Сообщения

Сообщения за апрель, 2019
Изображение
Здравствуй, Май! Цветущий май! С Днём Весны и Днём труда! Пусть сиренью расцветая В сердце к Вам придёт Весна! Дарит солнце луч рассвета, Щебетанье первых птиц! И летят пусть к Вам приветы От родных, любимых лиц! Самое ценное в жизни - человеческое тепло. В любое время года.. В любом возрасте.. Оно никогда не бывает неуместным. Его никогда не бывает много..
Изображение
Цитаты  - Любимые цветы? - Одуванчики. - Почему? - Они свободные, и их не продают. - Мы можем вечно искать, и ничего не найти. - Заглядывать под камни и ничего не находить — уже прогресс. Живи, твори, не жди, и всё само придет. Только плохого не думай, не делай, не говори и не пиши". Человек заполняет пустоту в тебе,а когда он уходит - то ты чувствуешь боль. У всех людей на земле, уникальные глаза. Каждый — это вселенная. .........из фильма Я – начало (2014)
Изображение
Ծագոոմով հայեր ԺԱՆՍԵՄ, ՆՈՒՅՆ ԻՆՔԸ` ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԵՄԵՐՋՅԱՆ - մարդ ով նկարեց, ինչ նկարել չէր կարելի: "Ես ծագումով Կոնստանդինոպոլիսի մոտ գտնվող Սելեզ գյուղից եմ: Այստեղ է ծնվել հայ մեծ գրող Հակոբ Օշականը: 1919 թվականին, թուրքերը պարտություն կրեցին: Հույները, հույս ունենալով վերադարձնել իրենց Այա Սոֆիան, հարձակվեցին նրանց վրա և ետ քշեցին նրանց համարյա մինչև մեր գյուղը: Մենք իհարկե նրանց օգնություն ցուցաբերեցինք, սակայն շուտով իրավիճակը փոխվեց: Աշխարհի տերությունների օգնությամբ, 1922-23 թվականներին, թուրքերը անցան հակահարձակման նոսրացնելով հայերի և հույների շարքերը: Փախուստի ճանապարհին, շատերը իրենց նետում էին ջուրը: Նրանք նավակներով փորձում էին փախչել դեպի հարազատ վայրեր: Հույների հետ մենք էլ փախանք դեպի Սալոնիկի: Հիշում եմ, այն ժամանակ ես 3 տարեկան էի - ծովը կանաչ էր, երկինքը՝ կարմիր, նավակներից ձեռքեր էին կախ ընկած, ամենուր արյուն էր, կրակ և բոց: Յոթ տարի անց, մեր ընտանիքը տեղափոխվեց ապրելու Փարիզ: Լուվրում կախված է Դելակրուաի մի նկար: Տեսնելով այն ես ցնցվեցի: Թվում էր, թե այն նկարած
Изображение
ՍԵՐ Ո՞վ եմ ես: Ես գաղտնիքն եմ առողջության ու երջանկության: Ես ներշնչանքն եմ երիտասարդության և սփոփանքը ծերության: Ես միշտ մատչելի եմ: Ես անպարտելի եմ և հավերժական: Ես հակաթույնն եմ հանցագործության, աղքատության, վախի ու դաժանության: Ես հաղթողն եմ հիվանդության, բռնակալության և հուսահատության: Ես ապաքինողն եմ ատելության, մեղքի և անարդարության: Ես ընկերն եմ ճշմարտության և արդարացիության: Ես դարմանն եմ աշխարհի կարիքների, պատերազմների ու վշտերի: Ես առաջնորդն եմ քարոզիչների, մարգարեների ու գրողների: Ես արարիչն եմ վեհ երաժշտության, նկարների ու ճարտարապետության: Ես ծառան եմ հավատի, ողորմածության և կարեկցության: Ես իրագործումն եմ օրենքի: Ես ամենամեծ ուժն եմ աշխարհի: Ես սերն եմ: --Սիրեք անժամանակ ու անմոռաց... -
Изображение
