի փրկագործությունը։ Գլխավոր տարրը խաչն է՝ որպես Խաչեցյալի՝ Քրիստոսի, Կենաց ծառի, խոստացված երկնային հոգևոր դրախտի ու փրկության խորհուրդ. այն հայերի համար փոխարինել է սրբապատկերներին։ IV–V դարերից խաչքար կանգնեցվել է ռազմական հաղթանակներն ու պատմական կարևոր դեպքերը հավերժացնելու համար կամ, որպես ճարտարապետական զարդ, ագուցվել եկեղեցիների որմերին։ Խաչքարը ծառայ