Մի անգամ Րաֆֆին գնաց խանութպանի մոտ և խնդրեց իրեն հաց տալ` հետո վճարելու պայմանով:
Հացավաճառը հրապուրված էր Րաֆֆու վեպերով, բայց նրան անձամբ չէր ճանաչում: Այդ պատճառով էլ նա մերժեց վիպասանին և հաց չտվեց:
Այդ դեպքից մի քանի ամիս անց Րաֆֆին կնքեց մահկանացուն: Ողջ Թիֆլիսը մասնակցեց անվանի վիպասանի թաղմանը: Գնաց նաև խանութպանը: Տեսնելով հանգուցյալին` նա ցնցվեց. քիչ էր մնում ` հուզմունքից շնրահեղձ լիներ: Ինչպե~ս կարողացավ մերժել մի մարդու, որի երկերով հիացել, հուզվել ու ոգեշնչվել էր այսքան տարի: Թաղման հաջորդ օրից սկսած` մի ամբողջ տարի, խանութպանը ամեն առավոտ երկու թարմ հաց էր ուղարկում Րաֆֆու այրուն:

Комментарии
Отправить комментарий