Վահան Տերյան-օրվա ավարտին Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար..... Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար, Զգալ, որ դու կաս և լինել հեռու. Երկրպագել քեզ առանց սիրվելու, Երազել միշտ քեզ — լինել քեզ օտար… Ստվերդ փնտրել ամեն տեղ, ուր խենթ Հոգին կարող է թռիչքով չափել. Անանց կարոտում անվերջ տառապել Եվ լինել քեզնից բաժանված հավետ… Ու գերեզմանում սև հողերի տակ Եվ ոչ մի հուշով սիրտդ չտանջել, Զգալ, որ անցար, և քեզ չկանչել, Ու չխռովել բերկրանքըդ հստակ… «Իմ սիրտը միշտ...»  Իմ սիրտը միշտ  Մի անանուն  Ցավ է տանջում, Անանց մի վիշտ  Խորը թաքուն  Եվ անհնչյուն։ Կա մի մորմոք,  Մի վիշտ անհուն,  Որ չի ննջում, Կա անամոք  Մի տխրություն  Ամեն ինչում... Դավաճան հուշեր  Անվերջ գիշերիս անամոքական մենակության մեջ.  Հետ կանչեցի քեզ, անդարձ օրերի ցնորոտ երկիր,—  Ուզեցի, որ դու պայծառ ու մաքուր լույսերով անշեջ  Եվ խորհուրդներով դյութես վերստին սիրտըս տարագիր։  Եվ իմ հոգու մեջ ես խենթ կանչեցի, ճչացի վհատ,  Երբ տեսա, ինչպես մեռած օրերի խումբը դժնդակ  Սահեց իմ առաջ, որպես անիծված կյանքի մի հեքիաթ —  Եվ երազածըս թվաց նենգալի

MILI'S BLOG: Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար.....

MILI'S BLOG: Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար..... :                            Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար, Զգալ, որ դու կաս և լինել հեռու. Երկրպագել քեզ առանց սիրվելու, Երազել մի...
Изображение
ԵՐԵՔ ՄԱՂ Մի մարդ վազելով եկավ Սոկրատեսի մոտ և ասաց. -Սոկրատես, լսե՞լ ես, թե ընկերդ ինչ է ասել քո մասին: ​-Մի րոպե սպասիր,-ընդհատեց նրան Սոկրատեսը,-արդյո՞ք երեք հանրահայտ մաղերով մաղել ես այն, ինչ հիմա ուզում ես ասել ինձ: -Ի՞նչ մաղեր,-զարմացավ այցելուն: -Առաջինը ճշմարտության մաղն է: Այն, ինչ ուզում ես ասել ինձ, արդյո՞ք ճշմարտություն է: -Դե ...Չգիտեմ, ես այդպես եմ լսել: -Փաստորեն դու չգիտես, ճի՞շտ է դա, թե՞ ոչ: Երկրորդը բարության մաղն է: Այն, ինչ ուզում ես պատմել ինձ իմ ընկերոջ մասին, արդյո՞ք բարի է: -Հավանաբար ոչ: -Այդպես… Ուրեմն դու ուզում ես ինչ-որ վատ բան ասել ինձ ընկերոջս մասին և համոզված չես, որ դա ճիշտ է: Այդ դեպքում մաղենք ասելիքդ ևս մի մաղով: Դա անհրաժեշտության մաղն է: Արդյո՞ք ինձ այդքան անհրաժեշտ է լսել այն, ինչ դու ուզում ես ասել: -Ոչ ... Ամենևին անհրաժեշտ չէ: -Ուրեմն պարզեցինք, որ քո ասելիքը զուրկ է ճշմարտությունից, բարությունից և անհրաժեշտությունից: Հիմա ասա ինձ խնդրեմ, իմ ինչի՞ն է պետք քո բերած լուրը:
Изображение
Կոմիտաս -150 «Ոչ մէկ խոչընդոտ չի կրնար կասեցնել զիս իմ առաքելութեանս մեջ, որուն նուիրականութեանը համոզուած եմ ես բոլոր սրտովս»: Կոմիտաս  «... Մեր երգն ու լեզուն են, որ առաւել զտուած նիւթական տարրերէ, կը մնան իբրեւ զուտ ոգեկան ազատութիւններ: Համաձայն այս դասակարգումին, Վարդապետը կու գայ Ս. Մեսրոպէն վերջ, իբրեւ երկրորդ Սուրբ մը: Ան կըլլայ մեծագոյնը Ապրիլ 11-ի մեր կորուստներուն...»: Շահան Շահնուր
Изображение
С добрым утром, друзья! Всем лёгкого начала новой недели и прекрасного весеннего настроения!  Любите Жизнь! Она – лишь миг! Умейте жить и быть Счастливыми! Не важно, кто чего достиг. Старайтесь быть Душой красивыми! Пусть каждый день и каждое мгновенье… Подарит счастье, радость, вдохновенье! Пускай весна прольёт своё тепло, Чтоб стало на душе светлым-светло! Пусть этот день наполнится счастьем!!!
