Լուսանկարը հրապարկվել է «National Geographic» ամսագրի 1919 թվականի երկրորդ համարում զետեղված՝ Մեյնարդ Օուեն Ուիլյամսի հոդվածին կից: Լուսանկարի փոքրիկ հերոսները, որոնցից ամենամեծը տասներկու տարեկան էր, առանց Արտամետի պահակախմբի թույլտվության, հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ, հասել էին Վան: Այս լուսանկարը վստահաբար արվել է 1915 թ. Վանի հերոսական ինքնապաշտպանությունից կարճ ժամանակ անց, սակայն ավելի ուշ տպագրվել էամերիկյան հանդեսում: 
«Նրանք փայտե հրացաններով էին եկել Վանի նահանգապետ Համբարձումյանցի մոտ [Կոստի Համբարձումյան (1882-1918) – ծնթ. ArmenianGenocide100.org]՝ իսկական զենքեր ստանալու, քանի որ պատրաստ էին կռվելու մինչև վերջ՝ պաշտպանելով իրենց հարազատներին, որոնց մի մասին արդեն կորցրել էին», – գրում է հոդվածագիրը:

Հայոց ցեղասպանության տարիներին Արևմտյան Հայաստանի մի շարք քաղաքներում կազմակերպվեցին ինքնապաշտպանական մարտեր: Վանում 1915 թվականի ապրիլի 7-ից մայիսի 6-ը տեղի ունեցած կատաղի գոյամարտն ավարտվեց հաղթանակով: Իր կազմակերպվածությամբ աչքի ընկած վանի հերոսամարտը ամենաերկարատևն էր ու բախտորոշը:
Վանեցիները կռվում էին ողջ ուժով. կին ու աղջիկ, ծեր ու մանուկ մասնակից էին դարձել այդ արյունալի մարտերին՝ քաջ գիտակցելով սեփական օջախի և արժանապատվության պաշտպանության կարևորությունը:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...