Изображение
Հայկանուշ Մառք (1883-1966) Հայ կնոջ հա­սա­րա­կա­կան զար­թօն­քին ար­ժա­նա­ւոր պատ­գա­մա­բե­րը Պոլ­սա­հայ հո­գեմ­տա­ւոր մեծ ժա­ռան­գու­թեան մէջ իր կա­րե­ւոր ներդրու­մը ու­նի բա­նաս­տեղծ ու ար­ձա­կա­գիր, բայց մա­նա­ւանդ յան­դուգն հրա­պա­րա­կա­գիր ­Հայ­կա­նուշ ­Մառք, որ իբ­րեւ այդ­պի­սին ար­ժա­նի տեղ կը գրա­ւէ Սր­բու­հի Տիւ­սա­բի, ­Զա­պէլ Ա­սա­տու­րի, ­Զա­պէլ Ե­սա­յեա­նի օ­րի­նա­կով մե­ծա­նուն հայ կին հե­ղի­նակ­նե­րու փա­ղան­գին մէջ։ Բա­նաս­տեղ­ծա­կան խոր զգա­ցո­ղու­թեան եւ մտա­ւո­րա­կան լայն հո­րի­զո­նի տէր գրողն է ­Մառք, որ ոչ միայն հայ կնոջ յու­զաշ­խար­հը շնչա­ւո­րող գրա­կա­նու­թիւն մը կտա­կեց մեր ժո­ղո­վուր­դին, այ­լեւ՝ ան­խոնջ դրօ­շա­կի­րը դար­ձաւ հայ կնո­ջա­կան շարժ­ման՝ հայ կնոջ ի­րա­ւունք­նե­րուն պաշտ­պա­նու­թեան նո­ւի­րա­բե­րե­լով իր գրիչն ու ի­մա­ցա­կան ու­ժե­րը։ Կ­նո­ջա­կան աշ­խար­հին, հայ կնոջ ըն­կե­րա­յին հար­ցե­րուն եւ յատ­կա­պէս կա­նա­ցի ի­րա­ւունք­նե­րուն ու դա­տին պաշտ­պա­նու­թեան նո­ւի­րո­ւած իր հրա­պա­րա­կագ­րա­կան հա­րուստ ժա­ռան­գու­թեամբ, յատ­կա­պէս իր հո­գե­զա­ւա­կը
Изображение
Միշտ հին ու նոր իմ Հայաստան: Հայաստանը Իմ անունն է, Ազգանունն է, Ինձ ուժ տվող զորությունն է, Իմ հինը և նորությունն է, Իմ լեզուն է, այբուբենը, ՈՒրիշ խոսքով՝ այն ամենը, Որ կոչվում է հայրենի տուն․․․ Եվ այն տունն է, Որ շինել է պապիս պապը Անդուլ ջանքով ՈՒ տանջանքով․ Քար է դրել քարի վրա, Դար է դրել դարի վրա Եվ քրտինքը թուխ ճակատին՝ Ձուլել է նա պատը պատին։ Էլ ոչ մի հուր, Էլ ոչ մի սուր Չի մտնելու իմ նոր տունը, Չի ջնջելու իմ անունը, Ազգանունը, Իմ լեզուն ու այբուբենը, ՈԻրիշ խոսքով՝ այն ամենը, Ինչը ամուր սյունն է իմ տան Եվ միասին կոչվում է հայ ՈՒ Հայաստան։ Եվ ես հիմա իմ տան պատին Նոր-նոր քարեր պիտի դնեմ, Նոր-նոր դարեր պիտի դնեմ, Որ գնալով հզորանա, Ծլարձակի ու նորանա, Որ միշտ պահի իմ անունը, Ազգանունը, Իմ մայր լեզուն, այբուբենը, ՈՒրիշ խոսքով՝ այն ամենը, Ինչը կյանքն ու խորհուրդն է տան Եվ միասին կոչվում է հայ ՈՒ Հայաստան։ հեղինակ՝ Պատվ